• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:44
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 12:2221 Հնս, 2024

ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում, համագործակցելով հարկային այլ ստորաբաժանումների հետ, շարունակելով ստվերի դեմ պայքարը, 2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկել է 1177 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Բացահայտվել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն: Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է շուրջ 7.4 միլիարդ դրամով կամ 66%-ով։

«Վարչության աշխատակիցները կազմել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: Պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 25.4 միլիարդ դրամ։ Նախնական հաշվարկների հիմքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 125 քրեական վարույթ։

  • Հարուցված վարչական վարույթներ

Աշխատանքներ են տարվել անփաստաթուղթ ապրանքների մատակարարման դեպքերի բացահայտման ուղղությամբ. այս մասով՝ 155 դեպքով, արձանագրվել է 30.4 միլիոն դրամի տուգանք: Ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի բացահայտման 162 դեպքով արձանագրվել է 159 միլիոն դրամի տուգանք, լիցենզավորման ենթակա գործունեություն առանց լիցենզիայի իրականացնելու 85 դեպքով արձանագրվել է 166.8 միլիոն դրամի տուգանք։

  • Անշարժ գույքի վարձակալության գործարքներ 

2024 թ. ՊԵԿ ՀՕՀ վարչությունը աշխատանքներ է տարել նաև ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքներն օրենքով սահմանված կարգով չձևակերպելու դեպքերը հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։ Այդ նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է խախտման 20 դեպք, որոնց մասով առաջադրվել է շուրջ 9.8 միլիոն ՀՀ դրամի տուգանք։ Հատկանշական է, որ այս գործընթացը սկսելուց ի վեր քաղաքացիները հարկային մարմին են ներկայացրել բնակարանները վարձակալությամբ տրամադրելու շուրջ 26.500 հայտարարություն։

  • ԱԱՀ-ի դեբետային գումարները պետությունից հափշտակելու սխեմաներ

2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին բացահայտվել են ԱԱՀ-ի դեբետային գումարները պետությունից հափշտակելու տարբեր սխեմաներ: Մասնավորապես, ստեղծվել են իրական տնտեսական գործունեություն ծավալելու մտադրություն չունեցող կազմակերպություններ, որոնք փոխկապակցված ընկերություններին դուրս են գրել ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ, ընդ որում՝ և՛ ծառայությունները, և՛ ապրանքները բազմապիսի են՝ ծրագրային ապահովման ծառայություններ, շինանյութի, դիզելային վառելիքի և գյուղատնտեսական ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ։ Իրականում, սակայն, այդ գործարքները տեղի չեն ունեցել. նպատակը եղել է գնորդ կազմակերպության մոտ ԱԱՀ-ն գեներացնելը կամ նշված գումարը պետությունից հափշտակելը։

Նշված սխեմայից մի օրինակ՝ ծրագրային ապահովման ոլորտի մի քանի կազմակերպություն, մասնավորաբար «Ալֆա Ջիմ», «ԱՄՈՆԴ-ԱՐՄ», «ՉԵՐՐԻ ՊԼՅՈՒՍ», «ԽՈՐ ՇԻՆ» ընկերությունները ստացել են ավելի քան 1.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով ակնհայտ կեղծ հարկային հաշիվներ: Վերջիններս հարկային մարմին են ներկայացրել միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումներ, միևնույն ժամանակ հաշիվները դուրս գրող կազմակերպությունները ԱԱՀ գումարները չեն վճարել։ Հարկ վճարողները նախապես ներկայացրել են փոքր գումարի վերադարձի դիմումներ, որից հետո պարզեցված ընթացակարգի դիմումներ: Այսինքն՝ եղել է նախապես ծրագրված, մտածված սխեմա` ԱԱՀ-ի գումարները բյուջեից անխոչընդոտ հետ ստանալու նպատակով։ Արդյունքում՝ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 300 միլիոն դրամ: Չարաշահում իրականացնող անձը ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկ այլ դեպքով «Վ․Ավետիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, չունենալով դիզելային վառելիքի ձեռքբերման որևէ հաշվարկային փաստաթուղթ, 12 կազմակերպության համար դուրս է գրել 3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով շուրջ 8,300,000 լիտր դիզելային վառելիքի կեղծ հարկային հաշիվներ, որոնցում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվել են ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ պետությանը պատճառելով մոտ 500 միլիոն դրամի վնաս: Առավել խոշորներն են «Լիդեր-Օիլ» ՍՊԸ՝ շուրջ 324 միլիոն դրամ, «Ջի ԷՄ ԱՅ» ՍՊԸ՝ շուրջ 65 միլիոն դրամ, «Դավիթ Բոբոխյան» ԱՁ՝ շուրջ 20 միլիոն դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումը, ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Չարաշահում կատարած անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են։

  • Բնակարանների արժեքների թերհայտարարագրման դեպքերի բացահայտումներ

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին շարունակել է նաև բազմաբնակարան շենքի կառուցապատող ընկերությունների կողմից բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում միտումնավոր ցածր գներով և կանխիկ եղանակով օտարվող բնակարանների արժեքների թերհայտարարագրման դեպքերի բացահայտումները։

Բացահայտումներից մի դեպքով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ընկերության ղեկավար անձինք՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշել օտարվող բնակարանների արժեքները: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի հարկման ենթակա հաշվարկներում թաքցվեն հարկման օբյեկտները: 

Ձեռնարկված «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում՝ «Մոդերն Թաուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը, իրենց կողմից կառուցված շենքում՝ 95.9 քմ մակերեսով, 81 միլիոն դրամ իրական վաճառքի գնով բնակարանը վաճառելու նպատակով, բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 80․000 ԱՄՆ դոլար, որից անմիջապես հետո ՊԵԿ աշխատակիցների կողմից տնօրենը և գործարքի կատարմանը ներգրավված մեկ այլ աշխատակից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 93 միլիոն դրամի հարկեր չվճարելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ վարչության կողմից առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։ Արդյունքում՝ պետությանը պատճառված վնասից 75 միլիոն դրամն արդեն վերականգնվել է։

  • ՏՏ կիրառությամբ հարկերը վճարելուց խուսափելու դեպքերի բացահայտումներ

2023 թ.-ից սկսած և հատկապես 2024 թ. ՊԵԿ-ը կենտրոնացել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու եղանակների և մեթոդների վրա։ Խոշոր բացահայտում է տեղի ունեցել 2023 թվականին, երբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, Քննչական կոմիտեի և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել է տվյալների շտեմարան, որի ուսումնասիրությամբ այս պահին ստվերային շրջանառությունը կազմել է շուրջ 105 միլիարդ դրամ, հարկի գումարը՝ շուրջ 32.6 միլիարդ դրամ, որից մինչև օրս վերականգնվել է շուրջ 10.6 միլիարդ դրամը (Հարկերից խուսափած ընկերությունների ցանկը): Ներկայումս վերականգնման ուղղությամբ իրականացվում են ակտիվ գործողություններ։ 

2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ շինանյութի, սննդամթրքի, տնտեսական ապրանքների առևտրի, մսամթերքի, գինու-կոնյակի, ծխախոտի արտադրության, ինտերնետ և կաբելային հեռուստատեսության ծառայություններ, հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ հայտնաբերվել են սերվերային համակարգեր, որոնցում արտացոլված իրական շրջանառությունները էականորեն տարբերվում են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված տվյալներից։ Նմանօրինակ բազմաթիվ դեպքեր են եղել:

Օրինակ` սննդի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող «Արամ Կարապետյան» անհատ ձեռնարկատերը 2023 թ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով հայտարարագրել է շուրջ 360 միլիոն դրամի շրջանառություն, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեում հայտնաբերված տվյալների շտեմարանի հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում իրական շրջանառությունը կազմել է շուրջ 1.55 միլիարդ դրամ: Տվյալ ձեռնարկատիրոջ ստվերային շրջանառությունը կազմել է 1.19 միլիարդ դրամ։ Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է մոտ 400 միլիոն դրամի վնաս։ Նշվածի հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արդեն վերականգնվել է 140 միլիոն դրամ։ Քննիչի կողմից նշանակվել է համալիր հարկային ստուգում, իսկ հետագա հետազոտումների նպատակով վերցված համակարգիչը և սերվերն ուղարկվել են փորձաքննության։

2024 թ. հունվար-ապրիլ ամիսներին վարչության խոշոր բացահայտումներից է նաև oկտան նավթամթերիքի անվան տակ ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից մեծ քանակությամբ բենզինի ներկրումը։ Մասնավորապես՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Հայր և որդի Հարոյաններ», «Էդո-Սարուխ», «Գազ-Պրոպան», «Գոռես», «Էկոքիմսինթեզ», «Ռոսօկտանիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները և «Կարեն Մուրադյան» ԱՁ-ն օկտանի անվան տակ փաստացի ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում բենզին՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերի ակցիզային, բնապահպանական և ԱԱՀ-ի վճարումից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ օկտանի անվան տակ ներմուծված 31 բեռնատարներից կատարվել են նմուշառումներ և ուղարկվել փորձաքննության։ Փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել են, որ ներմուծված օկտանն իրականում բենզին է։ Նշված հիմքերով հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Միաժամանակ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, արդեն իսկ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 65 միլիոն դրամ հարկ։

ՊԵԿ-ը վճռական է տրամադրված ստվերում գործող տնտեսվարողների նկատմամբ և շարունակելու է հարկային իրավախախտումները կանխելուն և խափանելուն ուղղված գործընթացները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ82
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 00:3114 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին 00:1214 Օգս, 2026
  • Երիտասարդության օրը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքում 23:5713 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ 23:3613 Օգս, 2026
  • Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայում 23:2413 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է 1.5 մլրդ դրամի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ձերբակալվել է Իրանի 3 քաղաքացի 23:0013 Օգս, 2026
  • Վարչաֆեստը հավակնում է դառնալ ամռան ամենագլխավոր երաժշտական իրադարձությունը. ԿԳՄՍ փոխնախարար 22:4213 Օգս, 2026
  • TRIPP-ի գնացքները գալու են ու գնան, մեր սիրելի ընդդիմությունը մնալու է գնացքից ուշացած. Խանդանյան 22:2513 Օգս, 2026
  • Կապ չունի դուր է գալիս, թե ոչ, ընդդիմությունը պետք է լսի ճշմարտությունը. Ալխաս Ղազարյան 22:0913 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել 21:5413 Օգս, 2026
  • Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը 21:4213 Օգս, 2026
  • Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ 21:3013 Օգս, 2026
  • Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ 21:1513 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ-ում կրքերը թեժացան․ կոռուպցիայի մեղադրանքներ ու վիճաբանություն միջանցքում 21:0013 Օգս, 2026
  • Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 20:5813 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 13. 2026 20:5413 Օգս, 2026
  • Օգոստոս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Օգս, 2026
  • Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով 20:4713 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:4413 Օգս, 2026
  • Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 20:4213 Օգս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 20:3713 Օգս, 2026
  • Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը 20:3113 Օգս, 2026
  • Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի 20:2413 Օգս, 2026
  • Էթնա հրաբխի ժայթքման պատճառով մինչև օգոստոսի 14-ը փակվել է Կատանիայի օդանավակայանը 20:1713 Օգս, 2026
  • Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները 20:1213 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել 20:0713 Օգս, 2026
  • Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները 20:0213 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան էներգետիկ նոր նախաձեռնություն են քննարկում 19:5313 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան 19:4413 Օգս, 2026
  • Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 19:3513 Օգս, 2026
  • Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 19:3213 Օգս, 2026
  • Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ 19:2113 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին 19:1413 Օգս, 2026
  • Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը 19:0613 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը COP17-ից հետո ևս երկու տարի նախագահելու է համաժողովը | 13.08.2026 19:0013 Օգս, 2026
  • Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին 18:5313 Օգս, 2026
  • Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու կանոնակարգը 18:4113 Օգս, 2026
  • Եվրոպական ավելի քան 30 երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները 18:2913 Օգս, 2026
  • 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ 18:2113 Օգս, 2026
  • Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել 18:1213 Օգս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն 18:0813 Օգս, 2026
  • Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը բացարձակապես անընդունելի է. Սանաե Տակաիչի 17:5913 Օգս, 2026
  • Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան 17:5013 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:4313 Օգս, 2026
  • Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 17:2913 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2113 Օգս, 2026
  • Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համար 17:1613 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 17:0013 Օգս, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը 16:5913 Օգս, 2026
  • Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները 16:5613 Օգս, 2026
  • Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր 16:4413 Օգս, 2026
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան 14:5913 Օգս, 2026
  • Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև 14:5613 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:5313 Օգս, 2026
  • ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ Ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան 14:4613 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները 14:1813 Օգս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0613 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 13:5113 Օգս, 2026
  • Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան 13:3713 Օգս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 13:3613 Օգս, 2026
  • Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3313 Օգս, 2026
  • Կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. Փաշինյան 13:2513 Օգս, 2026
  • Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին 13:1813 Օգս, 2026
  • Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին 13:1213 Օգս, 2026
  • Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան 13:0913 Օգս, 2026
  • Ճապոնիան բողոքել է Կուրիլներ Պուտինի այցի կապակցությամբ 13:0413 Օգս, 2026
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան 12:5513 Օգս, 2026
  • ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան 12:5113 Օգս, 2026
  • Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին 12:4613 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան 12:4313 Օգս, 2026
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ 12:4013 Օգս, 2026
  • Բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում. Փաշինյան 12:3713 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:3213 Օգս, 2026
  • Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները 12:2913 Օգս, 2026
  • Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան 12:2413 Օգս, 2026
  • Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան 12:2213 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1813 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում 12:1513 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ 12:1313 Օգս, 2026
  • COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը. վարչապետ 12:1113 Օգս, 2026
  • Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ 12:0813 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխադրման միջանցք ստեղծելու ուղղությամբ 12:0513 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան 11:5713 Օգս, 2026
  • Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի 11:5313 Օգս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4913 Օգս, 2026
  • Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը 11:4513 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015