Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյը, որի դեմ մահափորձ էր կատարվել, վիրահատվել է, վիրահատությունը տևել է հինգ ժամ:
Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը ճեպազրույցում հայտնել է, որ բժիշկները շարունակում են միջոցներ ձեռնարկել՝ վարչապետի առողջական վիճակը վերականգնելու համար։
Գիշերը երկրի փոխվարչապետ Թոմաս Տարաբան էլ լրագրողներին ասել է, որ վիրահատությունը բարեբախտաբար հաջող է անցել, և վարչապետ Ֆիցոյի կյանքին վտանգ չի սպառնում:
Սլովակիայի վարչապետը վիրավորվել էր չորեքշաբթի Բրատիսլավայից 150 կմ հեռու գտնվող Գանդլովա քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։
Հրաձիգը բերման է ենթարկվել: Նա 71-ամյա տղամարդ է, որը բնակվում է երկրի հարավ-արևելքում: Նախնական տվյալներով՝ նա առաջնորդվել է քաղաքական դրդապատճառներով։