Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10 000-ից ավելի մեր հայրենակիցներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում: Զբաղվածության պետական աջակցության ծրագիր է իրականացվում. այն ունի երեք բաղադրիչ: Կառավարության հումանիտար կենտրոնի աջակցության ծրագրերի ընթացքն այսօր ներկայացրել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները:
Հեղինակ՝ Անի Օհանյան