• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:44
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ, Ջրառատում ներկա եղել  ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
Հասարակություն
18:3111 Մայ, 2024

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներ, Ջրառատում ներկա եղել ծանրամարտի մարզադպրոցի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին:

Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ: 2022 թ. ապրիլի 27-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը 296.4 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրի Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճ: 2022 թ. ապրիլի 25-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 203 մլն դրամ է։

Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է եղել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը: Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ծանրամարտի նորակառույց մարզադպրոցի բացման առիթով և հույս հայտնել՝ ՀՀ կառավարությունը ստիպված լինի նորանոր մարզադպրոցներ կառուցել մեր օլիմպիական չեմպիոնների անունով. «Մենք դպրոցներ այսպես թե այնպես կառուցելու ենք, հարցն այն է, թե այն ում անունը կկրի: Այստեղ է նրբությունը, որովհետև ուզում եմ վերստին հաստատել Կառավարության հանձնառությունը, որ բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով մասնագիտացված մարզադպրոցներ կկառուցենք: Այս տարի օլիմպիական տարի է, և հույս ունեմ, որ մենք արդեն ավելի կկոնկրետացնենք, թե որտեղ ում անունով ինչ մարզադպրոց ենք կառուցելու: Իսկ անկախ դրանից՝ մարզադպրոցների, մարզական կենտրոնների, մարզադահլիճների կառուցումը եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն Կառավարության համար: Ուզում եմ արձանագրենք՝ սա Հայաստանի զարգացման տեսլականի շատ կարևոր մաս է»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարզադպրոցների կառուցումը նախ խթանում է առողջ ապրելակերպը երեխաների, ինչպես նաև մեծահասակների շրջանում: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հասարակության մեջ այդ մարդիկ երեխաների համար դառնում են հիացմունքի արժանի հերոսներ, որոնց նրանք ձգտում են նմանվել: «Մենք ուզում ենք, որ նաև մեր մարզիկները, ովքեր Հայաստանի դրոշը բարձրացնելու և Հայաստանի օրհներգը հնչեցնելու պատվին են բոլորիս արժանացրել, իրենց գնահատված զգան: Մենք ուզում ենք, որ մեր մարզիկները ոչ միայն իրենց մարզական կյանքի գագաթնակետին, այլև դրանից հետո էլ ամեն օր զգան իրենց գնահատված: Եվ նրանցից հետո եկողներն էլ այդ հեռանկարն իրենց աչքի առաջ ունենան. այնպես չէ, որ միայն հաղթանակի պահին կարճաժամկետ, էմոցիոնալ վերաբերմունք է դրսևորվում, որից հետո մարդիկ մոռացվում են: Սա դրա մասին է: Եվ, իհարկե, սա հարգանքի տուրք է Ջրառատ համայնքին, բոլորիդ, որովհետև չեմպիոնն իր միջավայրում է ձևավորվում որպես չեմպիոն, իրեն շրջապատող մարդիկ են կանգնել կողքին, աջակցել»,- ասել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ այդ առումով՝ դպրոցը Սիմոն Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանին ստեղծած բոլոր մարդկանց անուններով է:

Վարչապետի խոսքով՝ այսպես Կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում այդ մարզիկներին իրենց անցած ուղու համար: «Եվ այո՛, ոչ մի արտառոց բան պետք է չլինի, որ երիտասարդ մարդկանց անունով այսպիսի դպրոցներ են կառուցվում: Եվ ես շատ կուզենամ, որ մենք անընդհատ մարդկանց վաստակը գնահատելու հոգսով ծանրաբեռնված լինենք: Եվ շնորհավորում եմ մեզ, որ գիտենք գնահատել, գիտենք վաստակը քաջալերել և գիտենք նաև այնպես անել, որ մարդու աշխատանքն ուղղակի ուղիղ եթերի ավարտից հետո չավարտվի, որ մարդու աշխատանքը, վաստակը, մարզիչի մարզիկի, գյուղի, ծնողի, ուսուցչի վաստակն ամեն օր լինի իր տեղում, ամեն օր լինի տեսանելի, և մենք փորձենք միջավայրը դարձնել կատարյալ»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ աշխատանքների ծավալը մեծ է, և երբեմն դրանք ամբողջությամբ կատարյալ չեն իրականացվում, «բայց կարևորն այն է, որ մենք չհուսահատվենք և շարունակաբար շինարարության ու այլ որոտների հետ կապված խնդիրներին առերեսվենք, և մեր վճռականությունը չսասանվի: Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով: Եվ այսօրվա իրադարձությունը դրա մասին է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սիմոն Մարտիրոսյանին, մարզիչներին, բոլոր ջրառատցիներին այս օրը մեզ պարգևելու համար»: 

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի նորակառույց մոդուլային մանկապարտեզում, որտեղ նա ծանոթացել է իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար: 2021 թ. հունիսի 29-ին մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 500 մլն դրամ է:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 332 մլն դրամ, Արմավիր համայնքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում՝ շինաշխատանքների ծավալը գնահատվել է 311 մլն դրամ, Խոյ համայնքի Արագած բնակավայրի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման համար հատկացվել է 381.5 մլն դրամ է, ինչպես նաև Շահումյան բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որի կառուցման աշխատանքները գնահատվել են 154.5 մլն դրամ: Վարչապետը շրջել է մարզադահլիճներում և ծանոթացել նախկինում արձանագրված թերությունների վերացման աշխատանքներին:

Վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Գայ և Բամբակաշատ բնակավայրերում՝ զրուցել բնակիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մոտ:

Դիտումների քանակ294
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպանին 00:1214 Օգս, 2026
  • Երիտասարդության օրը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքում 23:5713 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ 23:3613 Օգս, 2026
  • Արծաթե և բրոնզե մեդալներ՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայում 23:2413 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է 1.5 մլրդ դրամի թմրամիջոցների տեղափոխման դեպք. ձերբակալվել է Իրանի 3 քաղաքացի 23:0013 Օգս, 2026
  • Վարչաֆեստը հավակնում է դառնալ ամռան ամենագլխավոր երաժշտական իրադարձությունը. ԿԳՄՍ փոխնախարար 22:4213 Օգս, 2026
  • TRIPP-ի գնացքները գալու են ու գնան, մեր սիրելի ընդդիմությունը մնալու է գնացքից ուշացած. Խանդանյան 22:2513 Օգս, 2026
  • Կապ չունի դուր է գալիս, թե ոչ, ընդդիմությունը պետք է լսի ճշմարտությունը. Ալխաս Ղազարյան 22:0913 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել 21:5413 Օգս, 2026
  • Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը 21:4213 Օգս, 2026
  • Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ 21:3013 Օգս, 2026
  • Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ 21:1513 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ-ում կրքերը թեժացան․ կոռուպցիայի մեղադրանքներ ու վիճաբանություն միջանցքում 21:0013 Օգս, 2026
  • Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 20:5813 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 13. 2026 20:5413 Օգս, 2026
  • Օգոստոս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Օգս, 2026
  • Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով 20:4713 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:4413 Օգս, 2026
  • Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 20:4213 Օգս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 20:3713 Օգս, 2026
  • Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը 20:3113 Օգս, 2026
  • Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի 20:2413 Օգս, 2026
  • Էթնա հրաբխի ժայթքման պատճառով մինչև օգոստոսի 14-ը փակվել է Կատանիայի օդանավակայանը 20:1713 Օգս, 2026
  • Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները 20:1213 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել 20:0713 Օգս, 2026
  • Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները 20:0213 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան էներգետիկ նոր նախաձեռնություն են քննարկում 19:5313 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան 19:4413 Օգս, 2026
  • Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 19:3513 Օգս, 2026
  • Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 19:3213 Օգս, 2026
  • Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ 19:2113 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին 19:1413 Օգս, 2026
  • Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը 19:0613 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը COP17-ից հետո ևս երկու տարի նախագահելու է համաժողովը | 13.08.2026 19:0013 Օգս, 2026
  • Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին 18:5313 Օգս, 2026
  • Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու կանոնակարգը 18:4113 Օգս, 2026
  • Եվրոպական ավելի քան 30 երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները 18:2913 Օգս, 2026
  • 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ 18:2113 Օգս, 2026
  • Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել 18:1213 Օգս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն 18:0813 Օգս, 2026
  • Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը բացարձակապես անընդունելի է. Սանաե Տակաիչի 17:5913 Օգս, 2026
  • Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան 17:5013 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:4313 Օգս, 2026
  • Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 17:2913 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2113 Օգս, 2026
  • Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համար 17:1613 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 17:0013 Օգս, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը 16:5913 Օգս, 2026
  • Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները 16:5613 Օգս, 2026
  • Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր 16:4413 Օգս, 2026
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան 14:5913 Օգս, 2026
  • Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև 14:5613 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:5313 Օգս, 2026
  • ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ Ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան 14:4613 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները 14:1813 Օգս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0613 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 13:5113 Օգս, 2026
  • Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան 13:3713 Օգս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 13:3613 Օգս, 2026
  • Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3313 Օգս, 2026
  • Կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. Փաշինյան 13:2513 Օգս, 2026
  • Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին 13:1813 Օգս, 2026
  • Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին 13:1213 Օգս, 2026
  • Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան 13:0913 Օգս, 2026
  • Ճապոնիան բողոքել է Կուրիլներ Պուտինի այցի կապակցությամբ 13:0413 Օգս, 2026
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան 12:5513 Օգս, 2026
  • ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան 12:5113 Օգս, 2026
  • Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին 12:4613 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան 12:4313 Օգս, 2026
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ 12:4013 Օգս, 2026
  • Բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում. Փաշինյան 12:3713 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:3213 Օգս, 2026
  • Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները 12:2913 Օգս, 2026
  • Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան 12:2413 Օգս, 2026
  • Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան 12:2213 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1813 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում 12:1513 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ 12:1313 Օգս, 2026
  • COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը. վարչապետ 12:1113 Օգս, 2026
  • Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ 12:0813 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխադրման միջանցք ստեղծելու ուղղությամբ 12:0513 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան 11:5713 Օգս, 2026
  • Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի 11:5313 Օգս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4913 Օգս, 2026
  • Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը 11:4513 Օգս, 2026
  • Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել․ ԱՍՀՆ խոսնակը հերքում է ծրագրի ձախողման մասին լուրը 11:4013 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015