• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
18:4715 Մայ, 2024

Սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«ՎԶԵԲ մեծարգո՛ տիկին  նախագահ, պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, հարգելի՛ ներկաներ,

Ողջունում եմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար պատիվ է հյուրընկալել եվրոպական հեղինակավոր այս կառույցին, որի անդամ է Հայաստանը, և որի հետ գործընկերությունը բարձր ենք գնահատում:

Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում: 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Պետական բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 91 տոկոսով, ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ, որը ընդհանուր աշխատատեղեր թվի մեջ նշանակում է մոտ 37 տոկոս աճ: Միջին անվանական աշխատավարձը 2017 թվականի համեմատ աճել է շուրջ 87 տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Եվ հաշվի առեք, որ այս ընթացքում նաև Covid-ի համաճարակ ենք վերապրել, 44-օրյա պատերազմ, հումանիտար ճգնաժամ և 100 հազարից ավելի հայերի բռնագաղթ Լեռնային Ղարաբաղից, Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների օկուպացիա, ներքաղաքական և տարածաշրջանային սրացումներ: Բայց հենց վերը նշված տնտեսական ցուցանիշների շնորհիվ ենք կարողացել դիմակայել բոլոր նշված մարտահրավերներին: Պիտի արձանագրեմ, սակայն, որ նշված տնտեսական ցուցանիշներն արձանագրվել են հենց 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերած փոփոխությունների և ժողովրդական բարեփոխումների կուրսից կառավարության չշեղվելու շնորհիվ:

Հեղափոխությունից հետո է, որ Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան: Մինչ այդ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության առավել շահութաբեր ճյուղերը փաստացի քվոտավորվում էին ստվերային եղանակով, շատ ապրանքների ներմուծումն ու արտահանումը հնարավոր չէր առանց քաղաքական իշխանության թույլտվության:

2018 թվականից ի վեր այդ երևույթներն արմատախիլ են արվել Հայաստանից, և հիմա մեր երկրում շահույթ կարող են ստանալ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն դրա համար անհրաժեշտ հմտություններ, ունակություններ ու ցանկություն: Հենց այս մարդկանց շնորհիվ է զարգացել տնտեսությունը, աճել պետական բյուջեի եկամուտները, և այդ մարդիկ են մեր երկրի զարգացման լոկոմոտիվը:

Տնտեսական աճի վրա, իհարկե, տարբեր գործոններ են ազդում: Բայց Հայաստանում, մեծ հաշվով, տնտեսական աճի տեմպն ուղիղ համեմատական է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Մենք էականորեն կրճատել ենք ստվերը, անզիջում պայքար ենք մղում կոռուպցիայի դեմ: Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության Կոռուպցիայի ընկալման գլոբալ համաթվում Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր 45 կետով առաջընթաց է ապրել՝ 107-րդ տեղից տեղափոխվելով 62-րդ հորիզոնական: 

Հարգելի ներկաներ,

Այս բոլոր զարգացումների արդյունքում Հայաստանի տնտեսության պոտենցիալն էականորեն աճել է, և այդ պոտենցիալի իրացումը մի նոր մարտահրավեր է մեր երկրի համար, որովհետև այդ պոտենցիալի պատշաճ իրացումը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Այս խնդրի լուծման համար մենք երեք առանցքային անելիք ենք պատկերացնում. կրթության ոլորտի բարեփոխումներ, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, խաղաղության օրակարգի իրացում:

Կրթության ոլորտում մենք բովանդակային և ֆիզիկական ենթակառուցվածքների լավարկման ամենաակտիվ փուլում ենք: Ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչները և ձեռնարկել ուսուցիչների ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակներից մեկն ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկումն է՝ որակավորման ստուգման եղանակով:

Նաև կրթության հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում ապահովելու համար ձեռնարկել ենք 500 մանկապարտեզի, 300 դպրոցի կառուցման աշխատանքները և ի դեպ, այս ծրագրի իրականացման ճանապարհին հաճախ զգում ենք հենց կրթության ոլորտի, պետական և մասնավոր ոլորտներում ինստիտուցիոնալ կարողությունների բացերը: Ամեն դեպքում ուշադրության է արժանի այն փաստը, որ 2017 թվականի համեմատ 2024 թվականին կրթության ոլորտի բյուջետային ֆինանսավորումն ավելի քան կրկնապատկվել է, ավելի կոնկրետ՝ ավելացել է 119 տոկոսով:

Գիտության ֆինանսավորումը 2017 թվականի համեմատ ավելացել է 147 տոկոսով, և այստեղ էլ գիտնականների աշխատավարձերի երբեմն եռապատկման պրոցեսներ են ընթանում:

Այս համատեքստում հատուկ կարևորություն ենք տալիս մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բարձրագույն կրթության բարեփոխումներին: Մենք Ակադեմիական քաղաք նախագծի քննարկումների ակտիվ փուլում ենք: Գաղափարը հետևյալն է. զրոյից կառուցել Ակադեմիական քաղաք, որը կդառնա երկրի բուհական և IT կենտրոն, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի սիրված վայր: Ներդրողների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այս նախագծի վրա, որի գլխավոր հատակագծի պատրաստման աշխատանքները շուտով կավարտվեն:

Կրթության ոլորտի բարեփոխումներն առանցքային են մեզ համար, որովհետև կրթության նոր որակը անհրաժեշտ է մեր երկրի հետագա առաջընթացն ապահովելու տեսակետից: Կրթությունը նաև գործիք է ժողովրդավարությունը, հակակոռուպցիոն վարվելակարգերը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն ապահովելու համար: Ի վերջո, այս բոլոր օրակարգերի շուրջ աշխատանքն անում են մարդիկ, և որքան շատ են բարձր որակավորում ունեցող մասնագետները, այնքան ավելի հեշտ է իրագործել ցանկացած, անգամ ամենահավակնոտ նախագծերը:

Բայց գաղափարը միայն այն չէ, որ հաջորդ սերունդը կրթության անհամեմատ բարձր մակարդակ ունենա և ավելի մրցունակ լինի գլոբալ և տեղական աշխատաշուկայում և այդպիսով ավելի մրցունակ դարձնի մեր տնտեսությունը: Խնդիրն այն է, որ կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքում մենք նույնպես սովորում ենք և, ընդհանրապես, կրթության ոլորտի մեր ռազմավարական հայեցակարգը կրթությունը ցկյանս գործընթաց և պետական գաղափարախոսություն դարձնելն է: Ինչպես արդեն ասացի, բարեփոխումների, զարգացման օրակարգի իրացման ճանապարհին մենք շատ հաճախ զգում ենք մեր կրթական համակարգի, կրթության նկատմամբ մեր արմատացած վերաբերմունքի բացերը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտում:

Մասնավոր ոլորտը նույնպես այսօր բարձր որակավորման մասնագետների կարիք է զգում, և սա հաճախ հարկավոր է արտադրության ինքնարժեքը նվազեցնելու, նոր շուկաներ մտնելու, արտադրության ու աշխատանքի ստանդարտները զարգացնելու համար: Իհարկե, կառավարությունն այս ամենին ուղղված ծրագրեր է իրականացնում, բայց նաև այդ ծրագրերն իրականացնելու և լավարկելու մեր կարողությունները զարգանալու կարիք ունեն: Իսկ զարգացումը հնարավոր չէ առանց կրթության, առանց սովորելու:

Առանց սովորելու հնարավոր չէ ոչ մի ստեղծարար փոփոխություն: Արդեն խոսեցի խաղաղության օրակարգի մասին, բայց առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել նույնպես, որովհետև մեր տարածաշրջանի որոշ երկրներ, օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն: Անկախության առաջին օրերից նրանք հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև, կրկնում եմ, թե՛ մենք, թե՛ Ադրբեջանում չգիտեն՝ դա ինչ է, ինչպիսի տեսք ունի, Ադրբեջանի դեպքում՝ Հայաստանի, Հայաստանի դեպքում՝ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելն անծանոթ երևույթներ են:

Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք դու հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ:

Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը, որովհետև մարդկության պատմական փորձը մարդկությանը պիտի ասեր և համոզեր, որ տիեզերք թռչել հնարավոր չէ: Եվ դա իրոք հնարավոր չէր այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը չսկսեց սովորել տիեզերք թռչել, և հիմա տիեզերք թռչելով ոչ ոքի չես զարմացնի:

Իսկ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մարդկությունը սովորելով սկսեց ձևավորել գործիքներ, որոնք հնարավոր դարձրին այն, ինչ նախկինում թվում էր անհնար: Այդ սովորելու ընթացքում մարդիկ են այրվել խարույկների վրա, բայց դրանից երկրագունդը չի դադարել պտտվել և սովորելու գործընթացը կանգ չի առել:

Հայաստանի և Ադրբեջանի պարագայում նույնպես խաղաղ ապրել սովորելու գործիքների կարիք ունենք: Այդ գործիքներից մեկը կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, այս նախագիծը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չի վերաբերում, բայց եթե այս համատեքստում նայենք, կարևոր կետերից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց համար բացում են ավտոճանապարհները, երկաթգծերը, միմյանց տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ անցկացնելու հնարավորությունը, միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հարգման հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով: Տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիների բացման այս սկզբունքները համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում՝ Ադրբեջանի նախագահի, իմ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և հրապարակվել վերջինիս կողմից:

Իսկ միմյանց տարածքային ամբողջականությունը Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում պայմանավորվել են ճանաչել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

Այդ հռչակագիրը ստորագրել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, որպեսզի արձանագրեն, որ նախ՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և այդ պահին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների, որովհետև խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ:

Ահա, 2022 թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է երկու երկրների միջև սահմանազատման հիմքը լինի:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է, և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել:

ՎԶԵԲ հարգելի՛ նախագահ, պատվիրակությունների  հարգելի՛ ղեկավարներ, հարգելի՛ ներկաներ,

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար և հաջող աշխատանք եմ մաղթում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին»:

Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոնը:

Դիտումների քանակ439
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015