Անցնող շաբաթն աչքի ընկավ Հայաստանին առնչվող արտաքին քաղաքական զարգացումներով: Եվրախորհրդարանը երկու զեկույց ընդունեց՝ Եվրամիությանը կոչ անելով անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Կայացավ նաև Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների բեռլինյան հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարեցին, որ պատրաստ են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ:
Հայաստանի պատվիրակությունը Բեռլինից մեկնեց Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին: Այստեղ ևս պանելային քննարկումների և երկկողմ հանդիպումների առանցքում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:
Իրադարձությունների քաղաքագիտական վերլուծությունն ու քաղաքական արձագանքները՝ ռեպորտաժում:
Հեղինակ՝ Անի Օհանյան