• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:1209 Մար, 2024

Հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում արդյունք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա է եղել Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: «Այսպիսի ավանդույթ կա. երբ լսարաններ, հիվանդասենյակներ, բաժիններ են նորոգվում կամ կառուցվում, ընդունված է ցուցատախտակներ փակցնել, թե ովքեր են ֆինանսավորել այդ կառույցների շինարարությունը: Ես ուզում եմ ասել, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եղեգնաձորում երկու մեծ կառույց ենք շահագործման հանձնել. մյուսը թիվ 1 դպրոցն է: Շատ եմ կարևորում այս կապը, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հարկ վճարելու արդյունավետ համակարգի ստեղծման կարևորությունը: «Հարկ վճարողներին իրենց հարկերը վճարելու համար հարկավոր է տեղ, ճանապարհ: Եվ սրա համար անհրաժեշտ են պետական պաշտոնյաներ, որոնք կզբաղվեն հարկ վճարելու այդ համակարգը ստեղծելով, որովհետև հարկ վճարողը չի կարող փողոցով անցնելիս իր բաժին հարկը դնել մայթին, նստարանին կամ թողնել տրանսպորտային միջոցի մեջ, զբոսայգու ծառի տակ: Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որը ստեղծում են մարդիկ, որոնց պարտականությունն է դա անելը, որովհետև ո՛չ շինարարի, ո՛չ ոստիկանի, ո՛չ էլ բժշկի պարտականությունը չէ այդ հարկ վճարելու համակարգը ստեղծելը: Եվ սա է պատճառը, որ ՀՀ-ում գոյություն ունի Պետական եկամուտների կոմիտե: Եվ ՊԵԿ-ի աշխատանքը ոչ միայն հետևելն է, թե ով հարկ չի վճարում և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառի, այլև՝ ստեղծել համակարգ, որպեսզի մարդիկ հնարավորինս արագ և հարմարավետ այդ հարկերը վճարեն: Եվ, հասկանալիորեն, այդ հարկերի վճարումն առավել հուսալի դարձնելու նպատակով այդ աշխատողների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի, ինչպես ընդունված է ասել՝ «նրանց աչքը դրսում չլինի»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ համատեքստում ընդգծելով աշխատողներին բարձր աշխատավարձ տրամադրելու անհրաժեշտությունը:

Վարչապետը կարևորել է մարզերում բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերի իրականացումը: «Առողջապահության նախարարության խնդիրն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Եվ այդ նախարարությունն է, որ վերլուծում է, թե որտեղ է առողջապահական ծառայությունը հասանելի մարդկանց լիարժեք, և որտեղ է, որ հասանելի չէ: Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը պարզել է նաև, որ մարզում առողջապահական կենտրոնների շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ: Մենք բժշկական կենտրոնների մասին խոսելիս՝ մտածում ենք այն մասին, որ դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, բայց որպեսզի դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, պետք է նախ գրավիչ լինեն բուժաշխատողների համար»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ոչ պատշաճ պայմաններ ունեցող բժշկական կենտրոններն օրական քիչ բուժառուներ են ընդունում: Արդյունքում՝ պրոֆեսիոնալ բժիշկները նախընտրում են աշխատել, օրինակ, Երևանում և նրանց բուժառուները ստիպված են լինում նրանց հետևից գնալ Երևան. «Եվ նրանց հետևից գնալով Երևան՝ ծախսելու են ավելի շատ միջոցներ, քան օբյեկտիվորեն կարող են ծախսել: Եվ ահա, այս նախագիծը դրա մասին է: Մենք ուզում ենք գրավիչ կենտրոն ստեղծել և՛ բժիշկների, և՛ բուժառուների համար: Բայց ինչպե՞ս է ստեղծվում այս կենտրոնը: Առողջապահության նախարարությունը, մեր մյուս կառույցները՝ մարզպետարանը, համայնքապետարանը, ՏԻՄ-երը, սկսում են քննարկումներ, թե ինչպիսի առողջապահական կենտրոն է պետք, որ այն լինի մաքսիմալ արդյունավետ, սկսած՝ ծավալներից, չափերից, տեղադիրքից, հետո կայացվում է որոշում, պատվիրվում է նախագիծ: Այս ամեն ինչը, իհարկե, ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: Հետո այդ պաշտոնյաները վերահսկում են նախագծման գործընթացը, տեխնիկական առաջադրանք են ձևակերպում և մրցույթ կազմակերպում շինարար ընկերության համար: Հաղթող են ճանաչում շինարար ընկերությանը, վերահսկում շինարարությունը, ամբողջ գործընթացը, որպեսզի արդյունքում ստանանք այն, ինչ ստացել ենք: Ես սա նկարագրեցի, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի այդ ճանապարհը, սա շատ կարճ նկարագրություն է, թե ինչպես է իր վճարած հարկը դառնում այն դպրոցը և այս բժշկական կենտրոնը»:

Վարչապետը շինարարական նման նախագծերի իրականացման համատեքստում ընդգծել է չափանիշների սահմանման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Օրինակ՝ մարզային առողջապահական կենտրոնն ինչ տեխնիկական հագեցվածություն պետք է ունենա: Եվ սա հենց Վայոց ձորի բնակիչներին տալու է տասնյակ միլիոնավոր դրամներ խնայելու հնարավորություն, որովհետև նրանք ստիպված չեն լինելու ամեն բժշկական ծառայություն ստանալու համար գնալ Երևան: Իհարկե, կլինեն նաև դեպքեր, երբ պետք է բուժառուն գնա Երևան. հրատապ դեպքերի համար ուղղաթիռի հրապարակն է ստեղծվել: Բայց նաև ուզում եմ ասել, թե ինչքան կարևոր է սա տնտեսական առումով հենց Եղեգնաձորի համար, որովհետև նաև բուժառուների բարեկամները, ովքեր գնում էին Երևան, բնականաբար, այնտեղից ամենատարբեր կարիքների համար գնումներ են անում: Հիմա Վայոց ձորի բնակիչները կա՛մ ծախսերը չեն անելու, կա՛մ անելու են մոտակայքում, որն իր հերթին բերելու է լրացուցիչ օգուտներ մոտակայքում առկա փոքր, միջին բիզնեսին, որն իր հերթին ամեն առևտրի հետ տպելու է ՀԴՄ կտրոններ և վճարելու է իր հարկերը, որն էլ իր հերթին այլ տեղերում դառնալու է ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ և այլն:

Սա է այն շղթան, որի պտույտի արդյունքում մենք այսօր ունենք այս բժշկական կենտրոնը: Եվ ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող այս բժշկական կենտրոնին, դպրոցին, ճանապարհին նայելիս, ինքն իրեն ասի՝ ես կառուցեցի, ես ստեղծեցի, ես աշխատեցի և ահա, ես ունեմ արդյունք, որովհետև մենք ընդամենն այդ քաղաքացու կողմից վարձված աշխատողներն ենք, ում պարտքն է վճարած ամեն մի դրամ հարկը հնարավորինս արդյունավետ բերել հասցնել իր տեղը: Իհարկե, այդ աշխատանքն անթերի չէ, բայց անթերի չէ նաև այն պատճառով, որ պետական կառավարման համակարգում շատերին վճարում ենք 150 000 դրամ և պահանջում օբյեկտիվորեն 1,5 մլն դրամի աշխատանք: Սա ասում եմ, որ նաև մեր քաղաքացիներն ափսոսանքով չվերաբերեն կառավարման համակարգին վճարվող գումարներին, իհարկե այն արձանագրմամբ, որ կառավարման համակարգը պետք է լինի օպտիմալ, դառնա օպտիմալ, ավելի պրոֆեսիոնալ: Բայց սա զուգահեռ ճանապարհ է, որովհետև նաև մարդիկ ինչպես վերաբերվում են կառավարման համակարգին, կառավարման համակարգն այդպես էլ արձագանքում է: Եվ նաև կառավարման համակարգն ինչպես վերաբերվում է մարդկանց, մարդիկ էլ այդպես էլ արձանագրում են»:

Նիկոլ Փաշինյանը բժշկական կենտրոնի առկայությունը կարևորել է նաև ճանապարհատրանսպորտային վթարներից տուժածներին հրատապ առողջապահական ծառայություն տրամադրելու առումով: «Հիմա մենք ունենք բժշկական կենտրոն Եղեգնաձորում, ունենք բժշկական կենտրոն Արտաշատում, կառուցում ենք բժշկական կենտրոն Սիսիանում: Եվ այո՛, երբ ժողովրդագրական մյուս քաղաքականությունների, բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում մեր երկրում բնակչության թիվը կաճի, բոլոր տեղերում կլինեն բժշկական կենտրոններ, համապատասխան բժշկական ծառայություններ»,- նշել է վարչապետը և կրկին շնորհավորել ներկաներին, հաջողություն մաղթել կենտրոնի բոլոր աշխատողներին:

Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնի նոր մեկհարկանի տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքները նախատեսվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով և իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ու վերջինիս լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրերի շրջանակներում։ «Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոն» ՓԲԸ արդիականացման նպատակով կատարվել է շուրջ 2,67 մլրդ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 1.17 մլրդ դրամ (44%), ՀԲ վարկային միջոցներից` 1.5 մլրդ դրամ (56%):

Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Մասնաշենքին կից կառուցվել են կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Բժշկական կենտրոնի նոր կառույցը բաղկացած է 5 մասնաշենքից, որոնց հատակագծային լուծումներն ապահովում են բուժական մասի համար կապեր կենտրոնի սպասարկող բաժանմունքների և շենքերի հետ:

Բժշկական կենտրոնում կգործի արյան փոխներարկման բաժանմունքը, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահ, կենտրոնական ախտահանում և այլ օժանդակ ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով: Արդիականացման արդյունքում 46 մահճակալ հզորությամբ բժշկական հաստատությունն երկրորդային և որոշ երրորդային մակարդակի հիվանդանոցային որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ կտրամադրի Վայոց ձորի մարզի շուրջ 47․8 հազ բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է մարզի Խաչիկ բնակավայր, որտեղ հանդիպել է տեղի բնակիչներին: Վերջիններս վարչապետին շնորհակալություն են հայտնել պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնելու և երաշխավորության հետևանքով առաջացած իրենց վարկային խնդիրներին լուծում տալու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մեկանգամյա քաղաքական որոշման է գնացել և հորդորել այլևս չիմացության կամ այլ պատճառներով նման խնդրի առաջ չկանգնել: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության որոշմամբ հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ Խաչիկ սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար:

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել նաև Ելփին բնակավայրում, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել տարբեր հարցերի, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, ոռոգման ջրի խնդիրներին, այլ սոցիալական թեմաների:

Դիտումների քանակ210
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015