• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:1623 Հոկ, 2023

Հուսով եմ՝ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով և նշել. «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հանրության շրջանում, հատկապես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում շատ մեծ ակնկալիքներ առաջացրեց։ Այդ ակնկալիքները երկու հիմնական ուղղություն ունեին. առաջինը՝ հետաքննել, բացահայտել և օրենքով սահմանված ընթացքի և ելքի հանգեցնել արձանագրված կոռուպցիոն դեպքերը, պատմությունները և մեխանիզմները։ Երկրորդը՝ կանխարգելել և նաև հետևողական լինել ընթացիկ կոռուպցիայի հարցերում, դրա զարգացման հնարավորությունները բացառել և այդպես շարունակ։ Իհարկե, 2018 թվականին ակնկալիքը և մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ շատ հաճախ ակնկալում էին, որ նոր ձևավորված Կառավարությունը գնա և քաղաքական, ժողովրդական մեթոդներով զբաղվի այդ հարցերի հասցեագրմամբ։ Բայց պետք է նաև գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև հասկանում էինք, որ հենց այդ պրոցեսները, իրավակարգի, օրենքի գերակայության տրամաբանությունից դուրս գալու մեծ ռիսկեր են պարունակում, որի վերջնարդյունքն իրականում կլինի հայտարարված նպատակին ուղիղ հակառակ: Տեղի կունենա սեփականության վերաբաշխում, և ապօրինի կուտակված միջոցներն ապօրինի ձևով կկուտակվեն նոր տեղերում, և դրանից իրականությունը չի փոխվի։ Եվ մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհներով և փորձեցինք հասկանալ, թե ինչ ինստիտուտներ են մեզ անհրաժեշտ, որպեսզի քաղաքական օրակարգը, որը ոչ թե կուսակցական կամ Կառավարության, այլ ժողովրդի կողմից, ընդ որում՝ արդարացի և հիմնավոր կերպով բարձրացվող օրակարգը, արդյունավետ ձևով հասցեագրվի։ Մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով և Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ինստիտուցիոնալ քաղաքականության արտահայտություններից է, բայց միակը չէ, որովհետև այս ընթացքում, շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք Հակակոռուպցիոն դատարան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նաև մի շարք այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացրեցինք։ Ամեն ինչ արեցինք, որպեսզի դատական, իրավական համակարգում աշխատավարձերը մրցունակ լինեն մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ։ Ըստ էության, շատ մեծ աշխատանք է արվել այս իմաստով, որպեսզի մենք կարողանանք առաջադրված օրակարգը սպասարկել»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ, սակայն հանրությունն այնքան էլ գոհ չէ կատարված աշխատանքների ընթացքից. «Եթե մենք հիմա հանրության շրջանակում հարցում իրականացնենք, թե ինչքանով են նրանք գոհ և ինչքանով են համարում, որ հայտարարված նպատակներն իրագործված են, չեմ կարծում, թե հանրության շրջանում գոհունակության շատ մեծ ծավալ կունենանք։ Խոսքն այստեղ ոչ միայն ուղղակի առանձին քրեական գործերի քննության մասին է, այլև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների և տեմպերի, որը ուզում եմ հիշեցնել, նույնպես այդ մեր հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ձևավորվեց։ Նաև կարծում եմ, որ և՛ հակակոռուպցիոն, և՛ ընդհանուր բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությունը քննելիս, մենք վիճակագրության մեջ պետք է անպայման արձանագրենք, թե այդ գործերից քանիսն են ավարտվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։ Որովհետև եթե օրինական ուժի մեջ դատավճիռ չկա, հանրությունը, ինչպես մի շարք դեպքերում եղել է, մի օր կարող է արթնանալ և կարդալ վերնագրերը, որ այս մեկին արդարացրեցին, մյուսինը կարճեցին և այդպես էլ հանրության համար պարզ չի լինում, թե ինչ է տեղի ունենում։ Իհարկե, այս վիճակագրությանն էլ մենք պետք է որոշակի վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև մենք ասում ենք՝ այսքան գործեր, այդ գործերի թիվը բազմաթիվ է: Մարդիկ չեն հիշում, ենթադրենք հարյուրավոր կամ հազարավոր գործերը և նրանց մանրամասները, մարդիկ ունեն, այսպես ասած՝ նշանային դեպքեր, և դրանցով են առաջնորդվում, ի վերջո երկիրը, պետությունը ինչքանով է արդյունավետ պայքար մղում կոռուպցիայի դեմ և այդ գործերն արդյունք ունեցա՞ն, թե՞ չունեցան»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ երբեմն ինչ-որ գործերի ընթացքին հետևելով՝ տպավորություն են ստանում, թե խոսքը ոչ թե դատական գործընթացի մասին է, այլ կուլիսային բանակցությունների. «Առիթից օգտվելով, որ ներկա են և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և՛ Գլխավոր դատախազը, և՛ Արդարադատության նախարարը և մեր քննչական մարմինների ղեկավարները, ցանկանում եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած՝ արձակուրդային, կուրորտային ռեժիմով։ Դատական նիստը տեղի ունեցավ և միանգամից հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով հինգ ամսով, և այդպես մարդիկ, իրենց համար նշանային արժեք ունեցող գործերով, ստանում են հետևյալը հիմնական ազդակը՝ պրոցես է, գնում է, և երբեմն կողքից տպավորություն է, թե այս ամբողջ համակարգը ինչ-որ մի բանի է սպասում, ինչ-որ մի հանգուցալուծում ունենալու համար»։

Վարչապետը նշել է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք կապված են նաև դատաիրավական համակարգերի ծանրաբեռնվածության հետ: «Սակայն, իմ կարծիքով՝ այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է: Եվ եթե այդ ժամանակն արդյունավետ չօգտագործվի, այսինքն՝ հանրությունը չտեսնի, որ այս հայտարարությունների արձանագրված քաղաքական կամքի հետևում կոնկրետ և արդյունավետ գործող համակարգեր են, այստեղ մենք կարող ենք ունենալ լրջագույն պրոբլեմներ, որոնք իրենց հետ կարող են բերել լրջագույն հետևանքներ:

Երբ նայում եմ Կառավարության օրակարգին, թե մենք հակակոռուպցիոն պայքարի համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար էլ ինչ պետք է անեինք, ես տեսնում եմ, որ առնվազն մեծ մասն արված է՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, վճարումների և աշխատավարձերի բարձրացումներ: Մենք նաև այլ միջոցներ ենք ձեռնարկել, այդ թվում՝ քրեական գործերով անցնող անձանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Դրանցից ես ուզում եմ նշել նոր կարգավորումը, երբ հարցաքննությունները տեղի են ունենում միայն տեսագրության ներքո», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս նոր համակարգը, ըստ վարչապետի, ենթադրում է նաև քննչական պրոֆեսիոնալիզմի նոր որակ, մասնագիտական առաջխաղացում, ինչի համար շատ կոնկրետ խթաններ են ստեղծվել: «Կառավարությունը դատական պրոցեսներին միջամտելու որևէ լիազորություն չունի, բացի որոշակի օրենսդրական որոշակի նախաձեռնություններից, կանոնակարգումներից: Կարծում եմ՝ հանրությունը պիտի ապացույցներ ստանա կոնկրետ, որ այստեղ կուլիսային խաղեր և բեմականացումներ չկան, և մյուս կողմից՝ գործում է հստակ գործող պետական, դատաիրավական, հակակոռուպցիոն համակարգ: Սա չափազանց կարևոր խնդիր է, ընդ որում՝ այս հարցի շուրջ, կարծում եմ՝ նաև պետք է լինի որոշակի հանրային պետական կոնսոլիդացիա: Հակառակն էլ ասեմ, որ երբ վերնագիր ենք դնում՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը դրա հետ համաձայն են, ոչ մեկ որևէ առարկություն չունի, երբ ասում ենք՝ ապօրինի գույք բռնագանձում, բոլորը դրա հետ համաձայն են, ասում են՝ դե իհարկե, ապօրինի գույք է, պետք է բռնագանձել: Երբ այդ կոնկրետ գործի, այդ վերնագրի ներքո գործեր են հայտնվում, որոնք արդեն վերաբերում են կոնկրետ շենքերի, կոնկրետ գույքերի, կոնկրետ անուն- ազգանունների, պարզվում է՝ մեկը հարգված մարդ է, մյուսը՝ մեծ շրջապատ ունի, երրորդը՝ լավ տղա է և այդպես շարունակ: Հասկանում ես, որ ամեն քայլ անելիս պետք է ահռելի դիմադրություններ հաղթահարել»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է, որ կոռուպցիոն դիմադրությունը մեր երկրում հաղթահարված չէ. «Եվ նաև սրանով է բացատրվում, որ մեր երկրում, այդ թվում՝ պետական համակարգում, դեռևս շարունակում է կոռուպցիա լինել և երբեմն՝ ժամանակ առ ժամանակ, գնահատվում է, որ ոչ միայն կա, այլև կոռուպցիան նոր ձևերով զարգանում է: Եվ այս ազդակներին մենք չպետք է ուղղակի այսպես անլուրջ վերաբերվենք: Ամեն ասածի հետևից մենք պետք է կարողանանք գնալ, որովհետև եթե հանկարծ վերջում պարզվի, որ հակակոռուպցիոն մեր քաղաքականության հետևում խաղ կա, ձև կա, դա կլինի ամենամեծ աղետը, որին մենք կառերեսվենք»:

Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն քաղաքականությունը և նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և բոլոր անհաջողությունները շատ ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ: «Այն, որ մենք ի հեճուկս բոլոր ցնցումների և հարվածների, օրինակ՝ Հայաստանում կարողացանք, ի վիճակի եղանք մակրոտնտեսական ոչ միայն կայունություն ապահովել, այլև շարունակել տնտեսական զարգացման դինամիկայի մեջ լինել, դա միայն մի բացատրություն ունի: Դա ոլորտում հակակոռուպցիոն որոշումների արդյունավետ իրականացումն է: Մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, այն, որ մենք հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք: Ես չեմ կարող ասել, որ դա վերացվել է, որովհետև մենք տեսանք, որ հիմա էլ հարկերից խուսափելու նոր և տեխնոլոգիական այնպիսի ձևեր են ի հայտ գալիս և մշակվում, որոնք մեր խնդիրները բարդացնում են: Բայց ես կրկին ուզում եմ ասել՝ նույն տնտեսական կայունությունը, որն առանցքային գործոն է, որովհետև, եթե տնտեսական կայունություն չլինի, հարկային բյուջետային եկամուտների կայունություն չլինի, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք կարող անել: Եվ ես ուզում եմ՝ մենք սա գնահատենք և արձանագրենք: Ինչո՞ւ է այդպես՝ տնտեսության ոլորտում հավասար դաշտ և հնարավորություններ ստեղծելու արդյունքում, որը հակակոռուպցիոն մեր առաջին քայլերի հետ է կապվում և որոնց համար քաղաքական կամքը բավարար էր, բայց կան հարցեր, որոնց դեպքում միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է լինեն գործուն մեխանիզմներ: Եվ նաև մեր բոլոր պրոբլեմներն ու անհաջողությունները, որոնք մենք ունեցել ենք բոլոր ոլորտներում: Երբ ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, դարձյալ գալիս են այն եզրակացության, որ կոռուպցիան այստեղ ունի առնվազն շատ վճռորոշ նշանակություն: Չեմ կարող ասել, որ դա միայն կոռուպցիայի հետևանք է, բայց կոռուպցիան այդտեղ ունի շատ էական դերակատարում: Եվ նաև այդ է պատճառը, որ մենք այսօր հետևողականորեն շարունակում ենք հակակոռուպցիոն քաղաքականությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ հակակոռուպցիոն օրենսդրության վերաբերյալ ընդունած փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այդ նախաձեռնությունները 10-ամյա, եթե ոչ ավելի երկար բարքերին հակադիր են. «Բայց ես կարծում եմ, որ մեր երկրի առաջ եղած մարտահրավերները բոլորիս՝ առաջին հեթին պետական պաշտոնյաներին, ստիպում են տեղավորվել բոլորովին այլ ստանդարտի և այլ տրամաբանության մեջ: Եվ, իհարկե, դա իր հետ բերելու է լրացուցիչ հարցեր, նաև բարդություններ ենք ունենալու և իրականացման փուլում, ոչ թե այն իմաստով, որ չենք ցանկանալու կամ դիմադրություն է լինելու, դա էլ իր հերթին, այլ այդ նոր համակարգերը դեռ պետք է հասկանալ, որովհետև կարող են լինել դեպքեր, որ մենք ի վիճակի չլինենք նույնականացնել, որ այս դեպքն այդ դեպքին է վերաբերում»:

Կառավարության ղեկավարը, կրկին շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնադրման առիթով և շնորհակալություն հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար: «Ընդ որում՝ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ մենք առաջին անգամ Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից դուրս, ունենք օպերատիվ ծառայություն, որը գտնվում է քննչական մարմնի կառուցվածքում: Այս աշխատանքն էլ շատ կարևոր է, և մենք որոշ ժամանակ անց արդյունքները պետք է ամփոփենք՝ ինչքանով է դա արդյունավետ, ինչքանով՝ ոչ, որովհետև ես հիշում եմ այդ քննարկումները՝ շատ կողմ, շատ դեմ կարծիքներ կային: Բայց, այնուամենայնիվ, այս որոշումը մենք կայացրեցինք և որոշ ժամանակ անց պիտի ամփոփենք: Ընդհանուր եզրակացությունը մեր հետևյալն է, որը վերաբերում է և՛ Հակակոռուպցիոն կոմիտեին, և՛ Կառավարությանը, և քննչական մարմիններին, և՛ Դատախազությանը, և՛ դատական մարմիններին, որ մենք արդեն մի քանի տարի այս ոլորտում, ինչպես ասում են՝ «ցանել ենք, ժամանակն է եկել հնձելու»: Այսինքն՝ «բերքը և պտուղները» տեսնելու, և շատ կարևոր է, որ այդ «բերքը» լինի առատ, որովհետև լեգիտիմ են բոլորի սպասումները: Երբ ասում ենք դատավճիռներ, մենք նկատի ունենք, որ կարող է լինել արդարացման դատավճիռներ, մեղադրական դատավճիռներ: Երբ լինեն արդարացման դատավճիռներ, մենք պետք է վերադառնանք և անդրադառնանք մեր քննության որակին՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Սա շատ կարևոր է, որովհետև անընդհատ մենք քննության որակի մասին ենք խոսում, բայց մինչև դատավճիռ չլինի մենք չենք կարող օբյեկտիվորեն անդրադառնալ քննության որակին, որովհետև քննության որակի ամենակարևոր նշանը, որից մենք պետք է հետևություն անենք, դատավճիռն է: Եթե դատավճիռը մեղադրական է, հիմնականում քննությունը պատշաճ որակ է ունեցել, եթե դատավճիռն արդարացնող է, մենք պետք է վերադառնանք և հասկանանք՝ այդ դեպքում ինչու ենք մարդկանց այսքան տարի տարել-բերել դատարաններով, և պետք է քննության որակին անդրադառնալ: Ինչքան էլ և որքան էլ հակակոռուպցիոն քաղաքականությունը և հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը մեզ համար լինի սկզբունքային, և հանրության ակնկալիքները լինեն մեծ, մենք չենք կարող մեզ թույլ այդ ճանապարհին որևէ ապօրինություն, մենք չենք կարող թույլ տալ այդ ճանապարհին որևէ ապօրինի միջամտություն և մենք չենք կարող այդ ճանապարհին թույլ տալ, որ որևէ կերպ նսեմացվի օրենքի գերակայությունը: Ընդհակառակը՝ այս ամենն արվում է հենց օրենքի գերակայությունը ՀՀ-ում անսասան դարձնելու համար:

Կրկին շնորհավորում եմ և կրկին շնորհակալություն եմ հայտնում, և հույս ունեմ, որ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք հանրությունը, ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից՝ ընդհանրապես և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես»,- եզրափակել է վարչապետը:

Դիտումների քանակ72
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026
  • Անձնական իրեր, նոտաներ ու հուշեր՝ Օհան Դուրյանի տուն-թանգարանում 19:1208 Սեպ, 2026
  • Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով 19:0508 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ռուսական մեդիայի թեզը․ ի՞նչ է ասել Բրյուսելը 19:0008 Սեպ, 2026
  • 16 թիմ՝ տարբեր երկրներից. «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում հեծանվորդները կանցնեն 587 կմ 18:5608 Սեպ, 2026
  • Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը 18:4108 Սեպ, 2026
  • Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը 18:3308 Սեպ, 2026
  • Շնչափողի և բրոնխների մասնահատում՝ էնդոսկոպիկ մեթոդով 18:2408 Սեպ, 2026
  • 12 երկիր հայտարարել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտուրն արգելելու մասին 18:1608 Սեպ, 2026
  • Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունը 18:0408 Սեպ, 2026
  • ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ 17:5408 Սեպ, 2026
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 13:0008 Սեպ, 2026
  • ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում 12:5608 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին 12:4708 Սեպ, 2026
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի 11:4308 Սեպ, 2026
  • 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ 11:4208 Սեպ, 2026
  • Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան 11:3808 Սեպ, 2026
  • Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձն է՝ «Գործելով հանուն բնության». Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կունմինգի երկխոսությանը» 11:3208 Սեպ, 2026
  • 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են 11:1008 Սեպ, 2026
  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք 11:0808 Սեպ, 2026
  • Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին 11:0308 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ 10:4908 Սեպ, 2026
  • Լեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի 10:0308 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն պատրաստ է Լատվիայի հետ մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Միրզոյան 10:0008 Սեպ, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը 09:5808 Սեպ, 2026
  • Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետ 09:5108 Սեպ, 2026
  • Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները 09:3608 Սեպ, 2026
  • Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները 09:2408 Սեպ, 2026
  • Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը 09:1108 Սեպ, 2026
  • Ստուգայց կապի զորքերի ուսումնական կենտրոնում․ Պապիկյան 08:4008 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3108 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0208 Սեպ, 2026
  • Բեզենգիի կիրճում ձնահյուսը ծածկել է լեռնագնացների խմբին․ մահացել է 11 մարդ 00:5608 Սեպ, 2026
  • Տնտեսական կորուստներն ավելի են պատերազմների, քան բնական աղետների դեպքում. ուսումնասիրություն 00:1208 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային 23:4807 Սեպ, 2026
  • Կրկին աղիքային վարակ Բյուրեղավանում. ջրի լաբորատոր հետազոտության պատասխանը՝ 4 օրից 23:2607 Սեպ, 2026
  • Ապօրինի գործունեություն Եղվարդի հրաձգարանում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք 23:0007 Սեպ, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են 22:5107 Սեպ, 2026
  • Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել 22:3907 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացների հանդիպումները քայլ են դեպի խաղաղություն. Պեսկով 22:2707 Սեպ, 2026
  • Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 22:1207 Սեպ, 2026
  • Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ 22:0507 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015