«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության և Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է: