• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը
Քաղաքականություն
20:1611 Մար, 2024

Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։



Ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից հաշվետու տարում ստացված հանձնարարականների կատարողականները, առկա խնդիրները, գնումների, ռիսկերի գնահատման և վերլուծության գործընթացները, առաջիկայում պլանավորված կարևորագույն միջոցառումները:

Տեսչական մարմինների կողմից ներկայացված հաշվետվություններն ամփոփելիս` ներկայացվել են համակցված ցուցանիշներ, որոնք վերահաստատել են ռիսկերի վրա հիմնված ստուգումների թիրախային բնույթը և արդյունավետությունը: 2023-ի ընթացքում տեսչական մարմիններն իրականացրել են ընդհանուր 7757 ստուգում, որից 2360-ը՝ պլանավորված, իսկ 1854-ը՝ չպլանավորված: Պլանավորված ստուգումների կատարողականը կազմում է շուրջ 90 տոկոս։

Նշվել է, որ պլանավորված ստուգումների դեպքում խախտումներ բացահայտվել են 80 տոկոս դեպքերում, իսկ չպլանավորված ստուգումների ժամանակ՝ 38, ինչը, ըստ պատասխանատուների, նշանակում է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն արդյունավետ է գործում, որի արդյունքում ստուգումներն իրականացվում են առավել թիրախային։

Միաժամանակ, 2023 թվականի ընթացքում Գրասենյակի կողմից շրջանառվել և կյանքի են կոչվել ընդհանուր թվով 79 իրավական ակտ, որից 39-ն՝ օրենքների, 25-ը՝ Կառավարության և 15-ը՝ վարչապետի որոշումների տեսքով։

Մասնավորապես, իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններ, որով տեսչական մարմինը գործնականում հնարավորություն է ստացել փակելու հրդեհային կամ տեխանվտանգության կանոններին չհամապատասխանող այն օբյեկտները, որոնց շահագործումը ենթակա էր անհապաղ կասեցման։ Ըստ պատասխանատուների՝ նշված փոփոխության հետևանքն ավելի քան ակնառու է՝ փակվել են, որոշ դեպքերում նաև ՏԻՄ-երի աջակցությամբ ապամոնտաժվել են հրդեհային անվտանգության կանոններին չհամապատասխանող օբյեկտներ, որոնք տարիներ շարունակ անխոչընդոտ գործել են։

Մեկ այլ դեպքում օրենքով սահմանվել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել է 2023-ի տարեվերջին, օրենքի ընդունման մասին հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում արձանագրվել է սպանդանոցային ծագման մսի շրջանառության աննախադեպ աճ՝ համեմատած նախորդող բոլոր ժամանակահատվածների հետ։

Առանձնացվել են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունները, որոնցով վերանայվել են այնպիսի պատասխանատվության միջոցներ, որոնք գործում էին 90-ականներից, և այդ միջոցների կիրառումը որևէ կանխարգելիչ ազդեցություն չուներ իրավախախտումները զսպելու առումով։

Բացի նշված իրավական ակտերից, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից տեսչական մարմինների գրասենյակ են ներկայացվել 1000-ից ավելի իրավական ակտերի նախագծեր, և առնվազն 60 տոկոս դեպքերում ներկայացվել են առաջարկություններ-դիտարկումներ։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է տեսչական մարմինների կողմից ստուգումների արդյունքներին, բացահայտված խախտումներին և նշել. «Հանգում է հարցը հետևյալ շատ հայտնի թեմային՝ ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիալ են, թե տուգանքի մատերիալ չեն: Այդտեղ հայեցակարգային տարբերությունը հետևյալի մեջ է, ընդ որում՝ ճանապարհային երթևեկության հետ կապված, մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք: Իսկ տարբերությունը հետևյալի մեջ է, ենթադրենք հիմա անդրադառնանք փոշու խնդրին: Ասում է՝ փոշու հետ կապված խախտել եմ, ասում է՝ ինչքան է տուգանքը, 100 000, վերցրու, գնացինք, և շարունակեցի նույն ձևով գործել: Հաջորդ անգամ եկավ տեսչական մարմինը. «խախտել եմ, ինչքան է տուգանքը, երկրորդ անգամ 200 000, խնդիր չկա, վերցրու» և երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ նույնը: Ճանապարհային երթևեկության պարագայում մենք այդ խնդիրը լուծեցինք: Ո՞նց լուծեցինք, որովհետև նորից այս փիլիսոփայությունն էր դրած: Մենք փոխեցինք, ասացինք՝ կգա բալային համակարգ, և եթե դու իքս պահի շարունակում ես խախտելը, կզրկվես վարորդական իրավունքից և հաջորդ անգամ վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն կհանձնես: Նույնիսկ դեպքեր կան, որ գնում է քրեական գործ, քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ այստեղ նաև ինչ-որ առումով քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ապահովելու խնդիր է, որովհետև այնպես չէ, որ եթե մեկը փող ունի, կարող է անընդհատ վճարել և խախտել»:

Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, իրականացվող ծրագրերի պատշաճ իրազեկումը և շեշտել մարզերում աշխատանքներն առավել ակտիվ իրականացնելու խնդիրը. «Կառավարության նիստերում ես առնվազն մի քանի անգամ խոսել եմ աշխատասենյակից դուրս աշխատելու մասին: Հիմա, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է գյուղատնտեսության հետ կապված հարց համակարգել աշխատասենյակից, մեր պաշտոնյաները պետք է իրենց աշխատանքի գոնե կեսը գյուղերում անցկացնեն: Գնում ես մտնում մի գյուղ, հետո մարդկանց խոսացածից հասկանում ես, որ այդ մարդիկ տարիներով ոչ մի պաշտոնյա չեն տեսել, նույնիսկ՝ վարչության պետի տեղակալի, ավագ կամ կրտսեր մասնագետի: Հետո գալիս ես, ասում են՝ մենք այդ հարցը վաղուց լուծել ենք: Որտեղի՞ց եք լուծել, հարգելի գործընկերներ, ինչ-որ թղթի մեջ մի նախադասությունը ձևակերպել եք, դարձրել ուրիշ նախադասություն: Եվ ինչպես Դուք ասացիք, մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, նույնիսկ մարզպետարանում, նույնիսկ համայնքապետարանում: Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, թող նախարարությունները հաշվետվություն տան, ես կառավարության նիստում սկսած նախարարներից ասել եմ, որ աշխատասենյակից դուրս աշխատանքը կարևոր է: Ես չեմ տեսնում, որ աշխատասենյակից դուրս աշխատանք է կատարվում»:

Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի գործող բենզալցակայանների ապամոնտաժման քայլերին: Զեկուցվել է, որ հաշվետու տարվա ընթացքում հանրապետությունում ապամոնտաժվել է 40 ապօրինի գործող բենզալցակայան:

Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ 40 ապօրինի լցակայան ապամոնտաժվել է, եթե այս պրոցեսը հանկարծ դադարեցնենք, դա նշանակում է, որ մենք այս 40-ին ուղղակի թիրախավորված շուկայից հանեցինք, ուղղակի վատություն արեցինք: Մեր քաղաքականությունն այն պիտի լինի, որ չպետք է երկրում ընդհանրապես լինի այդպիսի բենզալցակայան: Իրատեսորեն պարզ է, որ մենք չենք կարող դա մի օրում անել, ոչ էլ երկու օրում, ոչ էլ հինգ, բայց ասենք, ենթադրենք, 500-600 օրում պետք է անենք անպայման»:

Տեղեկացվել է, որ 2023-ին կայացվել է տնտեսվարողների գործունեության կասեցման 46 որոշում՝ նախորդ տարվա 26-ի դիմաց, որից 33-ը՝ ջրօգտագործման ոլորտում, 10-ը՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում, 2-ն՝ ընդերքօգտագործման:

Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում, հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը՝ 1 մլրդ 273 մլն դրամի չափով: Արձանագրվել է նաև ապօրինի հատված ծառերի քանակի որոշակի նվազում: Համեմատության համար՝ 2021-ին այդ թիվը եղել է 19.475, 2022-ին՝ 18.405, իսկ 2023-ին՝ 14.374:

Սիգի արգելքով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 2433 կգ սիգ տեսակի թարմ ձուկ, 3 հատ լողամիջոց, 227 հատ ձկնորսական ցանց, 23 հատ խեցգետնորսիչ: Պատճառված վնասը կազմել է 12 մլն 165 հազար դրամ, հարուցվել է 5 քրեական գործ:

Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրվել է 329 խախտման դեպք, կիրառվել է 26 մլն դրամի չափով վարչական տույժ, հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս՝ 180 մլն դրամի չափով: Արձանագրված 329 խախտումների կառուցվածքի մեջ 132-ը վերաբերում են շինարարության ոլորտին, 64-ը՝ բեռնատար մեքենաներով նյութերի տեղափոխմանը, 39-ը՝ ընդերքօգտագործողներին և 24-ը՝ խոզանների այրմանը:

Անդրադարձ է կատարվել հրատապ մի շարք խնդիրների, ինչպիսիք են դատարանների կողմից տեսչական մարմինների հայցերի ապահովումը, ծանրաքաշ մեքենաների կշռմանը զուգընթաց հավելյալ վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ներկրվող պեստիցիդների գրանցումը, բարձր ստանդարտներին համապատասխանող արտադրանքի անխոչընդոտ ներմուծումը:

Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում կոնկրետ ստանդարտների ներդրումն ու այդ ուղղությամբ ծրագրերի հետևողական իրականացումը. «Գոնե այս ընթացքում մեր փորձն այդ է ցույց տվել, որ մենք բոլոր այն տեղերում, որտեղ գնում ենք ստանդարտների որոշակի ներդրման և նույնիսկ հասցեական սուբսիդավորում ենք անում, դրանք նաև ֆիսկալ էֆեկտներ են ունենում մեր պետության և տնտեսության զարգացման համար: Եվ ՀՆԱ-ն է աճում, և դրա արդյունքում առաջացած ֆիսկալ էֆեկտներն են ի հայտ գալիս: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք ստանդարտի մեծացման մասին ենք խոսում, այդտեղ չպետք է գնանք ասենք՝ գիտեք, փող չկա, եկեք այդ ստանդարտը չդնենք, որովհետև փող չկա նաև այն պատճառով, որ այդ ստանդարտը չկա: Ստանդարտների հետևից պետք է հետևողականորեն գնալ»:

Տեսչական մարմինների կողմից իրականացվել են ավելի քան 6500 իրազեկման միջոցառումներ՝ ընդգրկուն դասընթացների, զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական կայքերի և այլ հարթակների և միջոցառումների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական համակարգի զարգացման հեռանկարները, մի շարք խնդիրների առնչությամբ ստացվել են կոնկրետ հանձնարարականներ:

Դիտումների քանակ223
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015