• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Քաղաքականություն
19:2008 Դեկ, 2023

Վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները:

Նախ ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ նոյեմբերի 7-ին վարչապետի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը։ Միաժամանակ, տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակին ընդառաջ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրա միջոցառումների ծրագիրը։ Վերջինս սպասված փաստաթուղթ է՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ու արդիականացման հիմնարար ուղենիշ։

Հայեցակարգի ընդունմամբ էականորեն կբարելավվի տեղական ժողովրդավարության մակարդակը, զգալի կավելանա ՏԻՄ-երի ներուժն ու կարողությունները, կավելանան հանրային բնույթի ծառայությունների որակը, դրանք կդառնան ավելի հասանելի և մատչելի։ Եվ այս ամենը ստեղծում է ՏԻ համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքեր։

Զեկուցվել է, որ հանրապետությունում շարունակվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքների բարելավմանն ուղված աշխատանքները։ Ներկա դրությամբ այն շահագործվում է հանրապետության 69 համայնքների (բացի Երևանից և Գյումրիից) կենտրոններում և այդ համայնքների մոտ 730 բնակավայրերի վարչական գրասենյակներում։ ՀԿՏՀ-ի միջոցով ՏԻՄ-ը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով բնակչությանը մատուցել համայնքային վարչական ծառայությունների  գերակշիռ մասը։

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում էապես բարելավվել է տեղական հարկերի հավաքագրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 8-ից գործարկվել է Համայնքների եկամուտների կառավարման համակարգը (https://e-community.am), որն այս փուլում իր գործառնական հնարավորություններով գրեթե ամբողջությամբ ավտոմատացրել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման գործընթացը։ 

Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի,  Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, բնակչության ռեգիստրի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ մշտապես արդիական տեղեկատվությանը և առավել արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրումը։

Տեղական հարկերի վճարման գործընթացի հեշտացման նպատակով՝ 2021 թվականի ապրիլից գործարկվել է https://pay.e-community.am հարթակը, որը նախատեսված է տեղական հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այս հարթակի միջոցով ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․999 մլն էլեկտրոնային վճարում՝ ընդհանուր 34․5 մլրդ դրամի։

Նշվել է, որ ներկայումս քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում հանրապետության 56 համայնքների 75 բնակավայրերում, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ՏԻՄ-երին վերապահված շուրջ 30 համայնքային ծառայություններ ստանալ առավել հարմարավետ պայմաններում։

Պատասխանատուները նշել են, որ ՔՍԳ-ների դերն ավելի է կարևորվում իրականացված վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքներում ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման առումով։ 18 ՔՍԳ-ներում լիարժեք մատուցվում են նաև պետական ծառայություններ․ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Անշարժ գույքի կադաստր, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ), արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն և միգրացիոն ծառայություն։

2023 թվականի ընթացքում 3728 քաղաքացի ստացել է ծառայություններ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում  է անշարժ գույքի կադաստրին։

Զեկուցվել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում կառուցվել են հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը (Հրազդան բնակավայրում) և երկու փոխաբեռնման կայանները (Ակունք և Մարտունի բնակավայրերում)։ Մշակել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները (յուրաքանչյուր բնակավայրում աղբամանների տեսակի, քանակի ու տեղադիրքերի, աղբատարների տեսակի, քանակի ու երթուղիների ներկայացմամբ)։ Ներկայումս ընթացքում են երկու մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող, ինչպես նաև աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացներն անգլիական և ֆրանսիական ընկերությունների հետ։ Նախատեսվում է, որ կմատակարարվեն մինչև 2024 թվականի հուլիս ամիսը։ Նախատեսվում է ևս 4 մարզում կառուցել նոր աղբավայրեր:

Տեղեկացվել է, որ 2023 թ․ միավորված համայքներին տրամադրվել է 4․4 մլն դոլարի աջակցություն, որի շրջանակներում համայնքներին տրամադրվել են կոմունալ և գյուղտեխնիկա, միկրոավտոբուսներ, արևային ֆոտովոլտային կայաններ, ինչպես նաև աղբամաններ։ Միջազգային գործընկերների հետ շարունակվել է համայնքներին զանազան բնույթի աջակցությունների տրամադրումը, որոնց մեջ մեծ թիվ է կազմում կարողությունների զարգացումն ու ուսուցումը։ Պետք է առանձնացնել խելացի ոռոգման ծառայության ներդրումը մի շարք համայքններում և այլն։

Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախանշված 46 դպրոցներից կառուցվել և շահագործման են հանձնվել 16-ը։ Ներկայումս ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, 10 դպրոցների նախագծերը փորձաքննության փուլում են։

Զեկուցվել է, որ 2023 թ. կատարվել է մարզպետների աշխատակազմերի կառուցվածքների վերանայում, որի արդյունքում շուրջ 20 տոկոսով կրճատվել են հաստիքային միավորները՝ 1047-ից դառնալով 838։ Հստակեցվել են մարզպետների աշխատակազմերի  գործառույթները յուրաքանչյուր բնագավառում՝ դրանք դարձնելով առավել նպատակային և արդյունավետ:

Շարունակվել են համայնքային ծառայողների վերապատրաստումները։ Վերապատրաստվել են նաև մարզպետի աշխատակազմերը։ 2024 թ.-ից կվերապատրաստվեն նաև համայնքների ղեկավարների տեղակալները։

Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունը բարձացնելու նպատակով՝ սուբվենցիայի կարգում տարեցտարի կատարվում են փոփոխություններ։ Այս տարի կատարվել է ավելի քան 7 փոփոխություն։ 2023-ի ընթացքում իրականացվել է 382 ծրագիր և ենթածրագիր՝ շուրջ 51,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով և ՀՀ 2023 թ. պետական բյուջեից հատկացվել է 27,5 մլրդ դրամ,  իսկ համայնքների ֆինանսավորումը կազմել է  23 մլրդ դրամ, այլ ներդրողների մասնակցությունը՝ 790,8 մլն դրամ է։  Ընդ որում, իրականացված ծրագրերի մեծ մասը՝ հիմնականում 2022-ին հաստատված և 2023 թ. տեղափոխված սուբվենցիայի ծրագրերն են՝ 33,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։

2018 թվականից սկսած համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում իրականացվել է շուրջ 156 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, և ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 83 մլրդ դրամ։

2023 թ. առաջատարն են համարվում Արարատի մարզը՝ 8,83 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, Կոտայքի մարզը՝ 8,6 մլրդ դրամ, Սյունիքի մարզը՝ 7,23 մլրդ դրամ և Գեղարքունիքի մարզը՝ 6,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Առաջատար ոլորտները շարունակում են մնալ ասֆալտապատումը (192 կմ), մանկապարտեզների կառուցումը (5,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով), ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգման ծրագրերը, համապատասխանաբար՝ 4,1 և 4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքներով:

2023-ի ընթացքում 9 մարզում իրականացվել է 340 սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում, որից 181-ում հայտնաբերվել են թերություններ կամ խնդիրներ, որից էլ 120-ում դրանք վերացվել են, իսկ մնացածում թերությունների և խնդիրների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կառավարության ծրագրով նախանշվող 2021-2026 թվականների ընթացքում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող (վերանորոգվող) 500 մանկապարտեզների ծրագրի վերաբերյալ այս պահին ընթացակարգային տարբեր փուլերում է 470 մանկապարտեզ, որից 129-ում իրականացվող աշխատանքներն ավարտված են, 33-ում՝ կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 309-ում աշխատանքները ընթացիկ տարբեր փուլերում են։

Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում 9 մարզերին կապիտալ բնույթի 24 հրատապ, անհետաձգելի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 766 մլն 920 հազ. դրամ: Այդ  գումարից 1 մլրդ 441 մլն 760 հազ. դրամը հատկացվել է 8 կրթական, մշակութային և սպորտային բնույթի, 41 մլն 505 հազ. դրամը 5 առողջապահական բնույթի, 293 մլն 342 հազ. դրամը 5 ճանապարհաշինական բնույթի, 897 մլն 115 հազ. դրամը տեխնիկայի ձեռքբերման 3 ծրագրերի և 93 մլն 200 հազ. դրամը  3 այլ բնույթի ծրագրեր (Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4 բնակելի տների կառուցման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Ջերմուկ համայնքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգում) իրականացնելու նպատակով: Նշենք նաև, որ 24 ծրագրերից 15-ն ավարտված են, 9-ն ընթացքի մեջ են:

Անդրադառնալով ճանապարհային ոլորտին՝ պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ շարունակվել են հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում 2023 թ. ամբողջական ասֆալտապատվել է 493․2 կմ ճանապարհ, մինչև տարեվերջ կապահովվի ավելի քան 500 մ ավտոճանապարհի ասֆալտապատում։ Հիմնանորոգվել է 300 կմ (45,7 մլրդ), միջին նորոգման է ենթարկվել 148․7 կմ (3.9 մլրդ), Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվել է 30․9 կմ ճանապարհ (12.3 մլրդ), ՀՏԶՀ-ն նորոգել է 13,6 կմ ճանապարհ (4.3 մլրդ դրամ)։

Մեկնարկել են Դիլիջանի, Պուշկինի և Նալբանդի թունելների վերանորոգման նախագծման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են։

Առաջիկայում կմեկնարկեն Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ 2023-ին շարունակվել են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղությամբ աշխատանքները, շուրջ 25 սև կետ է վերացվել։

Ճանապարհային ցանցի կառավարման շրջանակներում 1600 կմ ճանապարհի վիճակի գնահատում է կատարվել, գույքագրվել է 600 կմ ճանապարհ, արձանագրվել է 3420 թերություն։

Ճանապարհների ձմեռային սպասարկման համար ներգրավված է 420 միավոր մեքենա/տեխնիկա։

Տեղեկացվել է, որ 2023 թ․ ընթացքում շարունակվել են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Գեղարքունիքի, Շիրակի և Արագածոտնի  մարզերում մրցույթը պատրաստ է հայտարարման, Տավուշի և Լոռու մարզերում մրցույթները մշակված են։

Շարունակվել է գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը։ 2023-ին վկայագրվել է 256 հազար մեքենա։ Ստուգվել է 266 հազար գազաբալոն, որից 3000-ը խոտանվել են։

Մեկ ընկերություն ստացել է օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա։ Ընկերությունն օդանավակայանի տարածքում աշխատանքների համար ներգրավվել է 25 էլեկտրական շարժիչով մեքենա։ Կազմակերպության ընդհանուր ներդրման ծավալը կազմել է 430 մլն դրամ:

Նշվել է, որ ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ օդանավ շահագործող իրականացնում է ներքին չվերթեր։ Շուկայում գործում են նաև ուղղաթիռ շահագործող և օդապարիկ շահագործող մեկական ընկերություններ։

2023 թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում իրականացվել է 38 066 չվերթ, որոնցով  տեղափոխվել է 4 մլն 675 հազար 270 ուղևոր (այդ թվում՝ մեկնող 2 մլն 332 հազար 328 ուղևոր և ժամանող 2 մլն 342 հազար 942 ուղևոր)։ 2022 թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 28757 չվերթ, որոնցով  տեղափոխվել էր 3 մլն 12 հազար 561 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը նշված ժամանակահատվածի համար կազմել է 55 տոկոս։ Հայկական ավիաընկերությունների փոխադրումների ծավալը կազմում է  1 մլն 607 հազար 186 ուղևոր, որը ընդհանուր փոխադրումների 34 տոկոսն է, նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։

Սկսած 2023 թ. ապրիլից Սյունիքի «Կապան» օդանավակայանում իրականացվել են տեխնիկական (փորձնական) թռիչքներ, իսկ օգոստոսի 21-ից սկսած «Նովէյր» ավիաընկերության կողմից մեկնարկել են կանոնավոր թռիչքները՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվել է 14 չվերթ։ Նախատեսվում է օդանավակայանում իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք թույլ կտան նաև վատ եղանակային պայմաններում ևս իրականացնել չվերթեր:

2023-ին նախորդ տարվա համամատությամբ երկաթուղային ոլորտում ուղևորափոխադրումն ավելացել է 7․1 տոկոսով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվել են ներդրումներ թե՛ ենթակառուցվածքներում, թե՛ շարժակազմում: Մշակվել է Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղի կառուցելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի առաջիկայում:

Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-2036 թթ. երկարաձգման ծրագիրը (ՇԺԵ-2)։ Արժեքը գնահատվում է շուրջ 160 մլն դոլար, որը նախատեսվում է ֆինանսավորել պետական բյուջեից՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցներով։

Ավարտվել են Լիճքի, Աշնակի և Վանաձորի ենթակայանների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Արարատ-2, Զովունի, Ագարակ, Շինուհայր ենթակայանների վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է Շահումյան-2, Եղեգնաձոր, Մարաշ ենթակայանների վերակառուցումը։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, իսկ 2040-ին այդ թիվը հասցնել 1500 ՄՎտ հզորության։

Անդրադարձ է կատարվել նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ընթացքին:

Միաժամանակ, 2023-ի հունիսին երկարաձգվել են Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետները։ Ընթացիկ տարում ծրագրից օգտվել է 6800 քաղաքացի, 2022-ին այդ թիվը եղել էր 800: Վարկային միջոցները կազմել է 14․5 մլրդ դրամ, որից 800 մլն-ը սուբսիդավորվել է պետության կողմից։

2023 թ. ընդունվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով սահմանվել են ոլորտի ուղենիշային սկզբունքները։ Հաստատվել է «Ազդակիր բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» ՏԿԵ նախարարի հրամանը, համաձայն որի 2024 թ. համայնքների մասհանումը կկազմի 1,051 մլրդ դրամ։

Զեկուցվել է, որ ավարտվող տարվա համար ՀՀ պետական բյուջեից ՏԿԵՆ-ին հատկացվել է 276․1 մլրդ դրամ, որից ծախսվել է 221․1 մլրդը։ Այսինքն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ՏԿԵՆ կատարողականը կազմում է 80․1 տոկոս: Նախարար Գնել Սանոսյանը վստահեցրել է, որ մինչև տարեվերջ կատարողականը կաճի,  և կապահովեն մինչև 95 տոկոս կատարողական։

Քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացմանը, մարզպետարանների գործունեությանը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մարզպետարանների աշխատակիցների, ավագանիների կարողությունների զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: Խոսելով աղբավայրերի կառուցման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր: «Այս ոլորտում էլ անհրաժեշտ է միջազգային գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի նկատմամբ  վերահսկողության ուժեղացումը և ընդգծել որակյալ աշխատանքներ ապահովելու անհրաժեշտությունը: «Թերությունների վերացման ուղղությամբ էլ պետք է լինի հաշվետվողականություն: Անհրաժեշտ է շատ լուրջ զբաղվել բոլոր շինարարությունների որակով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա է տնտեսական պոտենցիալը մեծացնելու երաշխիքը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման, էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի տարածվածության ու զարգացման, էներգախնայողության ծրագրերի իրականացման, էլեկտրաէներգիայի արտադրությունը նոր տեխնոլոգիաներով խթանելու, էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը մեծացնելուն ուղղված աշխատանքներին և կարևորել դրանց հետևողական իրականացումը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2024 թվականին նույնպես խնդիր ենք դրել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Մեր կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խողովակով, և շատ կարևոր է, որ արդեն մրցույթները հայտարարված են: Պետք է մեր կապիտալ ծախսերի և՛ տեմպի, և՛ որակի մեջ փոփոխություններ անենք, որովհետև 2024 թվականի կապիտալ ծախսերը շատ մեծ են։ 2018 թվականի համեմատ ունենք կապիտալ ծախսերի 300 տոկոս աճ: Եթե մենք այդ կապիտալ ծախսերը որակով անենք, նաև հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը խիստ իրատեսական է: Մնում է, որ պատշաճ որակով այդ ծրագրերն իրականացնենք»։

Դիտումների քանակ174
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015