• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նոր մանրամասներ Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանությունից. նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
11:1225 Հոկ, 2023

Նոր մանրամասներ Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանությունից. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա.Բ.-ն, ով 2022 թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Պեմզաշեն, նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Ա.Բ.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զ.Մ.-ի ամուսնու հետ, տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել ամուսնուն:

Մտավախություն ունենալով, որ վերջինս կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու և կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զ.Մ.-ի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել Զ.Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին և իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին և օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ.Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին:

Զ.Մ.-ի տուն ապօրինի մուտք գործելու և բռնության գործադրմամբ գումար հափշտակելու՝ ավազակություն կատարելու, ինչպես նաև՝ նրան սպանելու հարցում Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն ձեռք են բերել համաձայնություն և դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցնելով փականը բացելու համար հարմարեցված առարկա (բանալի), հակավորման թել և ծալովի դանակ, ավտոմեքենայով շրջանցելով բնակավայրում տեղադրված տեսախցիկները, Զ.Մ.-ի տան մոտ սպասել են։ Համոզվելով, որ տան լույսերը մարված են, նրանք բացել են տան բակի չկողպված դարպասի դուռը, որից հետո Ա.Բ.-ն հարմարեցված բանալիով բացել է նաև տան մուտքի դուռը՝ ապօրինի մուտք գործելով տուն:

Երբ միջանցքում Զ.Մ.-ն նկատել է նրանց, Ա.Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, և վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, շահադիտական նպատակով, իրենց կողմից կատարված ավազակությունը, Ա.Բ.-ի կողմից կնոջն անպարկեշտ առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Զ.Մ.-ի բղավոցներից միջանցք են եկել վերջինիս անչափահաս երեխաները՝ 07.12.2010 թ. ծնված դուստրը և 12.06.2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն հակավորման թելով նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաև կապել են Զ.Մ.-ի ձեռքերը և վերջինիս քարշ տալով տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ, հաշվի առնելով Զ.Մ.-ի ողջ լինելու հանգամանքը, առանձին դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է:

Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չմահացած Զ.Մ.-ի և վերջինիս անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը և ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային:

Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Բ.-ն, Զ.Մ.-ին և վերջինիս որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ.Բ.-ն և Ա.Բ.-ն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ սպանելով երեխային:

Ավարտին հասնելով իրենց հրեշավոր մտադրությունները՝ ուրիշի գույքն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, կնոջ դիակի վրայից՝ պարանոցից ու մատից, ինչպես նաև ննջասենյակի պահարանից հափշտակել են ընդհանուր 940.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, ոսկյա խաչ, երեք հատ ոսկյա մատանի, 5000 ՌԴ ռուբլի, 20 եվրո և մոտ 60.000 ՀՀ դրամ գումար և հեռացել տանից:

Բացի այդ, Վ.Բ.-ն, ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, ձեռք է բերել կտրող և կյանքից զրկելու ու առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված ածելու շեղբ, ինչպես նաև՝ կրակայրիչի երկաթյա մասից սուր եզր ունեցող առարկա, այն պահել է իր կացարանում գտնվող մահճակալի ոտնակի տակ, որն էլ հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կատարված խուզարկության ժամանակ:

Ձեռք բերված փաստերը հիմնավորվել են նաև վարույթի շրջանակներում նշանակված բազմաթիվ փորձաքննություններով։ Վ.Բ.-ի վերաբերյալ նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ վերջինս ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ կետերով (2 դրվագ), և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ.Բ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 198-րդ հոդվածի 4-րդ մասով և 512-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ11033
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015