2024 թվականի մայիսի 20-ին շրջանառության մեջ է դրվում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը:
Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն:
Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
10 000 դրամ |
|
Մետաղը/հարգը |
ոսկի 9990 |
|
Քաշը |
8,6 գ |
|
Տրամագիծը |
22,0 մմ |
|
Որակը |
պրուֆ |
|
Դրամաշուրթը |
ատամնավոր |
|
Թողարկման քանակը |
500 հատ |
|
Թողարկման տարեթիվը |
2024 |