• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Զարուհի Բաթոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Զարուհի Բաթոյանի հետ 17:39
Այլ հայացք Ռուսաստանին ուղղված Թրամփի «վերջնագրին» Այլ հայացք Ռուսաստանին ուղղված... 15:44
Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր... 01:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կհստակեցվի բուժհաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը. օրինագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում
Առողջապահություն
16:2404 Սեպ, 2024

Կհստակեցվի բուժհաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը. օրինագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում

Կսահմանվի և կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը, բացի դրանից, նշված գործառույթների վերահսկողությունը կդարձնի առավել համապարփակ ու արդյունավետ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում:

Հիմնական զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից մեկ տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված, կամ չգրանցված դեղեր, վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող կազմակերպությունները տվել են ոչնչացումը հավաստող փաստաթղթեր և դրանք ներկայացվել են տեսչական մարմնին: Մյուս կողմից, վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու` դեղերն իրապես ոչնչացվո՞ւմ են, թե` ոչնչացումը ստանում է փաստաթղթային ձևակերպում, սակայն իրականում դրանք իրացվում են:

Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առձեռն կամ փոստով, միաժամանակ նաև էլեկտրոնային փոստով, տեսչական մարմնին առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրամադրել ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն` ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի, սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի տվյալների վերաբերյալ: Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկության չտրամադրումը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրումը կառաջացնի օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

Ոչնչացման գործընթացը նախատեսվում է իրականացնել տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ և տեսաձայնագրմամբ:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ ոչնչացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեսչական մարմնին սահմանված ժամկետում տրամադրելը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ոչնչացման գործընթացը, կապահովի գործընթացի իրականացման թափանցիկությունը, կկանխի հնարավոր ոչ օրինաչափ գործողությունների իրականացումը:

Հարցի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումների քանակ12
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոմունիկացիաների բացման գործընթացը. Մեծ բանավեճ 21:5020 Հլս, 2025
  • Ֆրանսիայից Հայաստան միջուկային վառելիքի թափոններ տեղափոխելու մասին լուրը կեղծ է. ո՞վ է հեղինակը 21:1520 Հլս, 2025
  • Լուրեր 21:00 | Պատրաստվեք մեծ, հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում. վարչապետի կոչը 21:0020 Հլս, 2025
  • «Տավուշ տեքստիլը» առաջիկայում կաշխատի նոր պրոֆիլով՝ բանվորական ձեռնոցներից բացի՝ գլխարկներ 20:2120 Հլս, 2025
  • Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է | Հարցազրույց Դավիթ Զաքարյանի հետ 19:5220 Հլս, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.07․2025 19:0420 Հլս, 2025
  • Ավտովթար Թալին-Հացաշեն ճանապարհին․ կա զոհ և տուժած 18:4220 Հլս, 2025
  • Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին 18:3620 Հլս, 2025
  • ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարները հետևել են Վայոց ձորում իրականացվող ծրագրերի ընթացքին 18:1520 Հլս, 2025
  • Առաջիկա 5 օրերին՝ բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ 14:0720 Հլս, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը․ Փաշինյան 13:4820 Հլս, 2025
  • Վթարային ջրանջաատում Երևանում 13:0020 Հլս, 2025
  • Որոնողական համատեղ աշխատանք Սևանա լճում. քաղաքացիներն անվնաս վերադարձել են ափ 12:0420 Հլս, 2025
  • Արարատյան դաշտի շոգն ասենք, թե Շիրակի գիշերային տեղատարափները․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 11:4220 Հլս, 2025
  • Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան 11:1420 Հլս, 2025
  • Երկրաշարժ՝ Իրանի հյուսիսում 10:5020 Հլս, 2025
  • Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար 10:2920 Հլս, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:1420 Հլս, 2025
  • «Տարկովսկին և մենք». Անդրեյ Պլախովի նոր գիրքը 00:5620 Հլս, 2025
  • Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները 00:3320 Հլս, 2025
  • «Սաս Գրուպ»-ը 2025-ի հունվար-մարտին 1 մլրդ 48 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0820 Հլս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015