Մարգարյանը մեղադրվում է սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ ծառայողական գործունեությանը միջամտելու համար:
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Ըստ իրավապահների՝ տեղեկություններ են ստացվել, որ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում
հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «ՎԱԶ 2107» մեքենայի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և
շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։ Կրակոցների հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ: