• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը լուռ էր, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ-ն մատուցում էին ՌԴ-ին. Բլեյան Բաց հարթակ․ Սամվել Կարապետյանը... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:27
Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել. «Հարևաններ» Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ վարպետի տուն-թանգարանը կիրականացնի մի շարք նախագծեր
Մշակույթ
17:1805 Օգս, 2024

Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ վարպետի տուն-թանգարանը կիրականացնի մի շարք նախագծեր

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ վարպետի տուն-թանգարանն իրականացնում է նրա գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք նախագծեր: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը ներկայացնում է Իսահակյանի ստեղծագործությունների արդիականության, հասարակական գործունեության, տուն-թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի շեշտադրումները։

Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝ ժամը 19։00-ին, կիրականացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Միայն սիրո լարը մնաց...» խորագրով:

«Ավետիք Իսահակյանի սրտում մշտապես ապրել է սիրո գեղեցիկ զգացմունքը։ Այն հատկապես վառ արտահայտված է իր քնարերգության հերոսուհի Շուշանիկ Մատակյանի նկատմամբ։

Շուշանիկի հանդեպ Իսահակյանի սերն այն յուրօրինակներից էր, ինչպիսին Սայաթ-Նովայի սերն էր Աննայի հանդեպ, Պետրարկայի սերը՝ Լաուրայի հանդեպ։ Երկու սիրող սրտերի հանդիպումները, նամակագրությունը, բաժանումը մի ամբողջ սիրո դրամա է, որն ուղեկցել է բանաստեղծին ամբողջ կյանքի ընթացքում։

Հանրության համար Իսահակյանի հույզերը բացահայտելու, նրան այս կողմով ներկայացնելու, ճանաչելի դարձնելու նպատակով նախաձեռնել ենք թատերականացված ընթերցումներ «Միայն սիրո լարը մնաց...» խորագրով։ Ներկայացման սցենարի հեղինակներն են թանգարանի աշխատակիցներ Ռուզաննա Մեսրոպյանը և Աննա Սարոյանը: Մասնակցում են դերասաններ Սիփան Զադոյանը, Արև Հակոբյանը, Արուսիկ Գրիգորյանը: Երգերը կատարում է Մարիցա Թիլիքյանը: Այս մեծ ու գեղեցիկ սիրո պատմության բեմադրությունը կներկայացվի վարպետի տուն-թանգարանի այգում (հասցե՝ Զարոբյան 20)։ Մասնակցությունը երեկոյին ներառում է նաև շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն: Ներկայացման ամբողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն»,- եզրափակել է թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը:

Միջոցառմանը մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ թանգարանի ֆեյսբուքյան էջից՝ https://shorturl.at/ZtaRi:

«Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա ստեղծվում է մուլտֆիլմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ Ավետիք Իսահակյանի «Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա նկարահանվում է մուլտֆիլմ:

«Պոեմն Իսահակյանը գրել է իր սիրելի Շիրակի դաշտավայրում՝ Ղազարապատ գյուղում։ Ստեղծագործության մեջ ներկայացված են վարպետի ծննդավայրի պատկերները, տեսարանները, ժողովրդական ավանդույթները, բարքերը, սովորույթները։ Այս պոեմում շատ գեղեցիկ ներկայացված է նաև Վարդավառի տոնակատարությունն իր ամբողջ ծեսով։ Այս տոնակատարության ժամանակ էլ Իսահակյանը հանդիպել է իր առաջին սիրուն՝ Շուշանիկին»,- նշել է Արմինե Ավետիսյանը և բացահայտել թե ինչու է որոշվել հենց այս պոեմը ներկայացնել մուլտֆիլմի ձևաչափով:

««Ալագյազի մանիները» պոեմում պահպանված են հայկական ժողովրդական ավանդույթները, ձիախաղը, խաղիկներ, տաղիկներ, որոնք այսօր կարծես թե մոռացված են։ Այս պոեմի էկրանավորման միջոցով մենք իրազեկում, ցույց ենք տալիս, թե ինչպիսի ժողովրդական ավանդույթներ ունենք, որոնք մեր ոչ նյութական մշակութային ժառանգության մաս են կազմում»,- նշում է թանգարանի տնօրենը։ Նրա տեղեկացմամբ՝ անիմացիայի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Մանե Հարությունյանը։ Մուլտֆիլմում հնչում են Վարպետի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, օրինակ՝ «Արևի պես, սիրուն Զարոս» ստեղծագործությունը (երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Ջ. Ավագյանը)։ Գործիքավորել է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։ Երգերից մեկի հեղինակն էլ Իսահակյանի թանգարանի աշխատակցուհի Աննա Սարոյանն է։ Մուլտֆիլմի սցենարը գրել են թանգարանի աշխատակիցներ Աննա Սարոյանը և Ռուզաննա Մեսրոպյանը։ Երգերը կատարում է «Արևիկ» երգչախումբը։ Երգերի ձայնագրմանն աջակցել է Հայաստանի հանրային ռադիոն։

Թանգարանը որդեգրել է հասանելիության քաղաքականությունը

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին նախատեսվում է «Ալագյազի մանիները» մուլտֆիլմի շնորհանդեսը․ առաջին ցուցադրությունը կլինի Շիրակի մարզի Իսահակյան համայնքում:

«Ուզում ենք տոն պարգևել մարզի բնակիչներին, ակտիվացնել մարզային մշակութային կյանքը։

Թանգարանը որդեգրել է հասանելիության քաղաքականությունը. մեր գործունեությունը հասանելի դարձնելու բոլորին՝ և՛ մարզերի, համայնքների բնակիչներին, և՛ սփյուռքի մեր հայրենակիցներին։ Մենք արդեն ստեղծել ենք նաև «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, որում ներկայացված է Իսահակյանի կենսագրությունը։ Այս ֆիլմում հենց Իսահակյանը պատմում է իր կենսագրությունը։ Ֆիլմում օգտագործված են անիմացիոն կադրեր՝ թանգարանային նմուշներով, թանգարանից հատվածներով։ Այս ֆիլմը մենք տանում ենք տարբեր մարզեր․ արդեն ցուցադրել ենք Աշտարակի, Ջերմուկի բոլոր դպրոցներում, մեկ ամիս առաջ՝ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի դպրոցում։ Երեխաներն անչափ հետաքրքրված, տպավորված և ոգևորված էին ֆիլմով»,- պատմում է Արմինե Ավետիսյանը։

Իսահակյանը՝ ժողովրդական բանաստեղծ

Իսահակյանը մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծ էր, ինչը, ըստ Արմինե Ավետիսյանի՝ կարևոր դերակատարում է ունեցել գրողի կենսագրության բոլոր շրջաններում։

«Իսահակյանի ստեղծագործությունները երեխաներին և թանգարանի այցելուներին հասցնելու լավագույն ձևաչափերից մեկն անիմացիոն նախագծերն են: Կադրերի միջոցով երեխաները ծանոթանում են Իսահակյանի կյանքին և գործունեությանը, տեղեկանում են վարպետի կյանքի պատմությանը՝ Փարիզում, Ժնևում ապրած տարիներին, Իտալիայի՝ վենետիկյան շրջանի արկածներին։ Ֆիլմի միջոցով այցելուները տեղեկանում են նաև եվրոպական երկրներում ապրելու տարիներին նրա հայրենանպաստ գործունեության, մեզ հասած պատմությունների մասին: Օրինակ՝ Ժնևում ապրած տարիներին Իսահակյանին է մոտենում ազգությամբ հայ մի մարդ՝ Պետրոս անունով, և գումար խնդրում։ Իսահակյանը գումար չի ունենում, սակայն ինչ-որ մեկից պարտքով վերցնում և տալիս է Պետրոսին։ Հետո պարզվում է, որ Պետրոսը այդ գումարը ներդրել է յոգուրտի ստեղծման և արտադրության մեջ։ Այսպիսով՝ ստացվում է, որ Իսահակյանը եղել է նաև յոգուրտի արտադրության մեկնարկի հիմքում:

Իրականում Իսահակյանի կյանքն ու գործունեությունը այնքան ծավալուն և ասելիքով լի են, որ մենք այն փորձում ենք փուլ առ փուլ, էջ առ էջ բացահայտել։ Որպես թանգարանի տնօրեն և այս կառուցի 12 տարվա աշխատակից՝ կարող եմ ասել, որ Իսահակյանի կյանքի շատ ու շատ էջեր դեռևս պետք է բացահայտվեն, ներկայացվեն: Նա ոչ միայն բանաստեղծ էր, փիլիսոփա, մտածող, այլև մեծ հասարակական գործիչ։ Ապրելով օտար ափերում՝ նա մշտապես զբաղվել է հայրենանպաստ գործունեությամբ՝ հայացքը մշտապես ուղղած դեպի իր հայրենիքն ու հայրենի տունը»,- փաստել է թանգարանի տնօրենը։

Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ թանգարանը նախաձեռնել է հիմնական ցուցադրության փոփոխություն: Արմինե Ավետիսյանը նշում է, որ Իսահակյանն այդտեղ բացահայտվում է նորովի. «Ցուցադրության հայեցակարգն արդեն պատրաստ է, այն Իսահակյան-կերպարի մասին է։ Ներկայացվելու է ոչ միայն կենսագրությունը, այլև շեշտադրվելու են Վարպետի կերպարի վառ կողմերը՝ որպես մարդ, ընկեր, հասարակական գործիչ, սիրերգու... Իսահակյանի ակադեմիական հատորների շրջանակում հավաքագրվել և ի մի են բերվել գրողի ստեղծագործական ամբողջ գործունեությունը, հասարակական, քաղաքական գործունեությանը վերաբերող նյութերը, որոնք կվավերացվեն գրողի կերպարը նորովի բացահայտող ֆիլմում։ Նախատեսվում է «Աբու-Լալա Մահարի» պոեմի բազմալեզու թարգմանությունն ու հրապարակումը»:

Արմինե Ավետիսյանը նշել է նաև Իսահակյանի արխիվում պահվող հետաքրքիր ու յուրօրինակ լուսանկարների ֆոնդի ու իրերի մասին, որոնք բացահայտում են մի շարք երկրների մշակութային առանձնահատկությունները, որտեղ Վարպետն ապրել ու ճամփորդել է։

Հոբելյանի շրջանակում նախատեսվում է նաև միջազգային գիտաժողով՝ տեղի և արտերկրում բնակվող հայագետների ու իսահակյանագետների մասնակցությամբ։ Թանգարանի նպատակներից մեկն էլ Իսահակյանի ստեղծագործությունները տարբեր լեզուներով թարգմանել ու հրատարակելն է։

 
Դիտումների քանակ188
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամփոփվել է առողջության ապահովագրության կես տարին 19:1522 Հլս, 2026
  • Քրեակատարողական ծառայությունում աշխատանքի անցնելու տարիքային շեմը վերացվել է 19:0822 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՃՈ ծանուցումները ստանալու համար 150.000 անձ է բաժանորդագրվել. ինչպես օգտվել զեղչերից 19:0022 Հլս, 2026
  • Շենավանը հարմարավետ է դառնում. նոր պարտեզը պատրաստ է, ամբուլատորիայի շինարարությունը կավարտվի շուտով 18:5922 Հլս, 2026
  • Լիբանանի վարչապետը այցելել է երկրի հարավում իսրայելական ուժերի լքած քաղաքը 18:5222 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ 18:4922 Հլս, 2026
  • Մտել էր բնակարան, գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ. բնակարանային գողության դեպք է բացահայտվել 18:4222 Հլս, 2026
  • Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին 18:3522 Հլս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները 18:3122 Հլս, 2026
  • Ռոբոտային վիրաբուժությունն արդեն հասանելի է նաև պետական բուժկենտրոնում 18:2422 Հլս, 2026
  • Ֆրանսիայում կարգելվի 15 տարեկանից ցածր անձանց մուտքը սոցիալական ցանցեր 18:1622 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ 18:0822 Հլս, 2026
  • Միկոյան 25 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է 18:0122 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ 17:5422 Հլս, 2026
  • Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը 17:4722 Հլս, 2026
  • ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով 17:3822 Հլս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը 17:2922 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինարարական աշխատանքներին 17:2122 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից 17:1022 Հլս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղության հիմնական խախտողն Իրանն է. Ռուբիո 17:0122 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդություններից մեկը մերժեց, մյուսը բավարարեց 17:0022 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 16:4922 Հլս, 2026
  • Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները 16:3722 Հլս, 2026
  • Հուլիսի 23-ին Մանիլայում կկայանա Ռուբիոյի հետ հանդիպումը. Լավրով 16:2822 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել 16:1722 Հլս, 2026
  • Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունենք. Թրամփ 16:0822 Հլս, 2026
  • «Հըզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն օկուպացիայի ավարտից հետո. Ժոզեֆ Աուն 15:5622 Հլս, 2026
  • Հայագիտության զարգացման հիմքում դնելով միջազգային չափանիշները․ մեկնարկել է 3-րդ հայագիտական միջազգային կոնգրեսը 15:4722 Հլս, 2026
  • Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով 15:3922 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով 15:3422 Հլս, 2026
  • Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը. Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 15:2722 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն 15:1622 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը 15:0822 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ապահովագրությամբ ամենափոքր փոխհատուցումը՝ 6.000 դրամ, ամենամեծը՝ 10.1 մլն. ամփոփում 15:0022 Հլս, 2026
  • Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից 14:5122 Հլս, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 14:3822 Հլս, 2026
  • «Աերոֆլոտ ռուսական ավիաուղիներ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 47 մլն դրամ հարկ է վճարել 14:2722 Հլս, 2026
  • Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում 14:1522 Հլս, 2026
  • Փրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ 14:0322 Հլս, 2026
  • Աշոտ Զաքարյանը և Շալվա Շենգելիան քննարկել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները 13:5522 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունն աճել է գրեթե 54 տոկոսով 13:4422 Հլս, 2026
  • Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի 13:3622 Հլս, 2026
  • Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման առաջիկա 3 տարիների ռազմավարական առաջնահերթություններն ու գործողությունները 13:2522 Հլս, 2026
  • Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը 13:1422 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ն ԱՄՆ հետ գործակցությունից ավելի ուժեղ է դառնում, ՌԴ դեպքում այդպես չէ. փորձագետ 13:0022 Հլս, 2026
  • Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից 12:5922 Հլս, 2026
  • Զելենսկին Սիրսկուն ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից 12:4922 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտակայքում բռնկված հրդեհի տարածումը 12:3622 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավան և Գառնի համայնքներում 12:2822 Հլս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան 12:1922 Հլս, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Կովկասյան ընձառյուծի 12:1422 Հլս, 2026
  • Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ 12:0522 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր 11:5622 Հլս, 2026
  • Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում 11:4522 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը կանադացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները 11:3222 Հլս, 2026
  • ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե 11:3122 Հլս, 2026
  • Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան 11:2422 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին 11:1522 Հլս, 2026
  • 2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ 11:1222 Հլս, 2026
  • Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը 11:0022 Հլս, 2026
  • Օգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ 10:5122 Հլս, 2026
  • «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ 10:3022 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին 10:0722 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննարկել Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 10:0022 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները 09:5222 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:2322 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:1322 Հլս, 2026
  • Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը 08:5722 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին 08:1722 Հլս, 2026
  • «Ապրելու արվեստ»՝ թումանյանական նոր պատկերագիրք 08:0722 Հլս, 2026
  • «Սպայկա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 51 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:5922 Հլս, 2026
  • «Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ 00:3922 Հլս, 2026
  • Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում որպես Եվրոպան Ասիային կապող օղակ. Մերցը՝ Ալիևին 00:2322 Հլս, 2026
  • Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ 00:0622 Հլս, 2026
  • Օձի կծելը սիրահարվելու, հետապնդելու, մուռ պահելու հետ կապ չունի. քանի դեպք է գրանցվել 23:4121 Հլս, 2026
  • Ընդգծվել է ՀՀ հանձնառությունը՝ ձևավորելու մրցունակ, ներառական և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսական համակարգ 23:2221 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ 23:0021 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցչի հետ 22:3921 Հլս, 2026
  • Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ 22:2721 Հլս, 2026
  • Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ 22:1521 Հլս, 2026
  • Վահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը 22:0421 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից 21:5721 Հլս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 21:4521 Հլս, 2026
  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները 21:4221 Հլս, 2026
  • Որոշում եմ կայացրել վերցնել պատգամավորի մանդատը և դադարեցնել Վեդի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները․ Գարիկ Սարգսյան 21:2621 Հլս, 2026
  • «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ քաղաքապետարան 21:2221 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Երևանում հողերի ապօրինի օտարմանը մասնակցել է Արեյանը, Վանաձորում՝ Ասլանյանը 21:0021 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 21. 2026 20:5921 Հլս, 2026
  • Էնդոուրոլոգիան ու Հայաստանը 20:5521 Հլս, 2026
  • Թրամփը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին 20:5121 Հլս, 2026
  • Յուլիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4621 Հլս, 2026
  • Վանաձորը՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ խոշորացված համայնք 20:3921 Հլս, 2026
  • Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ 20:3221 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2026 20:2721 Հլս, 2026
  • Բաքվում կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում. Ալիև 20:2221 Հլս, 2026
  • Դատվածություն ունեցող միգրանտներին կարգելվի բնակվել Ռուսաստանում 20:1321 Հլս, 2026
  • Մոսկվան Քիշնևին մեղադրել է դիվանագիտական նորմերը խախտելու համար 20:0721 Հլս, 2026
  • «Վանաձոր 200». քաղաքի ինքնությունը՝ արվեստի լեզվով 19:5721 Հլս, 2026
  • Ադրբեջանը և Գերմանիան ռազմավարական գործընկերություն են հաստատել 19:4621 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015