Երկրաշարժ է տեղի է ունեցել Թուրքիայի արևմուտքում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է РИА Новости-ն։ Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10:43-ի սահմաններում:
Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալով՝ 5,1 մագնիտուդով, օջախի 5 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան X սոցիալական ցանցում հայտնել է, որ փորձագետներն արդեն սկսել են երկրաշարժից հետո վնասների ստուգումը։
Գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովում 7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ են կանխատեսել: Ըստ մասնագետների, դրա տնտեսական հետևանքները կզգա ամբողջ Թուրքիան, Ստամբուլն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 35%-ը:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և ասել, որ այն անխուսափելի է, սակայն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, թե երբ կպատահի աղետը։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, մոտ 4,5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
Ապրիլին Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է նախատեսվող Ստամբուլի ջրանցքի ափին «պահուստային» քաղաքներ ստեղծելու պլանների մասին՝ սեյսմիկ վտանգավոր տարածքներից քաղաքացիներին վերաբնակեցնելու համար։