Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը խիստ պաշտոնական էր, խոսակցությունն էլ: Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զրույցի մանրամասներին անդրադառնալով` վարչապետը նշեց.
«Կարող եմ ասել` խոսակցությունը բովանդակային էր և օգտակար, կարևոր է, որ, փոխադարձաբար մի շարք նրբություններ կան, դրանց վերաբերյալ, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։