Ադրբեջանի վարած քաղաքականությունը էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, կառավարության նիստի մեկնարկին գնահատական է հնչեցրել վարչապետ Փաշինյանը, միջազգային հանրությանը կոչ արել հայտարարություններից անցնել կոնկրետ գործողությունների: Գործադիրը նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարճաժամկետ կարիքները հոգալու համար 360 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: