ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Եվրասիական էքսպո 2023» (EURASIAN EXPO 2023) ցուցահանդեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
![Հնարավոր է սա 7 մարդ, ամբիոն, նորությունների բաժին and տեքստ նկարն է](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/408130761_761766499326069_586898067590942616_n.jpg?_nc_cat=104&ccb=1-7&_nc_sid=3635dc&_nc_ohc=TEgJr4FCyJoAX_bDk61&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=00_AfB7NCqSASPR8vIVyQkasgis73nM0-CActGTPFdLYpUV1g&oe=6571EC67)
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է միասնական տաղավարով։
Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։
![Հնարավոր է սա 12 մարդ and տեքստ նկարն է](https://scontent.fevn6-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/408115410_761766589326060_7449211749595190170_n.jpg?_nc_cat=111&ccb=1-7&_nc_sid=3635dc&_nc_ohc=enVIrZE4CucAX817dvx&_nc_ht=scontent.fevn6-4.fna&oh=00_AfDKMzP5lXXiojKYHODiZkdGp8tZaTssLvLpCLZudHITiw&oe=6571A1EC)
Ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլն։
Նարեկ Տերյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: