Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Հայտնի են ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը:
«Մայիսի 3-ին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի 5-ին»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
![](/attachments/images/431429110_858193693011248_369433044891995904_n.jpg)