• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երևանում նախորդ տարի անցկացվել է 5 խոշոր միջազգային առաջնություն, ոլորտի ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է 5 անգամ
Սպորտ
18:2122 Մար, 2024

Երևանում նախորդ տարի անցկացվել է 5 խոշոր միջազգային առաջնություն, ոլորտի ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է 5 անգամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների  բազմաբնույթ հարցերին,  տվել պարզաբանումներ: Նախարարն իր զեկույցում, ի թիվս մյուս ոլորտների, անդրադարձել է նաև սպորտին և երիտասարդությանը:

Երիտասարդական կենտրոնների ստեղծում մարզերում

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ երիտասարդության ուղղությամբ ԿԳՄՍՆ կարևորագույն աշխատանքը երիտասարդական կենտրոնների ստեղծումն է մարզերում: 2023 թվականին այդպիսի կենտրոններ են բացվել Իջևանում և Մեղրիում: Ընդհանուր առմամբ, Իջևանի, Մեղրիի և Վանաձորի կենտրոնները նախորդ տարի ունեցել են ավելի քան 16.000 այցելու։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ տարեվերջին ստեղծվել են ևս երկու երիտասարդական կենտրոններ՝ Դիլիջան և Ապարան համայնքներում, որոնց պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

«Մշակել ենք նաև 10 մարզերի թվով 10 բնակավայրերում մասնավորի հետ համագործակցությամբ ժամանակակից մշակութային և երիտասարդական կենտրոնների ձևավորման նախագիծը:  Կենտրոնները կներառեն նաև համայնքային գրադարանների գործառույթը, ինչը շատ կարևոր է: Նախագիծը կմեկնարկի 2024 թվականից»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը։

Աճել է երիտասարդների  մասնակցության ցուցանիշը կարողությունների զարգացման ծրագրերում

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության ցուցանիշը 23 %-ով գերազանցել է 2022 թվականի նույն ցուցանիշը: Շարունակվել է նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում տարեվերջի դրությամբ սուբսիդավորվել է ավելի քան 9 հազար վարկ:

Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ. մոտ 45 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ

Անդրադառնալով սպորտի ոլորտում գրանցված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 445 մեդալ, որը 2022 թվականի ցուցանիշից ավելի էր 44,9 %-ով: Այդուհանդերձ, աշխատանքներ կան իրականացնելու կանանց ներգրավվածությունը մեծացնելու և արդյունքային ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ մեդալներից ընդամենը 25-ն են, որ նվաճել են կանայք: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ աշխատանքներ են տարվում սպորտում կանանց հավելյալ խրախուսման մեխանիզմների մշակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների գրանցած արդյունքները, որոնք միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նախորդ տարվա ընթացքում նվաճել են 38 մեդալ, այդ թվում՝ 15 ոսկե, 8 արծաթե և 15 բրոնզե:

Ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությունը

Նախորդ տարվա իրադարձություններից ԿԳՄՍ նախարարը կարևորել է հատկապես «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» որոշման ընդունումը, որով առաջին անգամ և երկարաժամկետ կտրվածքով նախանշվել են ոլորտի ֆիզիկական ենթակառուցվածքների քարտեզը, կառավարման մոդելները, հաշվետվողականության կանոնները, բովանդակային չափորոշիչները և հսկողական մեխանիզմները:

Սպորտի ոլորտի  ֆինանսավորումը 2023 թ. 5 անգամ ավելացել է 2018 թ. համեմատ

Անդրադառնալով սպորտի ոլորտի ֆինանսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թվականին այն 5 անգամ ավելի է եղել 2018 թվականի համեմատ. սպորտի ոլորտում նախորդ տարի շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Նախորդ տարի մշակվել է նաև ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգ՝ ֆինանսավորումը փոխկապակցելով մարզաձևերում զարգացման հեռանկարների և գրանցած արդյունքների հետ: Այս տարվանից այդ կարգը կիրառվում է:

Երևանում նախորդ տարի անցկացվել է միջազգային 5 խոշոր առաջնություն

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Երևանում նախորդ տարի անցկացվել են 5 խոշոր միջազգային առաջնություններ՝ նախորդ 30 տարիների հանրագումարի չափ: Մասնավորապես՝ Երևանում անցկացվել են ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը՝ 40 երկրի 600 մասնակցով, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը՝ 39 երկրի 350 մասնակցով, սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ 71 երկրի  700 մասնակցով, լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ 33 երկրի 120 մասնակցով, ինչպես նաև բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է 52 երկրի 450 ներկայացուցիչ:

Նախարարի խոսքով՝ շարունակվել են նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը. տարվա ընթացքում 64 մարզիկ և մարզիչ ստացել է ամսական 100-500 հազար ՀՀ դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ ամսական 500 հազար-1 մլն ՀՀ դրամ, 2 մարզիկ՝ ամսական 1 մլն ՀՀ դրամից ավելի՝ որպես գրանցած արդյունքների խրախուսում: Միանվագ տարեվերջյան պարգևատրում է ստացել 206 մարզիկ, մասնավորապես՝ 70 մարզիկ ստացել է մինչև 500 հազար ՀՀ դրամ, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն ՀՀ դրամ և 91 մարզիկ՝ 1 մլն ՀՀ  դրամից ավելի գումար՝ տարվա ընթացքում իրենց գրանցած հաղթանակների համար: Մարզական լրագրողների և մարզիչների քվեարկության արդյունքում տարվա լավագույնը ճանաչված 10 մարզիկները պարգևատրվել են 5 մլն ՀՀ դրամով:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս տարի ամբողջությամբ փոխվելու է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգն ու ձևաչափը, սահմանվելու են անվանակարգեր, որոնք թույլ են տալու սպորտում խրախուսելու կոնկրետ ուղղություններ և հատկանիշներ:

Նախապատրաստական աշխատանք Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ

2023 թվականի ընթացքում շարունակվել է նաև Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մերսողներին սպորտային նպաստի հատկացման գործընթացը, մասնավորապես՝ նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող:

«ՀՀ վարչապետի գավաթ». 5 խոշոր մրցաշար

Անդրադառնալով մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թ. իրականացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մրցաշարեր, որոնց մասնակցել է շուրջ 6500 մարդ. սա 24%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվել են նաև ուժային կառույցների միջև բանակային խաղեր, որին թիմերով մասնակցել են 184 աշխատակիցներ:

Նախարարի տեղեկացմամբ՝ այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցումները կանցկացվեն  միայն դպրոցականների շրջանում: Անցկացվել են մարզական մասսայական 3 միջոցառումներ, որոնց մասնակցել է 40.228 մարդ: 4 փուլով իրականացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 12.000 աշակերտ: Անցկացվել են նաև ուսանողական խաղեր, որոնց մասնակցել է 25 բուհերի 1520 ուսանող:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ սպորտի ոլորտում ընթանում են նաև խոշոր կապիտալ ծրագրեր. մի շարք մարզադպրոցներում ավարտվել են շինարարական, կառուցման և կահավորման աշխատանքները, որոշներում էլ դրանք շարունակվում են:

Դիտումների քանակ25
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015