• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:1309 Հոկ, 2023

Բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով. վարչապետը ներկա է եղել ՔԿ ծառայողի օրվան նվիրված նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա, և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք մեր բոլոր խնդիրների լուծումները պետք է տեսնենք մեր երկրի, մեր պետության և ինստիտուտների կայացման աստիճանի մեջ: Որովհետև այստեղ ինչի մասին էլ խոսենք, մեր երկրում առկա ինչ խնդրի մասին էլ խոսենք, ի վերջո, հանգելու ենք որևէ ինստիտուցիոնալ պրոբլեմի և դրանից բխող պատճառահետևանքային կապերի:

Նույն անվտանգության ոլորտում հիմա արդեն կարող ենք ասել, որ այլոց շարքում, այդ թվում՝ արդարադատության ոլորտի, մեր բացերն են արտահայտված, որովհետև այն բոլոր խնդիրները և ձախողումները, որ տեսնում ենք, դրանք նաև հետևանք են, օրինակ՝ նախկինում չհարուցված կամ սխալ կարճված քրեական գործերի, քրեական և, ընդհանրապես, արդարադատության ոչ հետևողականության, երբեմն՝ հատվածականության, երբեմն՝ ընտրողականության, և մեր քաղաքական մոտեցումն է, ու մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ ահա այս բոլոր երևույթները պետք է բացառել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով:

«Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք: 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գոյություն կունենա երկու քննչական մարմին՝ Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե: Մենք այս որոշումները կայացրել ենք շատ երկար և խոր քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում, և նաև ինստիտուցիոնալ կայացման մեր տեսլականն է, որ բերել է նման որոշումների: Ուզում եմ հատուկ ընդգծել և կարևորել, որ այս տարվանից Հայաստանի Հանրապետությունում բոլոր քննական գործողությունները, հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկների ներքո: Սա, կարծում եմ, նույնպես մի շատ կարևոր փոփոխություն է, որը Հայաստանը դասում է քաղաքակիրթ երկրների շարքին: Նաև սրանով խնդիր ենք դնում խնայել պրոֆեսիոնալ քննիչներին, ովքեր գիտեն ինտելեկտուալ միջոցներով աշխատել քրեական գործերի վրա, իմանալով և տիրապետելով հոգեբանական նրբությունների, կարողանալով գնահատել ճշտված և ճշգրիտ փաստերի ուժը, դրանց համոզչականությունը և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Քննչական կոմիտեում աշխատավարձերի գրեթե կրկնապատկումը: «Ընդ որում, Քննչական կոմիտեն միակը չէ այս առումով, մենք այս ընթացքում աշխատավարձերի բարձրացում ենք ունեցել և՛ դատական համակարգում, և՛ դատախազությունում, Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե արդեն բարձր աշխատավարձերով էր հիմնադրվել: Ուզում եմ ընդգծել, որ, իհարկե, սրանով մեր վստահությունն է արտահայտվում մեր քննչական մարմինների և արդարադատության համակարգի նկատմամբ, բայց նաև այս հարցում իմ անձնական մոտեցումը հետևյալն է՝ այստեղ կա և՛ ինստիտուցիոնալ խնդիր, և՛ էֆեկտիվության, և՛ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր:

Վերջերս, երբ պետական միջավայրում քննարկում էինք և ուզում հասկանալ, թե աշխատավարձի ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դատախազությունում, դատարաններում, քննչական համակարգում, և երբ այդ դրույքաչափերը դրվեցին իմ սեղանին՝ ես ուզում եմ ուղիղ ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ շատ լավ զգացի, այդ թվում՝ այն պատճառով, որ այսօր Քննչական կոմիտեի բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում: Ոմանք ասում են՝ սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Ես համարում եմ, որ դա ավելի քան նորմալ է, որովհետև սա է ինստիտուցիոնալ անկախությունը և էֆեկտիվությունն ապահովելու միջոցը և ճանապարհը»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ այդ ծառայության որակը բարձրացնելուն է միտված այդ թվում՝ աշխատավարձի փոփոխությունը. «Այդ ծառայությունը կոչվում է արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն, պատասխանատվության անխուսափելիություն: Մենք ուզում ենք ակնկալել և ակնկալում ենք իսկապես, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանի Հանրապետությունում որևէ հետապնդման չի ենթարկվի: Ես նկատի ունեմ ոչ միայն քրեական հետապնդումը, այլև այլ հետապնդումներից պաշտպանելը նույնպես Քննչական կոմիտեի գործն է, մեր իրավապահ համակարգի գործը: Մարդիկ ամենատարբեր ապօրինի հետապնդումների կարող են ենթարկվել: Շատ կարևոր է, որ մենք Քննչական կոմիտեի և նաև իրավապահ համակարգի գործունեության արդյունքում խնդիր ենք դնում՝ ի հայտ բերել մի շարք համակարգային թերություններ, որոնք պատճառում են վնասներ, և վերացնել այդ համակարգային թերությունները»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր գործառույթ է իրականացնում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ապահովելու կամ եկամուտներին հարկային վճարումներ իրականացնելուց խուսափողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու տրամաբանությամբ: «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունն այս տարի տեղափոխվեց Քննչական կոմիտեի համակարգ: Ուրախ եմ տեսնել նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ծառայություններն արդյունավետ կերպով համագործակցում են Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ: Այս առումով էլ փաստորեն այս տարի առերեսվեցինք հարկային եկամուտներ վճարելու, այսպես ասած, տեխնոլոգիական նոր եղանակների հետ:

Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ թեկուզ խոշոր մեկ գործի բացահայտումն ամենևին էլ բավարար չէ, որովհետև եթե այդ մեխանիզմը կա, ենթադրել, որ այդ մեխանիզմից օգտվում են մեկ-երկու տնտեսվարողներ, մեր կողմից առնվազն միամտություն կլինի: Ես այդ խնդիրն առաջադրել եմ նաև ՊԵԿ-ին, իրավասու մյուս օպերատիվ մարմիններին, այդ խնդիրը դրված է նաև Քննչական կոմիտեի առաջ, որ հետևողականորեն շարունակենք, որպեսզի այդ տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական միջոցներով հարկերից խուսափելու այդ տրամաբանությունը կարողանանք արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից, որովհետև չվճարված հարկը մեր երեխաների չստացած կրթությունն է, նրանց ֆիզիկական պատշաճ պատրաստություն ունենալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, առողջապահական պատշաճ ծառայությունների սակավությունը, անվտանգության ոլորտի ամենատարբեր խնդիրների լուծումը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն. «Բոլորը պետք է հնարավորություն ունենան ազատորեն պատշաճ և օրինական տնտեսական գործունեություն ծավալել: Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք: Դա ունի միայն մեկ պատճառ, որովհետև իսկապես Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսվարման հնարավորություն կա, և այն մեզ հնարավորություն տվեց, թույլ տվեց, որպեսզի մակրոտնտեսական կայունությունն ապահովվի, որպեսզի սրանից բխող շղթայական նեգատիվ էֆեկտներ չունենանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով անվտանգության ոլորտում առկա խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Մենք որքան ենք ցավում մեր երկրում հատկապես անվտանգության ոլորտում ի հայտ եկող խնդիրների կապակցությամբ: Շատ դժվար է գտնել մի մարդ, որը մինչև սրտի խորքն այդ ցավը գենետիկ մակարդակում չի զգում, բայց տեսեք, Հայաստանում 2023 թվականին քրեական գործեր են բացահայտվում զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու վերաբերյալ, նենգափոխելու վերաբերյալ: Այդ գործերն ովքեր են անում, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք, ամենաբարձր ծառայության կոչում ունեցող մարդիկ՝ բժիշկները և զինվորականները: Սա խորը սոցիալ հոգեբանական հակասություններ է ի հայտ բերում: Մենք պետք է հասկանանք, լավ մեզ հետ ի՞նչ է կատարվել և մեզ հետ ի՞նչ է կատարվում: Բայց մյուս կողմից էլ պետք է շատ հստակ լինի, այս ամեն ինչը մեզ համար կարմիր գիծ է, որովհետև այստեղից են այն պրոբլեմները ծագում:

Չնայած նորից պետք է արձանագրել, որ մենք ինքներս մեզ չպետք է խաբենք, որ հասկանում ենք այն բոլոր պրոբլեմները և ճանաչում ենք այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր առաջ են: Այսօր տեսեք՝ աշխարհում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ոչ մի բանաձևի և ոչ մի տրամաբանության մեջ չեն մտնում, և աշխարհը, իրականությունը, հարաբերությունները շատ դինամիկ պրոցեսի մեջ են, և նորից եմ ասում՝ սրա համար մեր ճանապարհն ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելն է, որպեսզի մեր պետական և հանրային օրգանիզմը հնարավորինս լինի առողջ: Առողջ լինելու համար մի ճանապարհ կա՝ հետևողական պայքարել հիվանդությունների, ախտերի, բացերի դեմ: Դրա ճանապարհին ամենակարևոր առաքելություններից մեկը պատկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին: Եվ ես ուզում եմ ձեզ և մեզ՝ բոլորիս, հաջողություն մաղթել այս ճանապարհին»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր պահանջը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության անխուսափելիությունը: «Եվ նորից ուզում եմ հիշեցնել, հորդորել և խնդրել բոլորիդ, որ երկու ուղղություն չափազանց կարևոր են՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է ենթարկվի հետապնդման և ոչ մի մեղավոր չպետք է խուսափի պատասխանատվությունից: Այս բանաձևի հետևողական կատարումն է այսօր, վաղը և ընդմիշտ ամենամեծ ծառայությունը հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և համոզմունք հայտնել, որ այսօր հենց այդ բանաձևն է դրված բոլորի աշխատանքի հիմքում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ իրեն ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իր առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ, քանի որ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որ կտա նման հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունում չկան քննիչներ, ովքեր կկատարեն այդ հրահանգը: «Հայաստանի Հանրապետությունում պետք է գործեն արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը և պատասխանատվության անխուսափելիությունը: Եվ ես ուզում եմ ձեզ մաղթել, ակնկալել և հավատալ, որ աներեր կանգնած եք այս սկզբունքների, այս արժեքների պաշտպանության դիրքերում, որովհետև այդ արժեքներն ընկած են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և ապագայի հիմքում»,- ասել է վարչապետը:

Դիտումների քանակ194
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026
  • Անձնական իրեր, նոտաներ ու հուշեր՝ Օհան Դուրյանի տուն-թանգարանում 19:1208 Սեպ, 2026
  • Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով 19:0508 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ռուսական մեդիայի թեզը․ ի՞նչ է ասել Բրյուսելը 19:0008 Սեպ, 2026
  • 16 թիմ՝ տարբեր երկրներից. «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում հեծանվորդները կանցնեն 587 կմ 18:5608 Սեպ, 2026
  • Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը 18:4108 Սեպ, 2026
  • Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը 18:3308 Սեպ, 2026
  • Շնչափողի և բրոնխների մասնահատում՝ էնդոսկոպիկ մեթոդով 18:2408 Սեպ, 2026
  • 12 երկիր հայտարարել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտուրն արգելելու մասին 18:1608 Սեպ, 2026
  • Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունը 18:0408 Սեպ, 2026
  • ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ 17:5408 Սեպ, 2026
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 13:0008 Սեպ, 2026
  • ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում 12:5608 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին 12:4708 Սեպ, 2026
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի 11:4308 Սեպ, 2026
  • 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ 11:4208 Սեպ, 2026
  • Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան 11:3808 Սեպ, 2026
  • Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձն է՝ «Գործելով հանուն բնության». Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կունմինգի երկխոսությանը» 11:3208 Սեպ, 2026
  • 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են 11:1008 Սեպ, 2026
  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք 11:0808 Սեպ, 2026
  • Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին 11:0308 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ 10:4908 Սեպ, 2026
  • Լեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի 10:0308 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն պատրաստ է Լատվիայի հետ մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Միրզոյան 10:0008 Սեպ, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը 09:5808 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015