Առողջապահության նախարարությունը անդրադարձել է լրատվական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել»՝ տեղեկացնելով, որ լուրը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
«ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ
գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում
գրանցվել է մահացության դեպք:
Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում: