Հանրապետության հրապարակում այսօր կայացել է «Ազգային կոմիտեի» հրավիրած հանրահավաքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հավաքի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը նշել է՝ իրենք սխալվել են, գերագնահատել են իրենց մարդկային ու կազմակերպչական ուժը:
Ըստ Մանուկյանի՝ կոմիտեն միայն 5 հոգով աշխատել չի կարող, սակայն մնացյալ գործիչները, ում դիմել են, դեռ չեն պատասխանել:
«Իրազեկ քաղաքացիների միավորման»` աերոնկարահանման միջոցով իրականացված հաշվարկի համաձայն՝ ժամը 17-ին հրավիրված հանրահավաքին ժամը 17:58-ի դրությամբ մասնակցել է մոտ 2350 մարդ: