Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, այցի նպատակն է տեղում ծանոթանալ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման փորձին։
.jpg)
Ըստ օրակարգի՝ ռուս գործընկերների հետ քննարկվել են երկու կառույցների միջև այս տարվա հունիսին ստորագրված 2024-2025 թթ․ համագործակցության ծրագրից բխող երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են նաև «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի առանցքային ուղղությունները:
Այցի շրջանակում հյուրերը եղել են նաև ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնում, տեղում ծանոթացել Ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։