• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Բագրատյանի հետ 17:50
Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին 15:18
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ... 09:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ի՞նչ նախապատմություն ունի Հռոմի ստատուտը և ի՞նչ է ենթադրում վավերացումը. նախագիծը քննարկվել է ԱԺ-ում
Քաղաքականություն
16:4628 Սեպ, 2023

Ի՞նչ նախապատմություն ունի Հռոմի ստատուտը և ի՞նչ է ենթադրում վավերացումը. նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հարցի նախապատմությունը՝ հիշեցնելով, որ Կառավարությունն այս նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով և ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով: Կհիշեք` Սև լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը և այլ պատերազմական հանցագործությունները»,- մասնավորապես ասել է Եղիշե  Կիրակոսյանը:

Նա հայտնել է, որ  Միջազգային քրեական դատարանն իր իրավազորությունն իրականացնում է մի շարք հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու նպատակով: Այդ հանցագործություններն են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ: Կանոնադրությունում կան նաև նոր փոփոխություններ, որոնցից մեկը Կամպալայի փոփոխությունն է, որը կատարվել է 2010 թվականին և որով ավելացվել է ագրեսիայի հանցագործությունը նշված հանցագործությունների շարքին: Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ այս պահին վավերացման է ներկայացվել նախագծի` առանց Կամպալայի փոփոխության տարբերակը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում Կամպալայի փոփոխության վավերացումը: «Սրանք են հանցագործությունները, որոնք ենթակա են դատարանի իրավազորությանը: Պարզ է, որ հանցագործությունները ծանրագույն հանցագործություններ են` ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, նաև ագրեսիան: Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին վերահիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում այսօր»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա պարզաբանել է, որ հարցը վերաբերում է նաև  Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին:

Նախագծի վավերացման գործընթացը Կառավարությունն առաջարկել է իրականացնել երկու մասով: «Կառավարությունն առաջարկել է նախ հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021 թվականի մայիսի 10-ից, և դա հիմնվում է կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որը փաստացի հնարավորություն է տալիս որոշակի հետադարձ ուժ տալ  կանոնադրությանը»,- նշել է նա և հավելել, որ 2021 թվականի մայիսի 10-ի ամրագրումը կապված է հայտնի իրադարձությունների հետ, երբ 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք սկսեցին ներխուժել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները: «Բացի հետադարձորեն ճանաչելուց, նաև վավերացում է առաջարկվում: Վավերացումը, կարծում ենք, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տալիս ամբողջությամբ անդամակցել դատարանին»,- ասել է նա` ընդգծելով վավերացման կարևորությունը: Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ նախագծի հիմնական թիրախն Ադրբեջանի կողմից կատարվող  հանցագործությունների պատասխանատվության համար նոր, լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, ինչպես նաև լրացուցիչ, կանխարգելիչ մեխանիզմ ունենալը:

Նշվել է, որ Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք ԼՂ հայերի բռնի տեղահանման գործընթացը Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո է: Հարցին ի պատասխան` հիմնական զեկուցողն ասել է, որ խոսքը կանոնադադրությամբ նախատեսված հանցագործության մասին, որը, այո', տեղավորվում է դատարանի իրավասությունների ներքո:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը էլ նշել է, որ մեր երկիրը համաձայնագիրը վավերացնում է այն տեսքով, որով ընդունվել է դիվանագիտական կոնֆերանսում` առանց Կամպալայի փոփոխությունների: Պատգամավորը հայտնել է, որ ագրեսիայի ու հանցագործության սահմանումներն այդ փոփոխություններով են սահմանվել: «Ուստի, հարց է առաջանում` արդյո՞ք ագրեսիայի ու հանցագործության պարագայում մեր երկիրը չի հավակնելու դատարանի իրավազորությանը»,- հարցրել է Վլադիմիր Վարդանյանը:

Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ Կամպալայի փոփոխությունները կսկսեն գործել համաձայնագրի վավերացումից հետո, քանի որ այն որոշակի ներպետական ընթացակարգերի վավերացում է պահանջում:

«Որքանո՞վ արդյունավետ կլինի այս իրավական գործիքը, հնարավո՞ր է` կրկին դատական ակտ կայացվի ու էլի չկատարվի Ադրբեջանի կողմից»,- հիմնական զեկուցողից հետաքրքրվել է Արուսյակ Ջուլհակյանն ու հիմնավորել հարցի անհրաժեշտությունը` նշելով. «Հանրության շրջանում թերահավատություն է առաջացել միջազգային դատական ատյանների կայացրած որոշումների վերաբերյալ: Լաչինի միջանցքի շրջափակման փաստով պայմանավորված և այլ հարցերին վերաբերող միջազգային մի քանի դատական ակտեր ունենք, որոնք չեն կատարվում»:

«Ճիշտ եք, ունենք միջազգային դատարանների շատ հստակ որոշումներ, որոնք անտեսվում են Ադրբեջանի կողմից: Ցավոք, միջազգային իրավական համակարգում մեխանիզմներն անկատար են ու Դատարանի որոշումների կիրառման նկատմամբ վերահսկողությունը տարբեր մարմիններ են իրականացնում, շատ հարցեր բաց են մնում: Որոշակի անարդյունավետություն կա, բայց միջազգային դատարանները չպետք է դիտարկենք լոկ ներպետական դատարանի կամ ներպետական դատական ակտերի տրամաբանության մեջ, քանի որ այդ դատարանների որոշումների ազդեցությունը բազմաշերտ քաղաքական ազդեցություն է ունենում»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ հանրության տպավորությունն օբյեկտիվ  է, բայց հարցին պետք է համբերատար ու երկարաժամկետ նայել: Դատական ակտերն անմիջական էֆեկտներ չեն ունենում, բայց դա չի նշանակում, որ իրավական գործընթացներում պետք է չպայքարենք: Հիմնական զեկուցողի խոսքով Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման քայլն ինչ-որ առումով նաև քաղաքակրթական ազդակ է արժեքային առումով, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում անհրաժեշտ է համարել  նախագծի ընդունումը` ներկայացնելով հիմնավորումներ: Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները, Եվրոպայի խորհրդի  անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը ստորագրել և վավերացրել է փաստաթուղթը, և դա դիտարկում են որպես եվրոպական արժեհամակարգի և առաջատար միջազգային իրավական համակարգի կարևորագույն բաղադրատարր: «Եզակի պետություններից մեկը, որ մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում, չի ստորագրել և վավերացրել փաստաթուղթը, Ադրբեջանն է»,- ընդգծել է նա` հավելելով, որ փաստաթուղթը ստորագրել է 131 պետություն, վավերացրել` 122-ը: Այսինքն` ՄԱԿ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը` կեսից ավելին, այս փաստաթղթի անդամ է:

Դիմելով հանրությանը և ընդգծելով դատարանի կարևորությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ  այն բավական դանդաղ գործող կառույց  է, և շատ արագ ու շատ արդյունավետ լուծումներ այսօր ակնկալել այդ դատարանից չենք կարող: Նրա խոսքով պատճառներն օբյեկտիվ են: «Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ, Միջազգային քրեական դատարանին նվիրված հետազոտությունների մեջ մենք մշտապես առնչվել և առնչվելու ենք «հայ» և «Հայաստան» բառերին: Սա ոչ միայն իրավական, քաղաքական պարտավորություն է: Իմ կարծիքով սա նաև բարոյական պարտականություն  է` վավերացնել մի փաստաթուղթ, որը եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից: Եվ գուցե այս հարցում շատ ավելի շուտ և ավելի հստակ կողմնորոշվելը մեզ հնարավորություն կտար գուցե և խուսափել որոշակի իրադարձություններից, որոնք վրա հասան»,- ամփոփելով ելույթը` ասել է հանձնաժողովի նախագահը:

Ելույթների ընթացքում Ալխաս Ղազարյանը հիշեցրել է, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ դեմ և ներխուժել մեր երկրի ինքիշխան տարածք, դրան հաջորդել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան, այնուհետև ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանումը: Պատգամավորը փաստել է, որ Հռոմի կանոնադրության` հնարավորինս արագ վավերացումը բխում է մեր երկրի քաղաքացիների շահերից:

Արփինե Դավոյանն էլ կարևոր է համարել այն փաստը, որ նախագծի վավերացումից հետո այն հետադարձ կերպով անդրադառնալու է Ադրբեջանի կողմից մինչ օրս իրականացված ռազմական գործողությունների վրա ու հիմք հանդիսանալու հնարավոր հարձակումները կաշկանդելու համար: Պատգամավորը նկատել է, որ հանձնաժողովի նիստին չեն մասնակցում ընդդիմադիր գործընկերները, որոնք նախկինում դեմ են արտահայտվել քննարկվող նախագծին:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է. «Այս փաստաթղթի վավերացումը փորձում էին դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կոնտեքստում: Դա բացառապես մանիպուլյատիվ բնույթ էր կրում և որևիցե եղանակով չէր ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Բավական երկար աշխատանք են կատարել այն բանի համար, որ այս փաստաթղթի վավերացումից հետո հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին որևէ վտանգ չսպառնա: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 98-րդ հոդվածի երկրորդ մասն այդ հնարավորությունը տալիս է: Մենք մշտապես կողմ ենք եղել իրավապայմանագրային բազայի հիման վրա այս կամ այն հարաբերությունները կարգավորելուն: Այս փաստաթղթի վավերացումը չպետք է դիտարկվի որպես ինչ-որ երկրի դեմ իրականացվող քայլ: Համաձայնագիրն ուղղված է այն միջազգային հանցագործների դեմ, որոնք ՀՀ դեմ ագրեսիա են սանձազերծել և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացրել»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարցին` առաջարկելով այն ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում:

Դիտումների քանակ1740
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկը 13:1506 Հլս, 2026
  • Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեները 13:0806 Հլս, 2026
  • Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC 13:0106 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Արտահանման նոր քարտեզ․ հայկական գյուղմթերքը դուրս է գալիս նոր շուկաներ | 06.07.2026 13:0006 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ 12:5406 Հլս, 2026
  • Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար 12:4906 Հլս, 2026
  • Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆ 12:4306 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ 12:3806 Հլս, 2026
  • 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 12:3106 Հլս, 2026
  • Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում 12:2406 Հլս, 2026
  • Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը 12:1306 Հլս, 2026
  • «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները կվերցնեն խորհրդարանական մանդատները 12:0406 Հլս, 2026
  • Ում պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համար 12:0306 Հլս, 2026
  • Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին 11:4506 Հլս, 2026
  • ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայում 11:3106 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 10:4606 Հլս, 2026
  • Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը 10:1606 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Այսօր Եկատերինբուրգում նախատեսված է ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը | 06.07.2026 10:0006 Հլս, 2026
  • Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:4006 Հլս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 09:2506 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2106 Հլս, 2026
  • ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը 09:0906 Հլս, 2026
  • Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը 08:4006 Հլս, 2026
  • Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն 08:3206 Հլս, 2026
  • Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար 08:2606 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0306 Հլս, 2026
  • Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան 23:2705 Հլս, 2026
  • ՌԴ-ն թաքցնում է իրականությունը. դատարկ բենզաբաքերի ձայները խլացրել են պաշտոնական քարոզչությունը 22:5005 Հլս, 2026
  • Նույնիսկ Ռուսաստանում դեֆիցիտ է, իսկ Հայաստանում դիվերսիֆիկացման շնորհիվ վառելիքի գինը կայուն է 22:2905 Հլս, 2026
  • Ֆոն դեր Լայենի այցն ու ՀՀ-ԵՄ նոր հնարավորությունները. Մեծ բանավեճ 21:5005 Հլս, 2026
  • Գյուղմթերք արտահանողներին պետաջակցությունը կլինի շարունակական 21:1205 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Վառելիք է ներկրվում 11 երկրից, ՌԴ-ն առաջատարը չէ. ՀՀ-ում վառելիքի գինը կայուն է 21:0005 Հլս, 2026
  • Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված 20:5105 Հլս, 2026
  • Հունիսի 7-ի ընտրությանը կանխվել է ՀՀ-ից ժողովրդավարությունը խլելու փորձ. դիտորդների արձանագրումները 20:1805 Հլս, 2026
  • Իրավիճակը Վենեսուելայի հայ համայնքում | Հարցազրույց Գերաշնորհ Տեր Պետրոս Եպիսկոպոս Մանուելյանի հետ 20:0105 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.07.2026 19:1505 Հլս, 2026
  • Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ 19:0005 Հլս, 2026
  • Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ 17:0105 Հլս, 2026
  • Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 15:4705 Հլս, 2026
  • Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար 15:0905 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ 14:4105 Հլս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով 14:1505 Հլս, 2026
  • Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան 13:1305 Հլս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում 12:5805 Հլս, 2026
  • Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը 12:5105 Հլս, 2026
  • Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել 12:4505 Հլս, 2026
  • Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 12:2505 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում 10:4805 Հլս, 2026
  • Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ 10:3705 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5105 Հլս, 2026
  • 2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան 09:2705 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 09:2305 Հլս, 2026
  • Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան 09:1605 Հլս, 2026
  • Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ 09:0805 Հլս, 2026
  • Կյանքի պտույտը՝ «Հողի մարմնում» 00:5705 Հլս, 2026
  • Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են. Շարիֆ 00:3305 Հլս, 2026
  • Դեղերի ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացվում է 00:1505 Հլս, 2026
  • Պարտադիր հաշտարարության շրջանակն ընդլայնվում է 23:5104 Հլս, 2026
  • Դաշտաքարում ծիրանի իրացման խնդիր չունեն, ուզում են մարզադահլիճ ունենալ. վարչապետի շրջայցը 23:3004 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» և հայկական կինոյի խնդիրները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Հլս, 2026
  • Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան 22:2104 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 22:0304 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 21:4604 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 21:2004 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները 21:0004 Հլս, 2026
  • Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք 20:4704 Հլս, 2026
  • Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև 20:3904 Հլս, 2026
  • ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը 20:2204 Հլս, 2026
  • «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում». մուտիմեդիա ցուցադրություն 20:1204 Հլս, 2026
  • Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ 19:5804 Հլս, 2026
  • Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին 19:4604 Հլս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում 19:1704 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին 18:5904 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում 18:5404 Հլս, 2026
  • Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում 18:3204 Հլս, 2026
  • Իրանին մեկշաբաթյա դադար ենք տրամադրել՝ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված. Թրամփ 18:2104 Հլս, 2026
  • Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 18:0004 Հլս, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 362 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:4704 Հլս, 2026
  • Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել 17:2904 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան 17:1904 Հլս, 2026
  • Էրդողանն ու Մելոնին քննարկել են պաշտպանական համագործակցությունը 17:1704 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երեխաները նոր դպրոց կունենան, դա հաստատ է. վարչապետը՝ Դաշտաքարի բնակիչներին 17:0004 Հլս, 2026
  • Հանրային միջոցառումներ՝ առանց բախումների. ստեղծվել է բանակցային ոստիկանություն 16:5804 Հլս, 2026
  • ԱԷՄԳ-ը գտնվում է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների կուլիսներում. Գրոսսի 16:4104 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի 16:2604 Հլս, 2026
  • Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ 16:1604 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0104 Հլս, 2026
  • Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ. Ալիև 15:1304 Հլս, 2026
  • Օսկարակիր հայ պրոդյուսերը չի մոռանում արմատների մասին 15:0204 Հլս, 2026
  • Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը 14:5004 Հլս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ 14:3504 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ 14:1804 Հլս, 2026
  • Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի ներկան և զարգացման հեռանկարները 14:0204 Հլս, 2026
  • Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին 13:5304 Հլս, 2026
  • Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 13:3804 Հլս, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 391 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3504 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին 13:2404 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |TRIPP-ը ճանապարհ է հարթելու դեպի խաղաղ տարածաշրջան.ՀՀ վարչապետի ուղերձը՝ ԱՄՆ նախագահին 13:0004 Հլս, 2026
  • ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին 12:5404 Հլս, 2026
  • Արվեստանոց՝ մեծերի համար 12:3904 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015