• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն Ավագանու ցուցակում ընդգրկված և... 13:36
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը. Սուրեն Պապիկյան Վերանայվում են պայմանագրային զինծառայողների... 10:30
Ո՞րն էր Վենսի այցի արդյունքը Ո՞րն էր Վենսի այցի արդյունքը 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բանակցային պրոցեսում որոշակի շարժունակություն կա. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
00:5620 Դեկ, 2023

Բանակցային պրոցեսում որոշակի շարժունակություն կա. ՀՀ վարչապետ

Ի՞նչ փուլում է հիմա բանակցային պրոցեսը, արդյոք մենք անցնում ենք երկկողմ ֆորմատի, ԼՂ հարցը փակվե՞լ է, մենք ինչ-որ բան հիմա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ:: Հանրային Հ/Ը եթերում, անդրադառնալով այս հարցերին, վարչապետ Փաշինյանը պատասխանեց.

«Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, որովհետև 2018 թվականին էլ, այդ էլ է, իմիջիայլոց, հաջորդ նրբություններից մեկը, ես ասել եմ՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ: Իմիջիայլոց, կուզեմ հետևյալն ասել, որ օրինակ ասում են` ուժեր են եղել, ովքեր Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են, որ Հայաստանում պետականություն չկայանա: Սա ի՞նչ է նշանակում, շատ կարևոր է սրա մեկնաբանությունը: Շատ պարզ բան է նշանակում. մենք բոլորս` ինձնից սկսած, նախորդներով վերջացրած, Հայաստանի Հանրապետության ռեսուրսների 70-80 տոկոսը կամ հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:

Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ և այլն, և այդպես շարունակ: Հասկանո՞ւմ եք` ինչ նկատի ունեմ, հո մեզ չե՞ն ասել` պետականությունը թող չկայանա, ստեղծվել է իրավիճակ, երբ մեր երկրի ռեսուրսների մեծ մասը, որ պիտի օգտագործվեր պետության ստեղծման վրա, ես այդ ելույթում էլ ասացի` այն ռեսուրսները, որ պետք է մենք դնեինք Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու վրա: Մի բան հաշվի չենք առել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, նորից կարող եմ թվարկել, ուղղակի կարճ եմ ասում, 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016թ. բանակցային փաթեթներով, անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»:

Վարչապետը նշեց` Կառավարության քաղաքականությունը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները պետք է պաշտպանվեն:

«Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք ասում ենք, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք կամ հնարավորություն չունենա կամ ցանկություն, մեր քաղաքականությունն է, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն և արարեն Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, որպեսզի հիմա նորից չստացվի, որ նախորդ շրջանի իմ իսկ թվարկած սխալները կրկնում եմ, հիմա շատ պարզ է դաշտը, բաց է, Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում:

Իհարկե, մենք դրան կարող ենք ասել Նախիջևանի հայերի վերադարձի իրավունքը, Բաքվի հայերի վերադարձի իրավունքը, Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունք, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է: Եվ այն, ինչ ես չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, նույնիսկ 2021 թվին, ասում եմ հիմա»,- ասաց նա:

Բանակցային պրոցեսում, ըստ վարչապետի, որոշակի շարժունակություն կա:

«Բանակցային պրոցեսն, իմիջիայլոց, կապ ունի հարթակների հետ կապված հարցի հետ նաև: Բանակցային պրոցեսը որոշակի կանխատեսելիություն պետք է ունենա: Եվ հիմա այո, պետք է գնան բանակցություններ և այդ բանակցությունները շատ կարևոր է, որ հիմնվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների վրա: Երեք սկզբունքների վրա, որոնք համաձայնեցվել են բրյուսելյան հարթակում: Մենք պատկերացնում ենք խաղաղության պրոցեսն այդպես և բանակցային գործընթացը, այո՛, շարունակվում է, այդ թվում՝ օնլայն ռեժիմով, որովհետև գիտեք` մենք Ադրբեջանին ենք մեր առաջարկները տվել, հիմա սպասում ենք իրենց կողմից արձագանքին: Իմիջիայլոց, այդ էլ ասեմ. իրենք մեզ մեղադրում էին, թե մենք երկու ամիս չենք տալիս: Դրան էլ պետք է անդրադառնանք, ի՞նչն էր դրա պատճառը, որովհետև մեր առաջարկները պատրաստ էին, և առաջիկայում նախատեսվում էին անընդհատ հանդիպումներ».- ասաց նա` նկատելով` իրադրությունները զարգանում են, և նաև որոշակի ըմբռնում է պետք է ձևավորել, սկզբունքները և այլն:

Ըստ Փաշինյանի` բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում իրար վրա մերժել է, երբ հանդիպումներն այդ բանակցային փաթեթի փոխանցման պրոցեսի մաս էին:

«Բայց հիմա էլ բանակցությունները ես համարում եմ, որ շարունակվում են Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև եթե այժմ առերես քննարկել չհաջողվի կամ չի հաջողվում, այդ աշխատանքն էլ է բանակցություն, չնայած աշխատանքային մակարդակով շփումներ կան, այն շփումները, որոնց մասին խոսել ենք, գիտեք, կարող են նաև նոր շփումներ լինել»,- ասաց նա:

Դիտումների քանակ374
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին. ԵԽ պատգամավորներ 19:1311 Փտր, 2026
  • Մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են. ԿԳՄՍ նախարար 19:0511 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | Որքան կսպասի ՀՀ-ն ՌԴ պատասխանին․ երկաթուղու հատվածների վերակառուցման հարցը՝ օրակարգում 19:0011 Փտր, 2026
  • Ավանեսյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին 18:5811 Փտր, 2026
  • Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը 18:5011 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարը և դեսպան Հովլանդը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում 18:4311 Փտր, 2026
  • Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյան 18:3011 Փտր, 2026
  • Նետաձիգ, միլիարդներ և պարտատոմս. ԱՏՁՄ-25 18:2111 Փտր, 2026
  • Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է. վարչապետ 18:1311 Փտր, 2026
  • Սևանա լճում հունվարին 1 սանտիմետրով ավելի ջուր ունենք. ՇՄ նախարարը՝ 2017-ից սկսած ցուցանիշների մասին 18:0611 Փտր, 2026
  • Միջուկային հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության ճանապարհով. Արաղչի 18:0111 Փտր, 2026
  • Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 17:5411 Փտր, 2026
  • Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ. Պեսկով 17:4811 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել ենք այս թեման. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի ժամանակակից տեխնոլոգիաների մասին 17:4111 Փտր, 2026
  • «Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին 17:3211 Փտր, 2026
  • Պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ վերադասավորվի. Փաշինյան 17:2511 Փտր, 2026
  • ՀՀ-ն շարունակում է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները. Արման Խաչատրյան 17:1711 Փտր, 2026
  • Եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, ապա կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 17:0911 Փտր, 2026
  • Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների մասին 17:0211 Փտր, 2026
  • ԵՄ երկրների մեծ մասը հավանություն է տվել Վրաստանի դիվանագիտների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը 16:5511 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները 16:4911 Փտր, 2026
  • Ռուսաստանը կխնդրի ԱՄՆ-ին պարզաբանել Վենեսուելայի նավթային գործարքներին մասնակցելու արգելքը. Պեսկով 16:4211 Փտր, 2026
  • Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 16:4011 Փտր, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3011 Փտր, 2026
  • Ունեցանք նախադեպ, երբ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել ռազմատեխնիկական փոխգործակցություն 16:2711 Փտր, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2025-ին 19 մլրդ 22 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1611 Փտր, 2026
  • Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 16:0611 Փտր, 2026
  • ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման համար պետք է 200–300 մլն դոլարի ներդրում. Եղոյան 16:0011 Փտր, 2026
  • Ավտովթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում․ կան տուժածներ 15:5711 Փտր, 2026
  • Իրանը և Ռուսաստանը մեղադրել են Starlink-ին միջազգային իրավունքի խախտման համար. Bloomberg 15:4811 Փտր, 2026
  • Ես հակադաշնակցական չեմ, երբեք չեմ եղել և հիմա էլ չեմ. Հակոբ Հակոբյան 15:4411 Փտր, 2026
  • ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները 15:3911 Փտր, 2026
  • ԿԿՀ-ն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման. Մարիամ Գալստյան 15:3611 Փտր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար 15:2511 Փտր, 2026
  • ԿԿՀ-ն կարծում է՝ կա խախտում, բայց լիազորությունը պետք է դադարեցվի կամ չդադարեցվի, դա հանձնաժողովին չի առնչվում. Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին 15:1911 Փտր, 2026
  • Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը 15:0311 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Հարաբերությունների զարգացման նման տեմպ Հայաստանը չի ունեցել որևէ երկրի հետ. փորձագետներ 15:0011 Փտր, 2026
  • Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը 14:5411 Փտր, 2026
  • Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է 14:4411 Փտր, 2026
  • Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի պատվիրակության հետ 14:3511 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3011 Փտր, 2026
  • Թրամփը հիանում է Ադրբեջանով և Հայաստանով. Վենս 14:2511 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ 14:1511 Փտր, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային շրջագայության է մեկնել Օման 14:0711 Փտր, 2026
  • Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների. Նիկոլ Փաշինյան 13:5911 Փտր, 2026
  • Թրամփը սպառնում է Իրանին «կոշտ միջոցներով» և ևս մեկ ավիակրով 13:4711 Փտր, 2026
  • Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը. ձայնագրություն 13:3611 Փտր, 2026
  • Տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա 13:2911 Փտր, 2026
  • Կկարգավորվի օտարերկրյա տիրույթներում հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը. նախագիծ 13:1911 Փտր, 2026
  • Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը 13:0811 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Չի կարող լինել պետություն պետության մեջ. վարչապետը՝ եկեղեցու մասին 13:0011 Փտր, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5511 Փտր, 2026
  • Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում․ տուժածներ չկան 12:5211 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումները․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է 12:4311 Փտր, 2026
  • Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Ավանեսյան 12:3111 Փտր, 2026
  • Թրամփը դեմ է Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի վերահսկողության ընդլայնմանը 12:2411 Փտր, 2026
  • Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. Սուրեն Պապիկյան 12:1911 Փտր, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում է 12:1411 Փտր, 2026
  • Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան 12:0911 Փտր, 2026
  • Զելենսկին Ուկրաինայում ընտրության մասին կարող է հայտարարել փետրվարի 24-ին. FT 12:0211 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0011 Փտր, 2026
  • Մեր խմբակցության պատգամավորները ձեր խմբակցության ղեկավարի նման տուն չունեն և ինձ թվում է՝ երբեք էլ չեն ունենա. Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին 11:5411 Փտր, 2026
  • Կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար. Ավանեսյանը՝ մանկական մահացության մասին 11:4711 Փտր, 2026
  • Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Ավանեսյան 11:4111 Փտր, 2026
  • Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 11:3311 Փտր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը շարունակական է լինելու. Սուրեն Պապիկյան 11:2511 Փտր, 2026
  • ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական տուրքի արտոնություններ սահմանող օրենքը 11:1311 Փտր, 2026
  • ԱԺ-ն ընդունեց զինծառայություն չանցած և արտասահմանում բնակվող 27-37 տարեկան քաղաքացիներին առնչվող նախագիծը 10:5911 Փտր, 2026
  • «Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան 10:4511 Փտր, 2026
  • 10 զոհ, 20-ից ավելի վիրավոր․ Կանադայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 10:3711 Փտր, 2026
  • Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը. Սուրեն Պապիկյան 10:3011 Փտր, 2026
  • Կոստան Զարյան. Արարատյան մարդը 10:0911 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Մենք միշտ գործելու ենք ՀՀ շահերին համապատասխան. Փաշինյան | 11.02.2026 10:0011 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0011 Փտր, 2026
  • «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն՝ Աղավնաձորում 09:4911 Փտր, 2026
  • Վերադարձված 60 մլրդ 867 մլն դրամ արժեքով հողամասեր, մանկապարտեզների մասնաշենքեր, պուրակներ, մշակույթի տուն. ամփոփվել է Արարատի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը 09:2911 Փտր, 2026
  • Կինը, կյանքը, սերը՝ արծաթե զարդերում 09:2411 Փտր, 2026
  • Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 09:1311 Փտր, 2026
  • Զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել 08:5611 Փտր, 2026
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 08:5011 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:2011 Փտր, 2026
  • Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած 08:0211 Փտր, 2026
  • Վաշինգտոնը ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվող պայմանագիրը լինի կայուն. Վենս 01:2711 Փտր, 2026
  • Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ էլ՝ անգլերեն. Ավետիս 01:2211 Փտր, 2026
  • Հարկային եկամուտներն աճել են 14 տոկոսով. ՊԵԿ նախագահն ամփոփել է 2025-ի արդյունքները 01:1911 Փտր, 2026
  • Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինելու․ հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով․ վարչապետ 01:1611 Փտր, 2026
  • Եկեղեցուն հողատարածքը կտրվի անհատույց, սեփականության իրավունքի փոխարեն. նախագիծ 01:0511 Փտր, 2026
  • Բոլորս էկո գիտակցական որոշակի խնդիրներ ունենք. վարչապետ 01:0211 Փտր, 2026
  • Բացվել է «Կրթվելը նորաձև է» 4-րդ կանանց ակումբը Տավուշի մարզի Բերդ քաղաքում 00:4911 Փտր, 2026
  • Ինչու հենց Հայաստան, որովհետև ՀՀ-ն դարձել է վստահելի և կարող տեխնոլոգիական գործընկեր. ԲՏԱ նախարար 00:2711 Փտր, 2026
  • ՀՀ-ԱՄՆ գործակցություն՝ միջուկային անվտանգության, ռազմական գործընկերության ասպարեզում. Վենսի այցը 00:2111 Փտր, 2026
  • Վարչապետը մանրամասնել է՝ երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել 00:1011 Փտր, 2026
  • Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասին 23:5610 Փտր, 2026
  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ․ Փաշինյան 23:4510 Փտր, 2026
  • Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում․ Փաշինյան 23:3610 Փտր, 2026
  • Վագիֆ Խաչատրյանի օրինակը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը և ճանապարհը խաղաղությունն է․ վարչապետ 23:2110 Փտր, 2026
  • Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ․ Փաշինյանը՝ TRIPP-ի մասին 23:0010 Փտր, 2026
  • Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին երկարամյա պատերազմին․ Վենս 22:4110 Փտր, 2026
  • Որևէ ուղիղ կամ անուղղակի վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի մասին 22:3810 Փտր, 2026
  • Վենսի այցը ՀՀ-ն դնում է համաշխարհային ուշադրության կենտորնում․ Փաշինյան 22:2910 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015