ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին:
«Ես մեր այս հավաքականին հավատում եմ, անկախ այսօրվա խաղի արդյունքներից` կարծում եմ` ֆուտբոլի ազգային այս հավաքականն ունի ողնաշար, դիմագիծ, կամք: Լավ մարզիչ ունենք, լավ թիմ, և պետք է մեր թիմի կողքին լինենք, կարողանանք բոլոր իրավիճակներում աջակցել, քաջալերել, այնպես անել, որ նույնիսկ պարտությունները նրանց չհուսահատեցնեն, նրանք իմանան, որ ՀՀ-ն իրենց թիկունքին կանգնած է»,- ասաց նա: