• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 03:1524 Սեպ, 2023

Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին:

Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ.

«Հարգարժան պարոն նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերնեը, ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նպատակների՝ ներառյալ ուժի չկիրառման և հակամարտություների խաղաղ կարգավորման ոտնահարումները` որպես աշխարհում անկայունության և լարվածության հիմնական աղբյուր:

Անցած տարիների ավերիչ զարգացումները, որոնք խաթարեցին անվտանգության ճարտարապետությունն աշխահում, և հատկապես Եվրոպայում, էականորեն վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Եթե մի քանի տարի առաջ մենք մտահոգվում էինք բազմակողմանիության նահանջի վերաբերյալ, այսօր մենք ականատես ենք լինում դրա բուն էության և հիմքերի քայքայմանը, ինչպիսիք են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և համագործակցային անվտանգությունը:

Սա զուտ տեսական հետևություն չէ, այլ իրականություն, որին հայ ժողովուրդն առերեսվում է վերջին 3 տարիներին: Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը՝ գոյութենական սպառնալիք հանդիսանալով հայերի համար:      

Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և հստակորեն արձանագրված ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Ցավոք, մենք առնչվում ենք ոչ թե խաղաղություն ցանկացող գործընկերոջ հետ, այլ երկրի, որը բացահայտորեն հայտարարում է, որ «ուժն է ծնում իրավունքը» և անընդհատ ուժ է կիրառում խաղաղության գործընթացը խաթարելու համար։

Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն էլ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումն այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: 

Պատահական չէ, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել հենց այս շաբաթ։ Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։

Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»։ 120 հազար մարդիկ, որոնց միակ ձգտումը ապրելն ու արարելն է իրենց նախնյաց հայրենիքում, և որոնք ավելի քան 9 ամիս շարունակ տառապել են Ադրբեջանի արգելափակման և պաշարման պայմաններում, ենթարկվել են ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից։ Այս անմարդկային հարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը՝ Ստեփանակերտը և  մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ և համատարած հրետակոծության՝ ծանր զինտեխնիկայի՝ հրթիռների, հրետանու, մարտական անօդաչու թռչող սարքերի, ավիացիայի՝ ներառյալ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ:

Այս սոսկալի լայնածավալ հարձակումը, որը խլեց հարյուրավոր, այդ թվում՝ կանանց և երեխաների կյանքեր, ցինիկորեն որակվեց որպես տեղային հակաահաբեկչական գործողություն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 200 զոհվածի և 400 վիրավորի հաստատված դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում՝ հաստատված նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից:

Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ։

Մինչ ես ելույթ եմ ունենում այսօր, Լեռնային Ղարաբաղի բնակչության 30 տոկոսը տեղահանված է։

Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը մնում է առանց ապրուստի միջոցների, քանի որ Լեռնային Ղարաբաղ կարողացել է մուտք գործել միայն սահմանափակ մարդասիրական օգնություն: Չկա սնունդ, դեղորայք, կացարան, ապրելու վայր։ Նրանք ընտանիքից բաժանված են, ահաբեկված ու իրենց կյանքի համար վախեցած։

Տիկնայք և պարոնայք,

Ադրբեջանի վերջին 10 ամիսների քաղաքականությունն ու գործողությունները ակնհայտորեն ի ցույց են դնում այս զանգվածային ոճրագործության նախապես ծրագրված և լավ կազմակերպված բնույթը։ 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը՝ բացահայտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքով, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 9 ամիս տևած շրջափակումը հանգեցրել է սննդամթերքի, բժշկական պարագաների, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի՝ գրեթե սպառման եզրին հասցնելով բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Շրջափակումն ուղեկցվել է էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների կանխամտածված ընդհատումներով, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը՝ այն վերածելով հումանիտար ճգնաժամի։

Ցանկանում եմ ընդգծել, որ 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոցների կիրառման մասին որոշում է կայացրել, ըստ որի «Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»: Այս որոշումը հետագայում վերահաստատվել է Դատարանի հուլիսի 6-ի որոշմամբ։

Մի շարք գործընկեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մանդատակիրները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Human Rights Watch-ը, Freedom House-ը, Amnesty International-ը, Transparency International-ը շարունակաբար ահազանգում էին տեղում իրավիճակի վատթարացման մասին:

Ավելին, օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մեծամասնությունը հստակ դիրքորոշում հայտնեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքը դադարեցնելու անհրաժեշտության և նրանց հիմնարար իրավունքները ապահովելու վերաբերյալ։ Մինչդեռ, ի պատասխան այս հստակ կոչերի, Ադրբեջանը ավելի է կոշտացրել իր անմարդկային գործողությունները՝ ձեռնարկելով այս ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

2023թ. սեպտեմբերի 21-ին գումարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող աղետալի իրավիճակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունն արտահայտել է իր դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցման, Լաչինի միջանցքի բացման, միջազգային մարդասիրական մուտքի ապահովման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հասցեագրման հրամայականի վերաբերյալ։

Տիկնայք և պարոնայք,

Մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է այն մասին, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։ Հայաստանը բազմիցս նախազգուշացրել է միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց։

Սովահարությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը, մարդկանց ապրուստի միջոցներից զրկելը, ՄԱԿ-ի գործակալությունների հումանիտար հասանելիության խոչընդոտումը և մերժումը, ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության խոչընդոտումը ոճրագործության վաղ  նախազգուշացնող նշաններ են: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, իրավաբաններ, ցեղասպանագետներ, հեղինակավոր անկախ փորձագետներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդականը, արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը որակել են որպես ցեղասպանության սպառնալիք:

Հենց երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է. «ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը և այդ տարածքում քաղաքացիական բնակչությանը դնել բռնության, այդ թվում՝ ցեղասպանության և դրա հետ կապված ոճրագործությունների ռիսկի տակ։ Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուանդայում ցեղասպանության կանխարգելման ձախողումից հետո ՄԱԿ-ին հաջողվել է ստեղծել կանխարգելման մեխանիզմներ՝ դրանով իսկ «‎այլևս երբեք» կարգախոսը վերածելով իմաստալից խոստման: Բայց այսօր մենք կանգնած ենք հերթական ձախողման շեմին։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այս անմարդկային շրջափակման և ռազմական գործողությունների թակարդում հայտնված և իր գոյության սպառնալիքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռևս հույս ունի, որ կանխարգելումը չի մնա լեզվական ձևակերպում, այլ կվերածվի գործողությունների շղթայի:

Այն պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից, այլ ոչ թե հանդես գա մերժողական հայտարարություններով:

Հուսով ենք, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը, կդրսևորի ամուր քաղաքական կամք՝ դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը և կպահանջի միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների լիարժեք կատարում՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների պաշտպանության, ինչպես նաև կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ:

Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով: ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է:

Այս առումով ընդգծում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կողմերի ամբողջական և բարեխիղճ համագործակցության ապահովման անհրաժեշտությունը՝ ռազմական հարձակման հետևանքները հասցեագրելու համար՝ ներառյալ զոհվածների դիերի դուրսբերումը և նույնականացումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, անվտանգ և անարգել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանմամբ:

Ադրբեջանը, ի վերջո, պետք է հավատարիմ մնա իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող իր պարտավորություններին և ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն:

Մենք խորապես համոզված ենք, որ պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու վերջին ռազմական հարձակման ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մոնիթորինգի և վերահսկողության ներքո, ինչպես դա նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ 

Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է:

Ավելին, պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը:

Մենք նաև կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որպեսզի բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան, և հնարավորություն ստեղծվի ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի համար պահպանել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:

Տիկնայք և պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ընդհանուր պատկերի միայն մի մասն է։ Այս համատեքստում մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու հստակ մտադրություն։

Ադրբեջանի չկամությունն անկեղծորեն և կառուցողական կերպով ներգրավվել Հայաստանի հետ խաղաղության գործընթացում, ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, սահմանազատել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան և հիմնվելով 1975թ. քարտեզների վրա, միջպետական սահմանի երկայնքով ստեղծել ապառազմականացված գոտի, հստակ պատկերում են նշված մտադրությունները։

Նույն կերպ, Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Որպես ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է ինքնիշխանության, ազգային իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնության իրագործմամբ։ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցությանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամյակ կիրառվող  Հայաստանի  շրջափակումը, որը իմ երկրի տնտեսական հարկադրանքի  լավ կազմակերպված քաղաքականության մի մասն է։

Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը:

Նրանց ստեղծած խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։

Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար։

Պարոն նախագահ, 

Չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավվել հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության հաստատման բանակցություններում և աջակցում է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերին։

Միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, հակամարտության հիմքում ընկած պատճառների, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, երկարատև խաղաղության հիմքն են։

Ամփոփելով, թույլ տվեք հայտարարել, որ Հայաստանի ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը և հաղթահարելու է իր դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը։

Շնորհակալություն»։

Դիտումների քանակ4582
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ Նյու Յորքում արտգործնախարար Միրզոյանի հանդիպումների օրակարգում 14:5723 Սեպ, 2023 ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ Նյու Յորքում արտգործնախարար Միրզոյանի հանդիպումների օրակարգում Քաղաքականություն
  • Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ի 120 հազար բնակչությանը. Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին 12:2723 Սեպ, 2023 Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ի 120 հազար բնակչությանը. Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը 11:4723 Սեպ, 2023 Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Քաղաքականություն
  • Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը 08:3023 Սեպ, 2023 Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը Քաղաքականություն
  • Անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար. Արարատ Միրզոյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին 08:2323 Սեպ, 2023 Անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար. Արարատ Միրզոյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատարներին, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026
  • Անձնական իրեր, նոտաներ ու հուշեր՝ Օհան Դուրյանի տուն-թանգարանում 19:1208 Սեպ, 2026
  • Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով 19:0508 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ռուսական մեդիայի թեզը․ ի՞նչ է ասել Բրյուսելը 19:0008 Սեպ, 2026
  • 16 թիմ՝ տարբեր երկրներից. «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում հեծանվորդները կանցնեն 587 կմ 18:5608 Սեպ, 2026
  • Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը 18:4108 Սեպ, 2026
  • Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը 18:3308 Սեպ, 2026
  • Շնչափողի և բրոնխների մասնահատում՝ էնդոսկոպիկ մեթոդով 18:2408 Սեպ, 2026
  • 12 երկիր հայտարարել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտուրն արգելելու մասին 18:1608 Սեպ, 2026
  • Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունը 18:0408 Սեպ, 2026
  • ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ 17:5408 Սեպ, 2026
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 13:0008 Սեպ, 2026
  • ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում 12:5608 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին 12:4708 Սեպ, 2026
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015