• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթ 17:2109 Սեպ, 2023

Մարզահամերգային համալիրի դիմաց բացվեց Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:

Բացման արարողությանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կարեն Դեմիրճյանի որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։

Վարչապետն իր խոսքում գոհունակություն է հայտնել այսօրվա իրադարձության առիթով և ընդգծել, որ մայրաքաղաքում շատ արժանի տեղում է կանգնեցվել Կարեն Դեմիրճյանի արձանը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ սա Կարեն Դեմիրճյանի արձանի համար ամենահարմար տեղն է։

«Գիտեք, որ ի սկզբանե նախատեսված էր, կամ կար միտք, որ այդ արձանը պետք է տեղադրվի Մաշտոցի պողոտայում՝ Հյուսիսային պողոտայի հատվածում: Անկեղծ ասած, ինձ դուր չէր գալիս այդ տեղը, որովհետև մի տեսակ նեղվածք և նեղվածություն էի զգում այդ կապակցությամբ, որովհետև զգում էի, որ այդ տեղն ինչպես էլ ստեղծենք, Կարեն Դեմիրճյանի մասշտաբն ի ցույց դնելու, ի վիճակի չենք։ Բայց այս միտքն էլ բարձր չէի արտահայտում՝ մտածելով, թե դա ինչպես կտանեն Դեմիրճյան ընտանիքի մեր հարգարժան անդամները և առանձնահատուկ՝ տիկին Ռիման։

Հիշում եմ՝ մի օր ինձ համար հաճելի անակնկալ էր, որ տիկին Ռիման մի խոսակցության մեջ ասաց՝ մտածում է, որ արձանը ճիշտ չէ այդ տեղում դնելը։ Ինքն էլ մոտավորապես նույն կերպ փաստարկներ բերեց։ Ես չեմ հիշում, թե ինչպես և ում մոտ հղացավ այդ միտքը, որ Կարեն Դեմիրճյանի արձանը պետք է տեղադրվի Մարզահամերգային համալիրի դիմաց, բայց նաև այն պատճառով չեմ հիշում, քանի որ մտքի արտահայտման առաջին պահից դրա շուրջ ձևավորվեց կոնսենսուս։

Ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք, ափսոսանքն այն է, որ տիկին Ռիման այսօրվա մեր իրադարձությանը ներկա չէ, որովհետև գիտեմ, թե ինչպիսի խանդաղատանքով, սպասումով էր վերաբերվում այս իրադարձությանը։ Եվ ուզում եմ հավատալ, որ նա Կարեն Դեմիրճյանի հետ այս պահին ներկա է:

Հարգելիներս, ես ծնվել եմ 1975 թվականին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, որի ղեկավարությունը ստանձնել էր արդեն Կարեն Դեմիրճյանը։ Ես մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի տիկին Ռիմա Դեմիրճյանի գիրքն իրենց համատեղ կյանքի մասին։ Շատ խոսվեց Կարեն Դեմիրճյանի դերի մասին Հայաստանի զարգացման գործում, բայց այդտեղ կա մի շատ կարևոր նրբություն, որն ուզում եմ հիշատակել, որը տիկին Դեմիրճյանի գրքում ներկայացված է շատ դիպուկ։ Այն, որ Կարեն Դեմիրճյանի կառավարման, Հայաստանի ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից նրա գաղափարը և միտքը եղել է Հայաստանի ինդուստրիալիզացիան։ Նրա գաղափարն այն էր, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանն ագրարային կարգի երկրից վերածվի արդյունաբերական երկրի։

Եթե մենք ուզում ենք խորությամբ հասկանալ Կարեն Դեմիրճյանի ներդրումը Հայաստանի զարգացման գործում, հենց սա պիտի նկատի ունենանք, որովհետև նաև պիտի հաշվի առնենք, որ արդյունաբերականությունն անհնար կլիներ առանց կրթության ոլորտում մեծ ներդրումների բարեփոխումների»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ անկախությունից հետո շատ ավելի քիչ բան է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, քան անկախությունից առաջ՝ Կարեն Դեմիրճյանի օրոք։ «Եվ սա խնդիր է։ Ես ուզում եմ, որ մենք այս խնդիրը լուրջ հետազոտենք։ Դա լավ և ճիշտ չէ, բայց պետք է դրա խոր պատճառները հասկանալ։ Ուրախ եմ, որ ի հեճուկս բոլոր դժբախտությունների` այսօր կարողանում ենք Հանրապետությունում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ շատերը չեն հավատում, բայց շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը, որը, իհարկե, նաև մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ընդհանրապես, եթե ուզում ենք Հայաստանի ժամանակակից պատմության խորհրդանիշների մասին հիշել, մտքում երկու շենք է գալիս, մեկը Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն է, երկրորդը՝ Մարզահամերգային համալիրի։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դա ցույց է տալիս մի ամբողջ դարաշրջան՝ ժողովրդի զարգացման, կյանքի, բարեկեցության, որը սկսել է աղքատությունից, չքավորությունից, և ի վերջո հասել է կետի, երբ երկիրը կարող է ունենալ Մարզահամերգային համալիրի նման մի կառույց։

«Չեմ կարող չընդգծել իմ անձնական առնչությունները Կարեն Դեմիրճյանի հետ։ Մի անգամ ես 1996 թվականին իրեն ասացի, և ինքն արձագանքեց իրեն հատուկ վարակիչ ծիծաղով: Այդ ժամանակ 20-21 տարեկան էի, ասացի` պարոն Դեմիրճյան, մենք տարիներ առաջ ենք իրար հետ ծանոթացել։ Զարմացավ, ասաց` ո՞նց։ Ասացի` Դուք Իջևան էիք եկել, ես դպրոցական էի, այն երեխաների խմբում էի և անձամբ ձեզ ծաղիկ եմ նվիրել Իջևանի թանգարանի դիմաց։ Ծիծաղեց։ Եվ նրա հետ առնչվել եմ նաև որպես լրագրող: Շատ հետաքրքիր էր նույն մարդուն տեսնել և հետազոտել տարբեր կողմերից՝ որպես աշակերտ, քաղաքացի և լրագրող, որը նաև առիթ է ունեցել անձնական շփումներ ունենալ։

Ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր հանգամանք։ Այո, Կարեն Դեմիրճյանը մինչև այսօր և շատ երկար սիրված է մեր ժողովրդի շրջանում։ Այդպիսի մարզային այց չենք ունեցել, որտեղ ինչ-որ առիթով, բայց սիրով Կարեն Դեմիրճյանի անունը չհնչի: Ես չեմ հիշում այդպիսի բան։ Ուզում եմ ընդգծել հետևյալը` Կարեն Դեմիրճյանը մինչև Ազգային ժողովի նախագահ դառնալը, ես իր ղեկավարության շրջանը նկատի ունեմ, Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Խորհրդային Միությունը մի ամբողջ առավելություններով, թերություններով, պրոբլեմներով էր, բայց ուզում եմ ընդգծել, որ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանում և խորհրդային տարիներին երբեք ու երբեք բռնակալ չի եղել: Եվ սա է նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել նրա իմացությունը և վերաբերմունքը մշակույթի, գիտության, կրթության նկատմամբ։ Նա ոչ միայն պատմում էր, այլև իր վերաբերմունքն էր շարադրում գիտության, կրթության, մշակույթի նկատմամբ, վերաբերմունքը պետության զարգացման կոնտեքստում։ Եվ դա շատ ուսանելի մոտեցում էր։ Նա գիտեր գրականություն, գիտեր երաժշտություն։ Ինքն ինձ պատմում էր դրվագներ, թե Երևանի կամ Հայաստանի այս կամ այն քանդակի վերաբերյալ ինչ քննարկումներ է ունեցել քանդակագործների հետ։ Զարմանում էի ուղղակի։

Եվ ուզում եմ հատուկ ընդգծել Կարեն Դեմիրճյանի անձնահատուկ վերաբերմունքն իր ընտանիքի նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպիսի խանդաղատանքով էր խոսում իր թոռնիկների մասին։ Իր սերնդի մարդկանց մոտ ընդունված չէր ընդհանրապես զգացմունքներն արտահայտել, բայց նա կարողանում էր զգացմունքներն արտահայտել այնպես, որ լինի ընդունված կանոնի համապատասխան, բայց մյուս կողմից էլ՝ իրապես անկեղծ, սրտառուչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է նաև Կարեն Դեմիրճյանի և Դեմիրճյան ընտանիքի զսպվածությունը որպես բարձրաստիճան մարդկանց և՛ Խորհրդային Միության ժամանակներում, և՛ Հայաստանի երրորդ հանրապետությունում բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ. «Սա շատ կարևոր ընդգծում է։ Հիշում եմ, ավագ սերնդի ներկայացուցիչները տարբեր առիթներով շատ են ասել դրա մասին, թե ինչպիսին են եղել Դեմիրճյանի որդիներն այն տարիներին, երբ Դեմիրճյանը եղել է Հայաստանի Հանրապետության ղեկավար»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ի հեճուկս 1988 թվականից հետո առաջացած բոլոր բարդություններին, վայրիվերումներին՝ 1999-ին հայ ժողովուրդն իր գնահատանքի, շնորհակալության, աջակցության խոսքն է ասել Կարեն Դեմիրճյանին: «Իհարկե, նաև 1998 թվականին։ Այս էլ է պետք արձանագրել, և պետք չէ վարանել, ասել, որ այո, ցավոք, այդ ժամանակ ընտրությունների արդյունքներն ամենակոպիտ կերպով կեղծվեցին, բայց նաև 1999-ին ի վերջ ճշմարտությունը հաղթեց, վերահաստատվեց։ Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջրից խմած կամ նրանից սնուցվող որևէ մեկի մտքով կարող էր անցնել կազմակերպել Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի սպանությունը:

Դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մենք անընդհատ ասում ենք, այստեղ տիկին գլխավոր դատախազն է ներկա, և շատերն են նրանից, մեզնից ակնկալում, որ, ի վերջո, այս հարցը կպարզվի և կպարզաբանվի։ Հասկանում եմ, թե դա ինչքան դժվար է, որովհետև շատ հայտնի գործերի վերանայման ընթացքում տեսնում ենք այնպիսի երևույթ, որ պետական ամենաբարձր մակարդակով ապացուցները կեղծվել են։ Ամենաթարմ օրինակը՝ Մարտի 1-ի դեպքերը, երբ տեսնում ենք, որ տեղում կրակված պարկուճները հավաքվել, ոչնչացվել են, հետո զորադաշտում կրակված պարկուճները լցրել են որպես ապացույց ու տարել։

Հասկանո՞ւմ եք, թե ինչ ծավալի ապացույցներ են կորսվել, բայց ես կարծում եմ, որ հայ ժողովրդի ցանկությունն ու ուղերձն է, և այդ թվում իմ` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի, որ շատ լավ կլինի և շատ մեծ պատիվ կբերի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի իրավապահ համակարգին, երբ կարողանանք հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին աներկբա տալ կոնկրետ պատասխաններ՝ ինչու և ինչպես դա տեղի ունեցավ, և ովքեր են դրա մեղավորները։

Դեմիրճյան ընտանիքի հարգելի անդամներ, ինձ համար մեծ պատիվ է կիսել ձեզ հետ այս օրը և առիթ ունենալ խոսելու Կարեն Դեմիրճյանի արձանի առջև կանգնած։

Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Այնուհետև վարչապետը և ներկաները ծաղիկներ են խոնարհել Կարեն Դեմիրճյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Դիտումների քանակ154
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015