• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ինչպես անցան ընտրությունները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Դանիել Իոաննիսյանի հետ Ինչպես անցան ընտրությունները |... 20:47
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է Վրաստանի համար. Պապուաշվիլի. «Հարևաններ» Ադրբեջանի և Հայաստանի միջև... 20:46
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել» է` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել»... 18:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 11:1020 Հնվ, 2024

Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:

Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:

Ըստ պատասխանատուների՝ 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ պայմանավորված հիմնականում մետաղների միջազգային գներով:

Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ դրամով կամ 35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ:

Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը՝ վարչապետը նշել է. «Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել։ Սա շատ կարևոր է։

Խնդիրն այն չէ, ճիշտ հասկացեք, հարգելի գործընկերներ, կարող է ենթադրենք տարվա մեջ այդ մարդիկ վճարեն 2 հազար դրամ հարկ, բայց ես ուզում եմ հիշեցնել անշարժ գույքի հարկի թեմայով մեր քննարկումները. նախկինում անշարժ գույքեր կային, որոնք ընդհանրապես հարկից ազատված էին։ Ասում եմ` ինչի՞ են ազատված հարկից, ասում են, որ հաշվենք` տարին լինելու է 50 դրամ հարկ։ 50 դրամ է լինելու, թող լինի 50 դրամ, որովհետև դա նաև մշակույթ է չէ՞, դա պետության հետ, պետություն-քաղաքացի հարաբերության հարց է։ Մանավանդ, այն տրամաբանությամբ, որ այդ հարկով պետությունն առաջին հերթին քաղաքացու ամենատարբեր կարիքներն է հոգում։

Նորից եմ ասում, մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ։ Հարկն այն է, որ քաղաքացին մի գրպանից հանում է՝ դնում մյուս գրպանը, որովհետև եթե ինքը հարկ չտա, եթե ենթադրենք քաղաքացին հարկ չվճարի ընդհանրապես, հարյուր անգամ ավելի գումար ստիպված կլինի ծախսել։ Եկեք ենթադրենք, որ ամեն քաղաքացի իր համար ճանապարհ է կառուցում, ամեն քաղաքացի իր համար դպրոց է կառուցում, ամեն քաղաքացի իր համար հիվանդանոց է կառուցում, հարկ վճարելն ամեն քաղաքացու ծախսի կրճատում է՝ հազարավոր անգամներով։ Առաջին հերթին այս գիտակցումը պետք է մտնի մարդկանց մեջ։ Ու հարկային հանցագործությունների նկատմամբ պետք է ընդհանուր առմամբ վերաբերմունքը փոխել: Հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը մենք պետք է ուժեղացնենք։ Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»:

Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ առբանավեճը հարթվել է: «Այդ քրեական գործերը, ահազանգերը, մենք բանավոր էլ ենք խոսել, ես գրավոր հանձնարարական էլ եմ տվել մեր իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը ստուգելու, վերստուգելու համար: Այդ ամեն ինչն արել ենք և մեր դիրքորոշումների արդարացիության մեջ համոզվե՞լ ենք»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ ճիշտ գործողություն ենք իրականացրել, որովհետև մի քանի փաստ կարող ենք վերհիշել. ֆիզիկական անձով էին ներմուծումներ անում, հետո ԵԱՏՄ-ի դրույքաչափերը հավասարվեցին, ստեղծվեցին իրավաբանական անձինք, ովքեր ձեռնարկատիրական գործունեության նպատակ չեն հետապնդում: Սա ընդհանրական մասով, այսինքն՝ բացառությունները հաշվի չառած, այլ ավելացված արժեքի հարկի գումարը դիտարկում են որպես իրենց շահույթ: Մեծ անկարգապահ իրավիճակ էր առաջացել: Մենք, կարծում եմ, իհարկե, կոշտ, բայց շատ ճիշտ դիրքորոշում ենք ներկայացրել: Կան բողոքներ, կան Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներ: Մենք վստահ ենք, որ եթե մոտավորապես 8.6 մլրդ դրամ վերականգնվել է, հնարավոր չէ դա ռեպրեսիվ համակարգով վերականգնված լինի, այսինքն՝ իրենք ընդունել են իրենց կողմից կատարված իրավախախտման փաստը և ճշտում են ներկայացրել: Իսկ հիմա մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ եթե հանկարծ կա այնպիսի ավելացված արժեքի հարկի դեբետի գումար, որը ենթակա է վերադարձման, մենք չուշացնենք և անմիջապես վերադարձնենք»:

Տեղեկացվել է, որ հարկ վճարողների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ընդլայնման նպատակով մի շարք նախաձեռնություններ են իրագործվել: Մասնավորապես, ստուգումների և ուսումնասիրությունների փաստաթղթերը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ անձնական գրասենյակի միջոցով փոխանակվել է շուրջ 170,000 փաստաթուղթ: Համակարգը հնարավորություն է տալիս ապահովել փաստաթղթերի ստացման հասցեականություն, նպաստում է հարկ վճարող-հարկային մարմին շփման արդյունավետության բարձրացմանը: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը ֆիզիկական անձանց իրականացվում է ինքնաշխատ՝ գումարները փոխանցելով մասնակիցների բանկային հաշիվներին: Գործընթացի ավտոմատացման արդյունքում վերացել է նաև հարկային մարմին դիմելու անհրաժեշտությունը, էականորեն կրճատվել է սոցիալական վճարների գումարների վերադարձման ժամկետը:

Ներկայացվել են մաքսային համակարգում 2023-ին իրականացված աշխատանքները և բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցումներին: Նշվել է, որ տարանցման հայտարարագրման գործընթացի պարզեցման արդյունքում նախկինում հավաքական բեռների յուրաքանչյուր միավորի համար տարանցման հայտարարագիր ներկայացնելու փոխարեն այժմ հնարավորություն է ստեղծվել ամբողջ բեռի համար ներկայացնել մեկ հայտարարագիր: Արդյունքում, ՊԵԿ գնահատմամբ` տարացման հայտարարագրի կազմման վրա ծախսվող ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 40%-ով: Նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է նաև նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, մասնավորապես, այդ համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու նպատակով վերանայվել են սահմանային մաքսային կետերից ապրանքների բացթողնման չափանիշները: Մասնավորապես, եթե մինչև 2023 թ. հունվարի 1-ը համակարգից կարող էին օգտվել այն հարկ վճարողները, որոնց կողմից նախորդ 365 օրվա ընթացքում ներմուծված ապրանքների արժեքը կազմել էր առնվազն 150 մլն դրամ և որի 50 տոկոսը որոշվել է մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով, ապա 2023 թ. հունվարի 1-ից նշված 150 մլն դրամի արժեքային շեմը հանվել է: Արդյունքում` 2023 թ. ընթացքում նախնական հայտարարագրման դեպքերը նախորդ տարվա համեմատ 2284-ից հասել են 6685-ի, այսինքն աճել են շուրջ 3 անգամ:

Իսկ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովելու շրջանակում 2023-ին ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը, որը հնարավորություն է տալիս ներմուծման կամ արտահանման գործընթացում լիազոր մարմիններից բոլոր թույլտվությունները ստանալ մեկ հարթակի միջոցով` էլեկտրոնային եղանակով՝ առանց լիազոր մարմիններ այցելության: Արդյունքում` 2023 թ. ընթացքում համակարգի միջոցով տրամադրվել է 91810 թույլատվական փաստաթուղթ (2022 թ.` 771), ինչը գերազանցում է 2022 թ. ցուցանիշը` 91039-ով կամ 119 անգամ: Մաքսային ռիսկերի պրոֆիլների շարունակական կատարելագործման արդյունքում 2023 թ.` 2022 թ. համեմատությամբ աճել է «կանաչ» ուղղով բացթողումների քանակը, մասնավորապես` եթե 2022 թ. ընդհանուրի մեջ «կանաչ» ուղղով բացթողումը կազմում էր 43%, ապա 2023 թ. այն կազմել է 61%:

Զեկուցվել է, որ ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Նախատեսվել է, որ պահեստները պետք է ունենան մաքսային մարմնի տեղեկատվական բազային հասանելի էլեկտրոնային մի շարք համակարգեր: Ներկայացվել է նաև մաքսային մարմնի նոր կառուցվածքն ու կադրերի ներգրավման գործընթացը:

Անդրադառնալով սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերին՝ տեղեկացվել է, որ 2023 թ. ընթացքում մեկնարկել են Մեղրիի անցակետի վերակառուցման, ինչպես նաև Բագրատաշենի անցակետի կապիտալ նորոգման աշխատանքները: Ավարտին են հասցվել Մարգարայի անցման կետի շինարարական աշխատանքները, ընթացիկ նորոգման է ենթարկվել նաև Գոգավանի անցման կետը:

Այնուհետև ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները: Թվայնացման ոլորտի ձեռքբերումներից առանձնացվել են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ինչպես նաև տվյալների վերլուծության գործիքակազմի ներդրման և ընդլայնման, այդ թվում՝ վիրտուալ վարչարարության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները: Ներկայացվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից: Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը: Իսկ տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր:

Միջազգային համագործակցության ուղղությամբ ևս կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես, Հայաստանը միացել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ՏՀԶԿ-ի կողմից մշակված նոր միջազգային ստանդարտին, ինչպես նաև Ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին. հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 2025 թվականից: Հայաստանը ստանձնել է նաև Ասիական նախաձեռնության համանախագահությունը՝ 2024-2026 թթ. ժամանակահատվածում: Իսկ ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը:

Ներկայացվել են ՊԵԿ վարչարարության արդյունքային ցուցանիշներն ու դրանց դինամիկան, հարկ վճարողների կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրերը, կոմիտեի կողմից նախաձեռնված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Զեկուցվել է, որ երկրորդ տարին անընդմեջ, 2023-ին ևս հարկ վճարողների շրջանում իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատման հարցում, որին մասնակցել են 886 կազմակերպություն (ԱՁ) և ինքնուրույն հարկ վճարող (ֆիզիկական անձ): Ըստ արդյունքների, ՊԵԿ գործունեությունը դրական են գնահատել հարկային մարմնի մասով հարցման մասնակիցների 87.2%-ը, մաքսային մարմնի մասով` 78.0%-ը, իսկ ընդհանուր հարցման մասնակիցների՝ 84.4%-ը:

Զեկուցվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների գնահատման ավտոմատացված համակարգը: Առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմվել է նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով: Միջազգային առաջավոր փորձի հիման վրա ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ու մաքսային կարգապահական ռիսկերի կառավարման համակարգը, որը շարունակաբար կատարելագործվում է: Շարունակաբար կատարելագործվում է նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը. 2023 թ. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 81 տնտեսվարող սուբյեկտի: Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ մաքսային մարմնի կողմից մեղմ վարչարարություն իրականացնելու վերաբերյալ ընդունվել են նոր որոշումներ:

Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: 2023 թ. ընթացքում հայտնաբերված սերվերային համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է 66.1 մլրդ դրամի թաքցված իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ, որից 2023 թ. վերականգնվել է 8․9 մլրդ դրամը:

Մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, 2023-ին՝ 2022-ի համեմատ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ՝ ՀՀ-ում առավել շրջանառվող թմրամիջոցների մասով: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք, իսկ 2022-ին՝ 351 դեպք:

Հարկային և մաքսային համակարգերում շարունակվում են նոր՝ բարեվարքության ստուգման մեխանիզմով կադրերի ընդունելության, պատրաստման և համալրման գործընթացը: Մաքսային ծառայողների բարեվարքության ուսումնասիրության արդյունքում 77 մաքսային ծառայող չի հաղթահարել բարեվարքության հարցազրույցի փուլը: Իսկ 2023-ի ընթացքում իրականացված 57 ծառայողական քննության արդյունքում 55 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, 4 աշխատակից ազատվել է ծառայությունից։

Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում, կրիպտոակտիվներ), ռիսկերի համակարգի ու միջազգային հարկային ռիսկերի նոր ընթացակարգերի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսական համակարգի կատարելագործման մեխանիզմներին:

Դիտումների քանակ220
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ընտրողներին ընձեռվել է քաղաքական այլընտրանքների միջև ազատ ընտրության հնարավորություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 00:3309 Հնս, 2026
  • Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ը․ Ռուբիոն շնորհավորել է վարչապետին 00:1709 Հնս, 2026
  • ԵՄ-ին աշխարհագրորեն մոտենալու մեծ հնարավորություն ունենք. էկոնոմիկայի նախարար 23:5208 Հնս, 2026
  • ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի 23:4208 Հնս, 2026
  • «Անկախ դիտորդի» գնահատմամբ խախտումներն էապես չեն ազդել ընտրության վերջնարդյունքի վրա 23:1208 Հնս, 2026
  • Հայաստանն ընտրեց դեպի Եվրոպա ուղին. IRI 22:5508 Հնս, 2026
  • Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:4008 Հնս, 2026
  • Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն 22:2908 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:2108 Հնս, 2026
  • Հայաստանից՝ Իտալիա և Ռուսաստան. Ջիմ Թորոսյանի գրաֆիկական էջերը 22:1508 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ 22:1208 Հնս, 2026
  • Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահ 21:5908 Հնս, 2026
  • Քվեների վերահաշվարկի գործընթացը բաց և թափանցիկ է լինելու.ԿԸՀ 21:4908 Հնս, 2026
  • Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ 21:3708 Հնս, 2026
  • Ճնշումների մասին ակնարկ, հանդիպման սպասելիքներ. որ առաջնորդները ինչ բառերով շնորհավորեցին Փաշինյանին 21:2408 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ 21:1208 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Արձանագրվել են արտաքին միջամտության փորձեր. միջազգային դիտորդների արձանագրումը 21:0008 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.06.2026 20:5508 Հնս, 2026
  • Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան 20:5408 Հնս, 2026
  • Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան 20:4208 Հնս, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին 20:3608 Հնս, 2026
  • Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար 20:3108 Հնս, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2708 Հնս, 2026
  • Այս պահին հայտարարված է երկաթուղու Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման մրցույթը. Փաշինյան 20:2408 Հնս, 2026
  • Ընդդիմադիր ուժերը՝ իրենց մտադրությունների մասին 20:1908 Հնս, 2026
  • 2025-ին ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է. ԿԲ նախագահ 20:1408 Հնս, 2026
  • Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար. Թուրքիայի ԱԳՆ 20:0808 Հնս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան 20:0208 Հնս, 2026
  • Հետևելու եմ, որ էդ դուրսպրծուկները նստեն. նախարարը՝ կաշառք բաժանողների մասին 19:5608 Հնս, 2026
  • Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին 19:5108 Հնս, 2026
  • Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան այրվել է․ վարորդը հոսպիտալացվել է 19:4508 Հնս, 2026
  • Նեթանյահուն կընդունի Իրանի հետ խաղաղության ցանկացած համաձայնագիր. Թրամփ 19:4008 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 19:3408 Հնս, 2026
  • Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց 19:2908 Հնս, 2026
  • «Դեմ առ դեմ». դիմանկարների ցուցահանդես 19:2408 Հնս, 2026
  • Վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը թևակոխել է գործնական փուլ․ ԲԸՏՄ 19:1308 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Գեդեոն Սաար 19:0208 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Կեղծված ընտրությունների էջը ՀՀ-ում փակված է. ՔՊ-ի ներկայացուցիչները ամփոփել են արդյունքները 19:0008 Հնս, 2026
  • Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա 18:5208 Հնս, 2026
  • Իսրայելը և Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ 18:4108 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել 18:3008 Հնս, 2026
  • Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան 18:1908 Հնս, 2026
  • ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը 18:0908 Հնս, 2026
  • Տաշիր համայնքում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ 18:0908 Հնս, 2026
  • Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել» է` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA 18:0408 Հնս, 2026
  • Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան 18:0208 Հնս, 2026
  • Մենք անհամբեր սպասում ենք ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն. Լիտվայի վարչապետ 17:5808 Հնս, 2026
  • Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին 17:5608 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ավանի և Մետրոպոլիտենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5108 Հնս, 2026
  • Հուսով ենք, որ այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Մաքսիմ Պրևո 17:4408 Հնս, 2026
  • Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին 17:3208 Հնս, 2026
  • Հայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ 17:2508 Հնս, 2026
  • Հոլիվուդը շնորհավորում է կինոաստղին. Մերիլին Մոնրոն կդառնար 100 տարեկան. «Այլ լուրեր» 17:1608 Հնս, 2026
  • Ընտրությունները քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի և պետականության կերտման համար. ՀՀ նախագահ 17:0308 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Բյուջետային գործերը լավ են, տնտեսությունը՝ ակտիվ. վարչապետ 17:0008 Հնս, 2026
  • Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:5708 Հնս, 2026
  • Երևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը 16:5608 Հնս, 2026
  • Չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար 16:4708 Հնս, 2026
  • Հայ ժողովրդին շնորհավորել է Էլինա Վալտոնենը 16:3708 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը 16:3408 Հնս, 2026
  • Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտեցող ապագան. Սանչես 16:2708 Հնս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմն ամփոփել է ԱԺ ընտրությունների օրվա ընթացքում ստացված ահազանգերը 16:2208 Հնս, 2026
  • Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ. Մոդի 16:2008 Հնս, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 19 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1908 Հնս, 2026
  • Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար 16:1408 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 16:1208 Հնս, 2026
  • Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ 15:5908 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 15:5508 Հնս, 2026
  • 2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները 15:4508 Հնս, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը 15:3908 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը 15:3708 Հնս, 2026
  • Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ 15:3508 Հնս, 2026
  • ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար. Կալաս 15:3108 Հնս, 2026
  • 2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ՀՀ ֆինանսների նախարար 15:2408 Հնս, 2026
  • Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 15:1408 Հնս, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:0708 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին 15:0008 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին 15:0008 Հնս, 2026
  • Լոռվա երգերի շունչը՝ Ստեփանավանում 14:5908 Հնս, 2026
  • ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային 14:5208 Հնս, 2026
  • Քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. վարչապետ 14:4308 Հնս, 2026
  • Հունիսի 9-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3608 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը 14:2608 Հնս, 2026
  • Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության հանձնառությունը. Սանդուն շնորհավորել է Փաշինյանին 14:1808 Հնս, 2026
  • Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին 14:0908 Հնս, 2026
  • Միրզոյանը՝ Թուրքիայի հետ առևտրի և ՀՀ-ից ԵՄ երկրներ ապրանքներ արտահանելու մասին 14:0708 Հնս, 2026
  • Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025 թ. շարունակել են բարձր մնալ. էկոնոմիկայի նախարար 14:0208 Հնս, 2026
  • Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5108 Հնս, 2026
  • ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին 13:4308 Հնս, 2026
  • 2025-ի ամենաէական, շոշափելի և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր. Միրզոյան 13:3708 Հնս, 2026
  • Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան 13:3108 Հնս, 2026
  • Ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է. Միրզոյան 13:2208 Հնս, 2026
  • Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 13:1008 Հնս, 2026
  • Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին 13:0208 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ՔՊ-ն, առանց այլ ուժերի աջակցության, կկարողանա կառավարություն կազմել | 08.06.2026 13:0008 Հնս, 2026
  • Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին 12:5308 Հնս, 2026
  • Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական երևույթ է, այստեղ որևէ կասկածելի բան չկա. ԿԸՀ նախագահ 12:4808 Հնս, 2026
  • ԵՄ- Հայաստան ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար. Կոշտա 12:3808 Հնս, 2026
  • Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը 12:3108 Հնս, 2026
  • 2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը զերծ է էական խեղաթյուրումներից. Հաշվեքննիչ պալատի նախագահ 12:1608 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015