• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ի՞նչ ԱԺ կունենանք 2026-ին Ի՞նչ ԱԺ կունենանք 2026-ին 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:16
ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չհնչած հայտարարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին... 16:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սպորտ 17:4205 Սեպ, 2024

Պետք է վերլուծենք կատարված աշխատանքը և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին. վարչապետը՝ Օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով:

«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:



Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք:



Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»: 

«Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։ «Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը Կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:

Դիտումների քանակ318
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում 08:0206 Հնս, 2026
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026
  • Իսրայելն Ադրբեջանում ուժեր է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում. CNN 01:0606 Հնս, 2026
  • Վերջին 5 ամսում Հայաստանից շուրջ 800 հազար դոլար է ծախսվել Meta-ում քաղաքական գովազդի վրա 00:5706 Հնս, 2026
  • Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար 00:5006 Հնս, 2026
  • ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է 00:4606 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը 00:3406 Հնս, 2026
  • Կանանց զբաղվածության ծրագիր՝ ՀՀ 4 մարզում 00:3006 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու համար կալանավորվել է Գալուստ Սահակյանի որդին 00:2606 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ 00:1406 Հնս, 2026
  • Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ 00:0906 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով 00:0006 Հնս, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ը կողմ է բոլորին 23:5405 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին 23:5105 Հնս, 2026
  • Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելուն, ելույթներ ունենալուն. Քոչարյանն ամփոփեց քարոզարշավը 23:4505 Հնս, 2026
  • «Ո՞վ ա տենց բան տեսած եղել, որ մենք ընտրակաշառք բաժանենք». Ծառուկյանն անդրադառնում է մեղադրանքներին 23:3905 Հնս, 2026
  • Քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող «Հանրապետություն» կուսակցության օգտին. Արամ Սարգսյան 23:3005 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն 23:2505 Հնս, 2026
  • Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը 23:1805 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կքննարկի «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 23:0105 Հնս, 2026
  • Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 22:5905 Հնս, 2026
  • Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 22:4505 Հնս, 2026
  • Գորիկ Հակոբյանը կեղծ փաստաթղթով արդարացրել է 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ ուժի կիրառումը 22:4505 Հնս, 2026
  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը 22:2705 Հնս, 2026
  • Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 22:1105 Հնս, 2026
  • Փաշինյանը Ռուսաստանից եկածներին և Ղարաբաղից տեղահանվածներին կոչ է արել տեր կանգնել պետությանը 21:5405 Հնս, 2026
  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ իրենք հաղթողի վարկանիշ ունեն 21:1505 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 |«Կարևորը՝ 4 ուժերն անցնեն»․ուշագրավ մանրամասներ ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից 21:0005 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով 20:4705 Հնս, 2026
  • Լույսերի տաճարը. «Զվարթնոց»-ը լուսավորության նոր համակարգ ունի 20:3405 Հնս, 2026
  • Դատապարտյալների իրավունքների մասին քննարկում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20:2705 Հնս, 2026
  • Ռումինիայի Կոնստանցա քաղաքի նավահանգստում պայթել է ռազմածովային անօդաչու մոտորանավակ 20:2005 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:1605 Հնս, 2026
  • Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran 20:1205 Հնս, 2026
  • Տե՛ր կանգնիր խաղաղությանը.եզրափակիչ հանրահավաք | ՈՒՂԻՂ 20:0905 Հնս, 2026
  • Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով 20:0705 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով 20:0205 Հնս, 2026
  • Արտահանման առաջարկներ՝ բիզնեսին 19:5605 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, հայտնաբերել կատարողներին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:5005 Հնս, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» լինելու է խորհրդարանում, բայց չի ձևավորելու իշխանություն. Էդմոն Մարուքյան 19:4305 Հնս, 2026
  • Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը 19:3605 Հնս, 2026
  • Բարձր օղակները շատ են վերցնում. «Ուժեղ Հայաստանի» որոշ կողմնակիցներ դժգոհ են ընտրակաշառքի չափից 19:3005 Հնս, 2026
  • Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը 19:2405 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 19:1805 Հնս, 2026
  • Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ 19:1405 Հնս, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 19:0605 Հնս, 2026
  • Ռուսաստանահայերը չեն կարող ընտրել Սամվել Կարապետյանին, որի համար եկել են ՌԴ-ից. փորձագետ 18:5905 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն արձագանքել է անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ահազանգերին 18:5405 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարին է ներկայացրել ընտրական բարեփոխումները 18:4705 Հնս, 2026
  • Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակիցների նկատմամբ 18:4105 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան 18:3505 Հնս, 2026
  • Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան զորքեր է ուղարկել. CNN 18:3305 Հնս, 2026
  • Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը 18:2505 Հնս, 2026
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել 18:1805 Հնս, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով 18:1205 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ՌԱԿ ներկայացուցիչների հետ անդրադարձել է նախընտրական մթնոլորտին 18:0705 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը 18:0105 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կմերժի Գերմանիային Tomahawk հրթիռների մատակարարումը՝ Ռուսաստանի պատճառով. Politico 17:5505 Հնս, 2026
  • Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր 17:4205 Հնս, 2026
  • ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը 17:3705 Հնս, 2026
  • Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար. ՀՀ նախագահը՝ Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարին 17:2305 Հնս, 2026
  • Հայաստանը՝ արհեստական բանականության համաշխարհային հանգույց. Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ կենտրոնը Հայաստանը կդասի աշխարհի առաջատար հինգ երկրների շարքին 17:1905 Հնս, 2026
  • Բացահայտվել և կանխվել է ընտրակաշառքի այնպիսի սխեմա, որում ներգրավված են եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե 17:1205 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Դաժե մի ոտ չեմ դնի առանց ինձ ռուսը ասելու». Վարդան Ղուկասյանին առնչվող ձայնագրություն 17:0005 Հնս, 2026
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի 3 ամսում 2 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4905 Հնս, 2026
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չհնչած հայտարարությունը 16:3405 Հնս, 2026
  • Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են. Զելենսկի 16:2705 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ 16:1105 Հնս, 2026
  • Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան 16:0505 Հնս, 2026
  • Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները 15:5205 Հնս, 2026
  • Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով 15:4105 Հնս, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 15:3805 Հնս, 2026
  • Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը 15:2805 Հնս, 2026
  • Ազովի ծովում բեռնատար նավերի վրա դրոնների հարձակումից ադրբեջանցիներ են զոհվել 15:1505 Հնս, 2026
  • 50-100 հազար դրամ՝ քվեի համար. «Հայաստան» դաշինքն ընտրակաշառք է բաժանել 15:0305 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալություններ և կալանավորումներ. նոր բացահայտումներ ընտրակաշառքի գործով 15:0005 Հնս, 2026
  • Պուտինը՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասին 14:5205 Հնս, 2026
  • 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը 14:4105 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել սպանություն, Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը հերքվել է. ՔԿ 14:3305 Հնս, 2026
  • Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել 14:1705 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը 14:0305 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4805 Հնս, 2026
  • Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար 13:3505 Հնս, 2026
  • Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար 13:2605 Հնս, 2026
  • «Հըզբոլլահ»-ը մերժում է Լիբանանում հրադադարի մասին նոր համաձայնությունը 13:1505 Հնս, 2026
  • «Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 13:0005 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Օրը մի 5000 կտա ինձ». «Հայաստան» դաշինքին առնչվող նոր ձայնագրություն | 05.06.2026 13:0005 Հնս, 2026
  • ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 12:5105 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը 12:3705 Հնս, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 12:2005 Հնս, 2026
  • ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները 12:1705 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա 12:0205 Հնս, 2026
  • Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ 11:5905 Հնս, 2026
  • Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան 11:4505 Հնս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:2505 Հնս, 2026
  • Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում․ փաստերն ընդդեմ պոպուլիզմի 11:0805 Հնս, 2026
  • Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 10:5405 Հնս, 2026
  • Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց 10:4705 Հնս, 2026
  • Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 10:3305 Հնս, 2026
  • Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել է 10:1905 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015