• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ժամանող ոչ ազգությամբ հայերի թիվը վերջին տարիներին ավելացել է. վարչապետին է ներկայացվել Զբոսաշրջության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Տնտեսություն
18:1305 Հնս, 2024

ՀՀ ժամանող ոչ ազգությամբ հայերի թիվը վերջին տարիներին ավելացել է. վարչապետին է ներկայացվել Զբոսաշրջության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը:

Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ:

Ներկայացվել է 2023 թ. ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի կողմից գնումների և դրամաշնորհային մրցույթների գործընթացների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Նշվել է, որ 2023-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով 2 մլն 316 հազար 666՝ 2022 թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 40 % աճ, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 22 %։

Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Բելառուսից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի վիճակագրական տվյալների համաձայն, արձանագրվել են զբոսաշրջության կառուցվածքի որոշակի փոփոխություններ: Օրինակ՝ նախորդ տարվա նկատմամբ ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների թիվը, ըստ վիճակագրության, նվազել է, սակայն մյուս երկրներից որոշակի աճ է նկատվում:

Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ աճ է արձանագրվել Ֆրանսիայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների թվում: «Որոշակի ֆիլտրում իրականացնելուց հետո պարզ է դարձել, որ նաև ՌԴ-ից ժամանող իրական զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել: Այս վերլուծությունները կան»,- ասել է տիկին Հակոբյանը:

Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք այս ամենն ազդա՞կ է, որ ոլորտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: «Միանշանակ, այցելությունների վիճակագրությունն էլ է դա ցույց տալիս»,- նշել է կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը:

Հայաստանը, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաշխարհային զբոսաշրջության բարոմետրի տվյալների, 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների ամենաբարձր աճ գրանցած երկրների ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է 2023 թ. ընթացքում ՀՀ Կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ Մասնավորապես՝ ներկայացվել են վիճակագրության բարելավմանը, զբոսաշրջության 5-ամյա ռազմավարության մշակմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումները։

2023-ի հունվարից մինչև 2024-ի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացվել է միջազգային այցելությունների երրորդ հետազոտությունը։ Հայաստանի սահմանային անցման կետերում անցկացված հարցումների միջոցով հնարավոր կլինի ունենալ առավել հստակ տեղեկատվություն զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի, կրկնվող այցելությունների և այլնի վերաբերյալ։

Վարչապետը նշել է, որ վերը նշված հետազոտությունը քաղաքականությունների մշակման համար կարևոր տեղեկատվություն կարող է ներկայացնել:

Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ առաջին նման հետազոտությունն իրականացվել է 2007 թվականին, երկրորդը՝ 2012-ին: «Շատ կարևոր տվյալներ են ի հայտ եկել, առաջինը՝ ծախսերի տեսանկյունից: 2013-ի տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկի ծախսն այցելության ընթացքում կազմել է 798 դոլար, իսկ մնալու միջին տևողությունը հաշվարկվել է 17 օր: Այժմ ծախսերի տեսանկյունից արձանագրվել է աճ, ներկայումս այն կազմում է 1000 դոլար՝ ՀՀ-ում գտնվելու միջին տևողության ընթացքում: Իսկ մնալու տևողությունը նվազել է մեկ օրով՝ 16 օր: Այս առումով կան առանձնահատկություններ, սփյուռքահայերի՝ Հայաստանում գտնվելու տևողությունը երկար է, և ընդհանուր թվի մեջ դա ազդում է հաշվարկի վրա: Բայց սովորական զբոսաշրջիկը, ով ՀՀ է գալիս հանգստի համար, մեր երկրում մնալու տևողությունը կազմում է 6-7 օր»,- ասել է տիկին Հակոբյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելել է, որ հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ ժամանող ոչ ազգությամբ հայերի թիվը վերջին տարիներին ավելացել է:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև զբոսաշրջային ծառայությունների գների խնդրին և նշել, որ այդ հարցին պետք է անդրադառնալ հետևյալ տրամաբանությամբ՝ արդյոք այստեղ խնդիր կա, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հիմնական ուղերձը և ծրագրերը մասնավոր ոլորտի գործընկերներին պետք է լինի բիզնեսների արդյունավետության հաշվին ինքնարժեքները նվազեցնելու վերաբերյալ: «Դա է մեր ճիշտ ճանապարհը, որովհետև մեր քաղաքականությունը պետք է լինի բիզնեսների արդյունավետության բարձրացումը՝ էներգաարդյունավետություն, կառավարման արդյունավետություն, ծախսերի արդյունավետություն և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում տեղեկացվել է նաև, որ 2023 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ից։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցի՝ նշվել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա, իսկ 2025 թ. հունվարի 1-ից կներդրվի որակավորման նոր համակարգ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար։ «Մենք մինչ օրս զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվություն չենք ունեցել: Միաժամանակ, արտագնա զբոսաշրջային ծառայությունների համար սահմանվել է ֆինանսական երաշխիքի պահանջ, քանի որ բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ, օրինակ՝ ավիաընկերությունը զբոսաշրջիկներին տեղափոխել է արտերկիր, սակայն հետ չի վերադարձրել ու պետական բյուջեից միջոցներ են ծախսվել՝ ՀՀ քաղաքացիներին հետ վերադարձնելու համար: Մյուս կարևոր փոփոխությունը զբոսավարների պարտադիր վերաորակավորման պահանջն է, ինչն անմիջականորեն կապված է երկիրը, պատմությունը ճիշտ ներկայացնելու հետ: Օրենքն անդրադառնալու է նաև զբոսավարի էթիկայի կանոններին: Ներդրվել է նաև զբոսաշրջային ծառայությունների վերահսկողական գործառույթ, ինչը ևս նախկինում բացակայել է»,- ասել է Սուսաննա Հակոբյանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումը կարևոր է նաև զբոսաշրջիկների տեսանկյունից. «Երբ նրանք ազդակ են ստանում, որ սա պետական վերահսկողության ներքո գործառույթ է, վստահությունը և գրավչությունը դրանից ավելի է մեծանում»:

Զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ՏՏԵԶ ծրագրի շրջանակում բարեկարգվել կամ վերակառուցվել են մի շարք զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող ճանապարհներ։

Ներկայացվել են նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից 2023 թ. ընթացքում կատարված մյուս աշխատանքները։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԶՀԿ հետ համագործակցությամբ 2023 թ. սեպտեմբերին կայացել է զբոսաշրջության համաշխարհային ներդրումային ֆորումը, 2023 թ. ընթացքում կազմակերպվել են փոխճանաչողական այցեր մի շարք թիրախային երկրներում, Հայաստանը և հայկական զբոսաշրջության արդյունքը ներկայացվել են միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում, ապահովվել է համագործակցություն մի շարք ավիաընկերությունների հետ, կազմակերպվել են լրագրողների, բլոգերների և հեղինակավոր անձանց ճանաչողական այցեր, աջակցություն է տրամադրվել 16 մշակութային, գաստրո (խոհանոց և գինի), արկածային փառատոնի կազմակերպմանը։

Այնուհետև, ներկայացվել են 2024 թ. ընթացքում նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ 2024 թ. սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության «Գինու զբոսաշրջության» 8-րդ համաշխարհային համաժողովը։ Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է նաև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ու խոչընդոտները։

Զեկույցն ամփոփելիս ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանն անդրադարձել է վարչապետի՝ 2023 թվականին տրված հանձնարարականներին և ներկայացրել դրանց կատարման ընթացքը։

Դիտումների քանակ204
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015