Վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին խոսակցությունները մոտ 7 տարվա պատմություն ունեն: Տարբեր ժամանակներում, տարբեր քննարկումներ, որոնք հիմնականում այդպես էլ արդյունք չեն տվել և տարբեր պատճառներով կասեցվել են: Վերջին քննարկումը, որը կիսատ մնաց քովիդի հետևանքով, սկսվել էր 2019-ին: Երկխոսության մեկնարկի մասին Եվրոպայից ավելի հաճախ սկսեցին խոսել 2023-ի նոյեմբերի 13-ին՝ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո: Կառույցի անդամ երկրներ առանց վիզայի մեկնելու համար պետությունը պետք է անցնի երկար ու բարդ գործընթաց: Հայկական կողմն ուսումնասիրել է այդ ճանապարհն անցածների փորձը, որը կարող է տևել 5-10 տարի: Այժմ, երբ երկու կողմն էլ բարձրաձայնել են այդ ուղղությամբ շարժվելու քաղաքական կամքի մասին, գործընթացն ավելի է ակտիվացել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան