ՄՄարիամ Մխիթարյան

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաձգության հետևանքով վիրավորվել է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաձգության հետևանքով վիրավորվել է

Հրաձգության հետևանքով վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ աղբյուրների՝ նրա վիճակը ծանր է: Միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայից մոտ 150 կմ հյուսիս-արևելք գտնվող Գանդլովա քաղաքում։ Այս մասին հայտնում է TA3 լրատվական ալիքը։ Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը բերման է ենթարկվել։

Ռոբերտ Ֆիցոն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերի 25-ից։ Նա նախկինում այդ պաշտոնում աշխատել է 2006-2010 և 2012-2018 թվականներին: Ֆիցոն «Ուղղություն - սոցիալ դեմոկրատիա» կուսակցության հիմնադիրն ու նախագահն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում