Ուկրաինայի նախագահը այցելել է Կատար: Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին: Ուկրաինական կողմի հաղորդագրության համաձայն՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոհային Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության աջակցելու համար: Օրակարգում է եղել նաև Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաժողովը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը: Այնուհետև Զելենսկին կնոջ ուղեկցությամբ ուղևորվել է Ֆրանսիա:
Տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ տեսաշարում: