• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը. վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
19:2015 Մար, 2024

Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը. վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տեղեկատվական համակարգերի գործակալություն՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքները:

Նշվել է, որ հաշվետու տարում կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։ Ի կատարումն Կառավարության որոշման՝ հանրային ծառայություններն արդեն հասանելի են մեկ մուտքի այս հարթակի միջոցով։

Գործակալության կողմից մշակվել և գործարկվել է Ծառայությունների ազգային հարթակի փորձնական տարբերակը։ Այն միտված է բարելավելու օգտատիրոջ փորձառությունը հանրային ծառայություններից օգտվելիս՝ պարունակելով դրանց վերաբերյալ հեշտ ընկալելի և մանրամասն ուղեցույցներ։ Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը, որոնց տրամաբանության ներքո ոչ թե թվայնացվում են գերատեսչական գործառույթները, այլ վերանախագծվում է ծառայությունը ստանալու ճանապարհն օգտատիրոջ հարմարավետության և հասանելիության տեսանկյունից: Մասնավորապես՝ «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել են թվային բարեփոխումների ճանապարհային քարտեզներ։ Պետական կայքերի համար ստեղծվում են միասնական չափանիշներով տեխնիկական նկարագիր, դիզայնի տարրեր և կառուցվածք։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ Ծառայությունների ազգային հարթակը միայն պետական ծառայությունների մասի՞ն է, թե՞ այդտեղ կարող են ներառվել նաև, օրինակ՝ բանկային կամ մասնավոր հատվածի կողմից մատուցվող այլ ծառայություններ. «Ինչպե՞ս է այդ հարցն աշխատում կամ ինչպե՞ս ենք մենք պատկերացնում»։

Պատասխանատուները նշել են, որ նպատակ ունեն նաև մասնավոր ծառայությունները ներառել հարթակում՝ որոշ ֆիլտր անցնելուց հետո, որպեսզի հավաստիանան, որ վստահելի ծառայություններ են մատուցվելու։

«Հայեցակարգային մակարդակում մենք չենք ասում, որ այս էջում միայն պետական ծառայություններ են, կարող են լինել նաև ոչ պետական ծառայություններ։ Ինչպե՞ս, հետո կմտածենք և կտեսնեք, բայց հայեցակարգն այն է, որ հանրային ծառայությունների այս հարթակը միայն պետական ծառայությունների համար չէ, կամ մենք առնվազն բաց ենք այդ գաղափարը քննարկելու և հասկանալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են տվյալը «միայն մեկ անգամ», «ամպայինն առաջին» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ, որոնք կիրառվել են պետական մի քանի համակարգերում։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ՝ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա հիման վրա արդեն իսկ քարտեզագրվել և նկարագրվել են պետական 18 գերատեսչությունների 100-ից ավելի համակարգեր։ Այդ թվում քարտեզագրվել են պետական մոտ 500 ծառայություններ, ձևավորվել են դրանց նկարագրերը և դասակարգվել ըստ կյանքի իրադարձությունների։

Մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը, որոնց ներդրումը հիմքեր կստեղծի ծառայությունների սահուն և տվյալահենք կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախարարություններում առկա բազմաթիվ տվյալներին, որոնք թղթի վրա են։ «Ես հասկացա, որ մենք պետք է երկու գործունեություն անենք։ Կան տվյալներ, որոնք տարբեր տեղերում են։ Մարդը գնաց անձնագիրը փոխեց, այդ տվյալը կարող է մի տեղ փոխվի, մնացած տեղերում՝ չփոխվի: Ընդ որում՝ մարդը կարող է երեք անգամ այդ ընթացքում անձնագիր փոխի, և երեք տեղում լինի մի անձնագրի տվյալ, երկու տեղում՝ մի տվյալ, չորս՝ տեղում մի տվյալ։ Հիմա մենք խնդիր ունենք լուծելու երկու հարցում: Մեկը` ամեն տվյալն ունենա մի սեփականատեր, այսինքն, օրինակ՝ անձնագրի տվյալը մի տեղ` Հանրապետությունում ուրիշ գերատեսչություն չկա, որ այդ տվյալի տերն է և իրավունք ունի որևէ բան փոխել այդտեղ։ Եվ երկրորդը, կան տվյալներ, իհարկե, որ արդեն իսկ թվայնացված են, բայց կան տվյալներ, որոնք թվայնացված չեն։ Հիմա թվայնացնելու պրոցեսը ինչպես է կազմակերպվում»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ներսես Երիցյանը նշել է, որ մեթոդաբանությունը գրված է, օրենսդրական հիմքն էլ կա, որպեսզի գործընթացն ակտիվանա, ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերը պետք է լինեն մեքենայական, ընթեռնելի։ «Դա նշանակում է` փաստաթուղթը կոդ է»,- ասել է Երիցյանը:

Նշվել է, որ այդ տրամաբանությամբ նաև ստանդարտ է սահմանվում։ «Այսինքն՝ օրենքով է սահմանվելու, թե որ տվյալի սեփականատերն ով է, ու տվյալը չի կարող երկու սեփականատեր ունենալ, տվյալի սեփականատերը մեկն է։ Այսինքն` ցանկացած փոփոխություն, որ այդ տվյալի մեջ արվի, կամ լրացում, կամ թարմացում, արվելու է միայն ու միայն այդ սեփականատիրոջ կողմից, և օրենքով դա հստակ սահմանվելու է»,- ասել է վարչապետը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնորդմամբ մեկնարկել է նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցութային գործընթացը։ Մասնավոր հատվածը, մասնավորապես՝ 10 բանկ և 3 տելեկոմ ընկերություններ միավորել է ջանքերը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ազգային նույնականացման և հավաստագրման ծառայություններ ներդնելու ուղղությամբ։

Տեղեկացվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնորդմամբ մշակվել և շրջանառության մեջ են դրվել տվյալների քաղաքականությունն ինստիտուցիոնալացնող առանցքային օրենքների նախագծերը, մասնավորապես՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկատվության մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։

Ներդրվում են թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտները եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ: Արդյունքում հավաստագրված ցանկացած կազմակերպություն կարող է առաջարկել վստահության և ինքնության ծառայություններ ՀՀ տարածքում, իսկ կառավարությունը կիրականացնի կարգավորման և վերահսկման իր գործառույթը՝ առանց մրցակցելու մասնավոր հատվածի հետ:

Նշանակալի առաջընթաց է արձանագրվել միջազգային կարողություններով համալրված կիբեռանվտանգության ազգային թիմի ստեղծման ուղղությամբ՝ համապատասխան կառուցակարգերի և միջազգային չափանիշների ներդրմամբ:

Նախորդ տարի մեկնարկել է կիբեռանվտանգության ազգային համակարգման և կիբեռմիջադեպերի արձագանքման կենտրոնի միջազգային հավաստագրումը, ինչի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային կիբեռանվտանգության մասնագիտական համայնքի անդամ:

Կրիտիկական ազգային ենթակառուցվածքներին սպառնացող կիբեռմիջադեպերին արդյունավետորեն դիմակայելու նպատակով ձևավորվել է դրանց բացահայտման, կանխարգելման, արձագանքման և պաշտպանության ժամանակակից գործիքակազմ: Մեկնարկել են կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացման ծրագրեր տարբեր ոլորտներում՝ կիրառելով առկա կիբեռանվտանգության խոր մասնագիտական կարողությունները:

Դիտումների քանակ41
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015