ԼՂ հարցով երբեք Արևմուտքը կամ ՌԴ-ն զբաղվելու մենաշնորհ չեն ունեցել, միշտ էլ Հայաստանն այդ հարթակներում քննարկել է, այլ հարց, որ մասնավորապես 2022 թ. փետրվարից ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունում ճգնաժամ առաջացավ մի պարզ պատճառով` նախկին գործընկերներն ասացին, որ չեն պատրաստվում իրար հետ շփվել Ուկրաինայի պատճառով: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գործնականում որևէ նոր բան չենք արել, ինչպես նախկինում` ԼՂ հարցը, մեր հարցերը` ՀՀ- Ադրբեջան հարաբերությունները, մենք քննարկել ենք և՛ ՌԴ-ում, և՛ Արևմուտքում, այլ բան, որ նրանք նախկինում շփվում էին, հիմա չեն շփվում իրար հետ: Բնականաբար, նրանք ինչ-որ տեղ մտածում են` մենք մյուս կողմի հետ պակաս պետք է շփվենք, բայց դա սխալ է ՀՀ շահերի տեսանկյունից, մենք չենք կարող մտնել էդ գոտի և ասել` ձեզ հետ խոսում ենք, ձեզ հետ` չէ: Իրենց հարաբերությունները փոխվել են, մեր հարաբերություններն իրենց հետ` ոչ, բայց փոխվել է իրենց ընկալումը մեր` ուրիշների հետ ունեցած հարաբերությունների, սրանում է բարդությունը»,- ասաց վարչապետը: