Շարունակվել է գեներալ Մակարյանի և բարձրաստիճան մյուս զինվորականների գործով դատական նիստը: Հարցաքննվել է տուժողներից մեկը: Նա պատմել է, որ որպես խոհարար է զորակոչվել, բայց հոկտեմբերի 21-ին նրան տրվել է որպես հետախույզ մարտական գործողությունների մասնակցելու հրաման: Ըստ մեղադրանքի՝ այդ օրը շրջափակման մեջ է հայտնվել 40 զինծառայող, նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, մնացած 23 զինծառայողի, նաև ավտոբուսի վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: