• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ընդդիմությունն ուզում է ապակայունացնել ներքաղաքական վիճակն ու ցնցումներ հրահրել.Շիրինյան Բաց հարթակ. Ընդդիմությունն ուզում... 20:51
Բաքուն դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը. «Հարևաններ» Բաքուն դատապարտել է Թուրքիայի... 20:12
Ընդդիմությունը փորձում է երկիրը հետ գլորել. Հ. Մովսես Ընդդիմությունը փորձում է երկիրը... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2023 թ․ օտարվել է պետական մարմիններին ամրացված 488 ավտոմեքենա. վարչապետին է ներկայացվել Պետգույքի կառավարման կոմիտեի գործունեության հաշվետվությունը
Տնտեսություն
12:5631 Հնվ, 2024

2023 թ․ օտարվել է պետական մարմիններին ամրացված 488 ավտոմեքենա. վարչապետին է ներկայացվել Պետգույքի կառավարման կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ, որը շուրջ 14․2 մլրդ դրամով ավելի է 2022 թ․ ցուցանիշից։

Պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակի կրճատման տեսանկյունից կարևորվել է 2023 թ․ օտարված տրանսպորտային միջոցների թիվը, որը կազմել է 488՝ 386-ով ավելի 2022 թվականից։ Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 166%-ով։ Տրանսպորտային միջոցների օպտիմալացման առումով խոսվել է 2024 թ․ նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչներից և գործընթացի կենտրոնացված կառավարումից։

Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 %-ով ավելի է 2022 թ․ ստացված մուտքերից։

Հաշվետվության ներկայացման ընթացքում նշվել է, որ 2023 թ․ կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։

Անդրադառնալով այս գործընթացին՝ վարչապետը նշել է. «Մենք ունենք մասնավորեցման շատ երկար պատմություն և այդ մասնավորեցումների ընթացքում ունենք նաև այդպիսի դեպքեր, երբ 25 տարի առաջ մասնավորեցվել է՝ արձանագրվել է այսքան պարտավորություն, ներդրում, աշխատատեղ և այլն, սակայն այդ շենքը շարունակում է այդպես ուղղակի կանգնած մնալ: Մենք այստեղ որևէ անդրադարձ և մեխանիզմ ունե՞նք, և ո՞րն է մեր մոտեցումն ընդհանարապես: Մենք աշխատո՞ւմ ենք այս ուղղությամբ»:

Զեկուցվել է, որ 2023 թվականին 10 հայցադիմում է ներկայացվել դատարան մասնավորի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով: Հայցադիմումը վերաբերվում է պարտավորությունները կատարելուն հարկադրելուն:

Ըստ պատասխանատուների՝ հիմնականում Պետական գույքի կառավարման կոմիտեի օգտին վճիռներ են կայացվել: Եթե պարտավորությունները չեն կատարվել, նոր արդեն երկրորդ փուլով հայցադիմում է ներկայացվում՝ գույքը պետությանը վերադարձնելու պահանջով:

Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ արդեն իսկ պետության վերադարձված 4 դեպք է առկա. 3-ը հողամաս են, մեկը՝ անշարժ գույք:

Այսպիսով, Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023 թ․ բյուջետային մուտքերը կազմել են 15․4 մլրդ դրամ՝ 72․2 %-ով ավելի 2022 թվականից։ Այս ցուցանիշն աննախադեպ բարձր է վերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում եղած ցուցանիշներից։ Զեկուցվել է, որ մասնավորեցվող պետական գույքից և հողից ստացվող միջոցների 30 տոկոսը հատկացվում է համայնքին:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Բոլոր դեպքերում, երբ պետական գույքը մասնավորեցնում ենք, համայնքին մասնաբաժին ենք տալիս, և հիմա մասնաբաժինն ավելացրել ենք և պատրաստվում ենք նորի՞ց ավելացնել»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գույքի վաճառքից 30 տոկոսը հատկացվում է համայնքին և հավելել. «Հիմա նաև առաջարկում ենք պետական հողի վաճառքից էլ գումար տալ: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ համայնքն այդքան շահագրգռված չէ ֆիզիկապես իր տարածքում գտնվող պետական գույքի օտարման հետ կապված: Մենք հիմա այս գումարը հատկացնելով՝ համայնքի մոտ ստեղծում ենք շահագրգռվածություն, որ այդ չօգտագործվող գույքը նաև ինքը հետաքրքրված լինի վաճառել՝ հաշվի առնելով երկու հանգամանք, վաճառքից իր բյուջե ուղիղ 30 տոկոս գումար կմտնի, հետո իր համայնքում տնտեսական էֆեկտ կլինի»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ 2023 թվականին պետական գույքի վաճառքից ընդհանուր առմամբ համայնքներին տրամադրվել է 2.3 մլրդ դրամ:

Անդրադարձ է կատարվել նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023 թ․ մարզահամերգային համալիրում կայացել է 119 միջոցառում, որից ստացվել է 768 մլն դրամի եկամուտ՝ 18%-ով ավելի 2022 թ․ եկամուտից։ Նշվել է, որ մարզահամերգային համալիրում լայն թափով ընթացել և ընթանում են շինարարական աշխատանքներ․ կապիտալ նորոգվել է պոմպակայանը, ձեռք են բերվել օդափոխության և հակահրդեհային համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվում են տանիքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ։

Քննարկվել են նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե քանի պետական առևտրային կազմակերպություն է առկա: Պատասխանատուների խոսքով՝ դրանց թիվը հասնում է 146-ի:

Վարչապետը կարևորել է վերջիններիս գործունեության վերաբերյալ մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն մենք պետք է իմանանք՝ ինչ է կատարվում այնտեղ, եթե աշխատում է, պետք է հասկանալ՝ ինչպես է աշխատում: Եթե պոտենցիալ ունի, չունի և այլն, այստեղ մենք առանձին մոտեցում պետք է ունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է, որ 2022 թվականից սկսել են մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն վատ չէ, որ մենք այդ թեմային հասել, անդրադարձել ենք: Ես կարծում եմ, որ դա դեպք առ դեպք պետք է անդրադառնանք, որովհետև տարբեր պրոֆիլների, տարբեր նրբությունների և ուղղությունների ընկերություններ են, բայց որ այդտեղ պետք է շատ նախանձախնդիր լինել, որովհետև պետական բյուջեի եկամուտների, ֆինանսական հոսքերի և ոչ ֆինանսական ակտիվների կառավարման մասին է խոսքը: Եկեք պայմանավորվենք, որ արագ բանաձև ենք դուրս բերելու, թե ինչպես ենք գործելու»,- նշել է վարչապետը:

Նշվել է, որ 2023 թ․ գույքի արդյունավետ կառավարման և ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն, ինչը պետական գույքի կառավարման տեսանկյունից նոր երևույթ է։ Նախորդ տարում Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության արդյունքում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում ապահովվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի շերտի հասանելիություն։

Դիտումների քանակ186
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:4301 Ապր, 2026
  • Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց 15:3801 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները 15:3301 Ապր, 2026
  • Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդում 15:2601 Ապր, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2025-ին 5 մլրդ 925 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:1501 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Իրանը միջուկային զենք չի ունենա, մենք ավարտում ենք աշխատանքը. Թրամփ | 01.04.2026 15:0001 Ապր, 2026
  • ՆԱՍԱ-ն կրկին մարդ կուղարկի Լուսին 15:0001 Ապր, 2026
  • Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները 14:4601 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մինչև 2027 թվականի մարտը երկարաձգել է Ղազախստանով Չինաստան ռուսական նավթի տարանցման լիցենզիան 14:3501 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում և առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը 14:2601 Ապր, 2026
  • Ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 14:1401 Ապր, 2026
  • Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել. Թրամփ 13:5201 Ապր, 2026
  • ԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBC 13:3501 Ապր, 2026
  • Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ 13:1101 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո. Ռուբիո 13:0201 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը 13:0001 Ապր, 2026
  • Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC News 12:4701 Ապր, 2026
  • Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է 12:3601 Ապր, 2026
  • Բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆ 12:2301 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 12:1401 Ապր, 2026
  • «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին 12:0001 Ապր, 2026
  • Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը 11:4201 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մի քանի շաբաթվա ընթացքում կլքի Իրանը. Թրամփ 11:2601 Ապր, 2026
  • 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունում 11:1101 Ապր, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության վերաբերյալ 11:0001 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 127 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար 10:5301 Ապր, 2026
  • Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին 10:4001 Ապր, 2026
  • Ապարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համար 10:1301 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ 10:1001 Ապր, 2026
  • Չգաղտնալսում՝ 18+3+3․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:0701 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Գործարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կայքէջը | 01.04.2026 10:0001 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 09:5601 Ապր, 2026
  • Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է 09:4701 Ապր, 2026
  • Այս գեղեցիկ տոնը թող դառնա նոր հաջողությունների սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը 09:4301 Ապր, 2026
  • Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 09:2901 Ապր, 2026
  • Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը 09:2401 Ապր, 2026
  • Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են 09:0301 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5701 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1701 Ապր, 2026
  • Կիմ Արզումանյան-100. հայկական հեռուստատեսության երախտավորը 08:0301 Ապր, 2026
  • «Գտնված երազ» ակումբում տարեցները 4 խմբակ կարող են հաճախել 01:2101 Ապր, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջիկա օրերը վճռորոշ են լինելու. Հեգսեթ 01:0901 Ապր, 2026
  • Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները 01:0501 Ապր, 2026
  • Արմավիրի 63 բնակավայրում 3 մլրդ 182 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել 00:4001 Ապր, 2026
  • Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանում 00:1801 Ապր, 2026
  • Արագածոտնի մարզի ամենամեծ դպրոցը կառուցվում է զրոյից. այն հագեցած կլինի ենթակառուցվածքներով 00:0401 Ապր, 2026
  • Ինչ հետևանքներ կունենա պատերազմը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ Իրանի վրա 23:4731 Մար, 2026
  • Ստորագրվել է եռակողմ պայմանագիր․ նպատակը Սյունիքում ճշգրիտ գյուղատնտեսության մեթոդների խթանումն է․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:2631 Մար, 2026
  • Քննարկվել են Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը 23:1331 Մար, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին 23:0031 Մար, 2026
  • Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնում 22:4231 Մար, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո 22:3231 Մար, 2026
  • Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ 22:3031 Մար, 2026
  • Քո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճար 22:1831 Մար, 2026
  • Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը․ նախարար 22:1831 Մար, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 22:0931 Մար, 2026
  • Հարցազրույց Դանիել Իոաննիսյանի հետ 22:0031 Մար, 2026
  • Կրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերը 21:5731 Մար, 2026
  • Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է 21:5031 Մար, 2026
  • Խուդաթյանը քննարկել է Կոտայքի և Գեղարքունիքի աղբահանության ընկերության աշխատանքը 21:3931 Մար, 2026
  • Համացանցում հայերեն հաղորդակցվելու հնարավորությունները 21:2731 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Փաշինյան 21:1231 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Նիկոլ Փաշինյանի ուղիղ թիրախավորումից մինչև Հռոմի Պապ. Կեղծ լուրերի նոր խմբաքանակ 21:0031 Մար, 2026
  • Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի բացառիկ ցուցադրություն 20:5931 Մար, 2026
  • ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները երդվեցին 20:5631 Մար, 2026
  • Մեծ Բրիտանիան լրացուցիչ զորքեր և ՀՕՊ համակարգեր է ուղարկում Մերձավոր Արևելք. Հիլի 20:5231 Մար, 2026
  • Երաշխավորված խաղաղության խոսույթի կողմնակիցները 3-րդ կողմի հետ ունեն շահային կապվածություն. փորձագետ 20:4931 Մար, 2026
  • Գորգանախշ ասեղնագործություն. սովորում են տեղահանված կանայք 20:4631 Մար, 2026
  • Ռազմական գործողությունները Լիբանանում շարունակվում են 20:4231 Մար, 2026
  • Արաղչին Ֆիդանին վստահեցրել է, որ Իրանը կապ չունի Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակման հետ 20:3831 Մար, 2026
  • Մարտ 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3431 Մար, 2026
  • ԱՄՆ-ը երբեք չի մոռանա, թե որ երկրներն են հրաժարվել աջակցել ամերիկյան ուժերին Իրանի դեմ գործողություններում. Թրամփ 20:2931 Մար, 2026
  • Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 20:2631 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2026 20:2231 Մար, 2026
  • Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է 20:1831 Մար, 2026
  • Թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել 20:1431 Մար, 2026
  • Գրառումը թուրքերեն, անունը՝ ադրբեջանական. կրկնվող նարատիվների թիրախում պաշտոնյաներն են 20:0631 Մար, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են բանակցությունները. Լևիթ 19:5831 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:35-ի դրությամբ 19:4731 Մար, 2026
  • Դիաբետիկ ռետինոպաթիան՝ տեսողության խանգարման պատճառ 19:4331 Մար, 2026
  • Կոշտան Փեզեշքիանին հորդորել է դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները 19:3131 Մար, 2026
  • Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 19:2231 Մար, 2026
  • Դեպի ԱՄԷ թռիչքների հետ չեղարկվում է հայ զբոսաշրջիկների գարնանային հանգիստը 19:2031 Մար, 2026
  • Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում. Փիթ Հեգսեթ 19:1131 Մար, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0231 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրակաշառքների ցանցի բացահայտմանը 19:0031 Մար, 2026
  • ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարված փոփոխության հեղինակը չէ․ պարզաբանում 18:5131 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը 18:4231 Մար, 2026
  • ՇՎՏՄ-ն կասեցրել է հեղուկացված գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը 18:3331 Մար, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 18:2231 Մար, 2026
  • Վենեսուելայում պաշտոնապես վերաբացվել է ԱՄՆ դեսպանությունը 18:1131 Մար, 2026
  • Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով. ՀՀ նախագահն ընդունել է Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը 18:0331 Մար, 2026
  • ՇՄ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:5631 Մար, 2026
  • Գեոդեզիայի ոլորտում խախտումներ․ կասեցվել են չափագրողների վկայականներ 17:5031 Մար, 2026
  • Քննարկվել են սահմանների համալիր կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է «Թայեքսի» ներկայացուցիչներին 17:4331 Մար, 2026
  • Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը 17:3731 Մար, 2026
  • Մշակույթը ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևոր գործիք է․ Ժաննա Անդրեասյանը՝ Կատարի նորանշանակ դեսպանին 17:3131 Մար, 2026
  • ՀՀ քաղաքացին ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին արժանի եք. Փաշինյանի ուղերձը ընդդիմադիր 3 ուժերին 17:1931 Մար, 2026
  • Իսրայելը կոչ է արել Լիբանանի հարավի որոշ շրջանների բնակիչներին հեռանալ առավել անվտանգ վայրեր 17:0231 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Թմրամիջոցների իրացում «Տելեգրամ»-ով․ ինչպես էր գործում հանցավոր խումբը | 31.03.2026 17:0031 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015