ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր:
Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում: