Իսրայելի զինված ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածի հյուսիսային մասում հայտնաբերված ստորգետնյա թունելներից ամենամեծը: ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ այն օգտագործել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքին: Al Jazeera հեռուստաալիքի տվյալով՝ բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով առնվազն ութ պաղեստինցի է զոհվել: