• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2026 21:15
ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթի մասին ՔԿ-ն՝ Նարեկ Կարապետյանի հետ... 18:04
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում նռնակի պայթյունի դեպքի մասին ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է... 23:20
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:4217 Օգս, 2023

Ես կարծում եմ՝ ՄԱԿ-ը կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց. Միրզոյան

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.

«Տիկին նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդին այս արտահերթ նիստը գումարելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի` 8-ամսյա արգելափակման հետևանքով:

Այսօր ես այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը մեր տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության և կայունության հասնելու հեռանկարը պահպանելու հարցում, որը լրջորեն խաթարվում է Ադրբեջանի կողմից՝ ԼՂ-ում մարդասիրական աղետի հրահրման միջոցով:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հանրության աջակցությամբ ջանք չի խնայել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Եվ կարծում եմ, որ այսօր մենք դեռ հնարավորություն ունենք հասնելու այս նպատակին։ Սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից դուրս։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր ես կցանկանայի մանրամասնել՝ առաջարկելով ձեզ դատել ոչ թե արդարացումների հիման վրա, որոնք կարող էիք համարել ճշմարիտ կամ կեղծ, այլ արժեքների և փաստերի հիման վրա:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ։

Այժմ թույլ տվեք ներկայացնեմ իրադարձությունները, փաստերն ու թվերը, որոնք ցույց են տալիս շրջափակված Լեռնային Ղարաբաղում առկա իրողությունները:

2020թ. նոյեմբերի 9. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություն, որի 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև…, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

2022թ. դեկտեմբերի 12. Ադրբեջանը բնապահպանական մտահոգությունների կեղծ պատրվակով արգելափակեց Լաչինի միջանցքը: Այդ պահից ի վեր ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործումը հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այսօր չի ստանում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք: Ներկայումս պարենի խիստ պակաս կա, այդ թվում՝ մանկական սննդի, ալյուրի, շաքարավազի, ինչպես նաև դեղորայքի, վառելիքի և այլն: Ավելին, վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից աշխատողների թիրախավորման պատճառով գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Արդյունքում շփման գծին հարակից մոտ 10000 հեկտար հողատարածք մնում է անմշակ։

2022թ. դեկտեմբերի 20. ՄԱԿ Անվտանգության խորհուրդն առաջին անգամ քննարկեց հարցը, և խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը կոչ արեց Ադրբեջանին վերացնել շրջափակումը:

2022թ. դեկտեմբերից պարբերաբար և 2023թ. մարտից ամբողջությամբ (ընդհանուր առմամբ մոտ 180 օր) Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղ բնական գազի միակ մատակարարումը։ Գազամատակարարման դադարեցումն արդեն իսկ հանգեցրել է մի շարք բացասական հումանիտար հետևանքների, ինչպիսիք են. 1. հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 2. դպրոցներում և մանկապարտեզներում կրթական գործընթացների խաթարում, 3. կենսական նշանակություն ունեցող հաստատությունների և սոցիալական ծառայությունների աշխատանքի խաթարում, 4. մարդկանց տները գազով տաքացնելու անկարողությունը, 5. շատ տներում տաք ջրի հասանելիության կորուստ, (6) տրանսպորտային միջոցների համար վառելիքի բացակայություն և այլն։

2023թ. հունվարի 9-ից /ավելի քան 210 օր/ Ադրբեջանը խափանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այդ ժամանակից ի վեր, ապավինելով միայն տեղական էլեկտրաէներգիայի սահմանափակ ռեսուրսներին, Լեռնային Ղարաբաղը ստիպված է եղել ընդամենը մի քանի ժամով իրականացնել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։

2023թ. փետրվարի 22. Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոց է կիրառել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործի շրջանակներում, ըստ որի Ադրբեջանը պետք է «ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»:

2023թ. ապրիլի 23. Ադրբեջանը, խախտելով Արդադադատության միջազգային դատարանի որոշումը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։

2023թ. հունիսի 15. Ադրբեջանն ավելի հեռուն գնաց՝ Լաչինի միջանցքը փակելով ամբողջությամբ՝ արգելելով ցանկացած, նույնիսկ մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար։

2023թ. հուլիսի 6. Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը:

2023թ. հուլիսի 25. ԿԽՄԿ-ն՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է ԼՂ-ում ավելի քան 30 տարի, հայտարարել է. «Չնայած համառ ջանքերին, ԿԽՄԿ-ն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով»:

2023թ. հուլիսի 26. Հայաստանի Հանրապետությունը հումանիտար ավտոշարասյուն է ուղարկել, որը մինչ օրս մնում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ ադրբեջանական կողմը մերժում է մուտքը:

2023թ. օգոստոսի 2․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատեց իր խորը մտահոգությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված մարտահրավերների առնչությամբ՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտության մասին նախորդ հայտարարությունը, «ներառյալ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023թ. հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները` կապված Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժի հետ»: Գլխավոր քարտուղարն այնուհետև առանձնահատուկ մտահոգություն հայտնեց տեղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ և կոչ արեց «հրատապ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար»:

2023թ․ օգոստոսի 7․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների խումբ․ Սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը, տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցերով անկախ փորձագետը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն ահազանգել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման և սարսափելի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որը «բնակչությանը կանգնեցրել է սուր պակասի առջև» և «բնակիչների՝ հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղի կանանց և հիվանդների կյանքը լուրջ վտանգի տակ դրել»։

Եվս մի քանի այլ տվյալներ.

120․000՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց թիվը, ովքեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

20․000՝ տարեց մարդկանց թիվը, ովքեր հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով անգամ տեղաշարժվելու հնարավորություն չունեն։

30․000՝ ԼՂ-ում ապրող երեխաների թիվը, ովքեր տառապում են թերսնումից և սննդի պակասից։

270՝ երեխաների թիվը, ովքեր չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

2000՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հղի կանանց թիվը, ովքեր անգամ տարրական հասանելիություն չունեն առողջապահական ծառայություններին։

9.000՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, ովքեր զրկված են պատշաճ բուժսպասարկումից։

4.700 և 8.450՝ համապատասխանաբար շաքարային դիաբետով և արյան շրջանառության հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնց առաջին անհրաժեշտության դեղամիջոցները սպառվում են։

Այս բոլոր իրադարձությունները վերջին 8 ամիսների ընթացքում կրկնապատկել են մահացությունների թիվը ԼՂ-ում։ Ավելին, դեղամիջոցների, ախտահանիչ միջոցների և հիգիենայի այլ պարագաների բացակայությունը համաճարակների վտանգ է ստեղծում։

710՝ ողջ շրջափակման ընթացքում ԿԽՄԿ ուղեկցությամբ տարհանված հիվանդների և նրանց ուղեկցող անձանց ընդհանուր թիվը, ովքեր իրենց առողջական վիճակն ապացուցելու և տարհանման «թույլտվություն» ստանալու համար անցել են նվաստացուցիչ ընթացակարգ։

1՝ հստակ անուն-ազգանունով մարդ՝ Վագիֆ Խաչատրյան, ով առևանգվել է անցակետի մոտ՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ վիրահատության նպատակով Հայաստան տեղափոխվելու ճանապարհին: Նա առևանգվել է՝ լինելով միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո։ Սա միակ միջադեպը չէ, երբ Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտել է ԿԽՄԿ-ի աշխատանքը։

1՝ մեկ այլ անձ՝ հստակ անուն-ազգանունով՝ Կարո Հովհաննիսյան, ով երեկ է կյանքից հեռացել։ Դիահերձման եզրակացության համաձայն, նա մահացել է սովի և տևական թերսնման պատճառով։

2՝ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան, ովքեր մահացել են Մարտակերտում, քանի որ իրենց մայրը ստիպված է եղել մենակ թողնել երեխաներին և ոտքով գնալ մոտակա քաղաք՝ նրանց համար սնունդ գտնելու հույսով:

Տիկնայք և պարոնայք,

Նախորդ ամիսներին ձեզանից շատերը փորձել են հասցեագրել Լաչինի միջանցքի բացման խնդիրը։ Այնուամենայնիվ, չնայած բոլոր կոչերին, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին, իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարում։ Հայաստանն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար ճգնաժամի խորացման վերաբերյալ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում, որոնց առանձին օժանդակել և միջնորդել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը։ Եվ, այնուամենայնիվ, ապարդյուն:

Այս ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից ցուցաբերած ներգրավվածությունը կարող է բնութագրվել ցանկացած կերպ, բայց ոչ բարեխիղճ: Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և նույնիսկ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը։ Վերջին ութ ամիսների ընթացքում Ադրբեջանը մի շարք պատրվակներ է առաջ քաշել իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Սկզբում այսպես կոչված էկոակտիվիստներ էին՝ մտահոգված շրջակա միջավայրի պահպանությամբ, հետո Լաչինի միջանցքով զենք տեղափոխելու անհիմն մեղադրանքները, ավելի ուշ՝ ռազմական սադրանքները և այլն։

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Այսպիսով, այսօր ես այստեղ եմ, որպեսզի հայցեմ ձեր աջակցությունը մարդասիրական բնույթի խնդիրները լուծելու համար, և մենք այս Խորհրդից ակնկալում ենք.

  • դատապարտել քաղաքացիական անձանց նկատմամբ, որպես պատերազմի մեթոդ, սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով,
  • դատապարտել հումանիտար օգնության ապօրինի մերժումը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ իրերից զրկելը, ներառյալ՝ օգնության մատակարարման և հակամարտության հետևանքով առաջացած պարենային անապահովությանն արձագանքելու հասանելիության կանխամտածված խոչընդոտումը, 
  • պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, ներառյալ քաղաքացիական անձանց, մասնավորապես կանանց և երեխաների, ինչպես նաև կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանություն,
  • կոչ անել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,
  • ապահովել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ լիարժեք համագործակցությունը և մարդասիրական օգնության ապահով և անխոչընդոտ մատակարարումը,
  • Լեռնային Ղարաբաղ գործուղել կարիքների գնահատման անկախ միջգերատեսչական առաքելություն և տուժած բնակչությանը տրամադրել  մարդասիրական օգնություն։

Այս հումանիտար հարցերն ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ՝ նախքան բացասական հետևանքները կհանգեցնեն ԼՂ ժողովրդի էթնիկ զտման։ Ըստ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների, «սա կանխամտածված հանցագործություն է՝ պայմանավորված ցեղասպանություն իրականացնելու ակնհայտ մտադրությամբ։ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հրահրել են Լաչինի միջանցքի շրջափակումը՝ իմանալով, որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության աստիճանական ոչնչացմանը, սակայն նախընտրել են շարունակել գործողությունների նման ընթացքը»։

Միևնույն ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում նշված է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, արդեն իսկ ցեղասպանություն է: Ըստ Օկամպոյի, «Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությանը, պետք է համարվի ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետի. «կյանքի համար միտումնավոր վատ պայմաններ ստեղծելը, հավասար է ֆիզիկական ոչնչացման»։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է: Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների հայերի այս խումբը մի քանի շաբաթից կոչնչացվի»։

Հարգելի Անվտանգության խորհուրդ, նման աղետի կանխումը ՄԱԿ-ի և այս Խորհրդի հիմնական պարտականությունն է: Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի:

Եզրափակելով՝ ես կցանկանայի վերադառնալ իմ ելույթի հենց սկզբին։ ՄԱԿ-ի ամենակարևոր սկզբունքներից մեկը ոչ ոքի անուշադրության չմատնելն է, և 4-ամյա Էդվինը, 6-ամյա Անաստասիան, 7-ամյա Մարիան, 5-ամյա Դավիթը, 6-ամյա Կարինեն, 7-ամյա Վահեն, 5-ամյա Տաթևը, 8-ամյա Սամվելը և շատ ուրիշներ դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի:

Շնորհակալություն»։

Դիտումների քանակ2958
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միամիտ չենք. Միրզոյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է նախընտրական շրջանում սպասվող հիբրիդային սպառնալիքներին 23:2028 Հնվ, 2026
  • Մենք միջազգային լեգիտիմությունը դրել ենք բանակից առաջ․ Նիկոլ Փաշինյան 22:5728 Հնվ, 2026
  • Պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ Նիկոլ Փաշինյան 22:4528 Հնվ, 2026
  • Մի ժամանակ ասում էին՝ սպաներին աղջիկ չեն տալիս․ Նիկոլ Փաշինյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին 22:2128 Հնվ, 2026
  • Միանգամից 21 մեդալ՝ նոր տարվա մեկնարկին 22:1828 Հնվ, 2026
  • Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ 22:1328 Հնվ, 2026
  • Մենք ո՞նց կարող ենք բանակ ունենալ, եթե ծառայության անբաժանելի մաս չէ կրթությունը․ վարչապետ 21:5128 Հնվ, 2026
  • «Լավ լուր»․ հունվարի 29-ից կունենանք սառը օդի «լճացման» թուլացում 21:3328 Հնվ, 2026
  • Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին 21:2028 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու. վարչապետ | 28.01.2026 21:0028 Հնվ, 2026
  • Մանկական գիշերազգեստի տեղական արտադրություն 20:5528 Հնվ, 2026
  • Թրամփը՝ Մինեսոտայում «ապաէսկալացիայի» մասին 20:4528 Հնվ, 2026
  • Կարևոր հյուրեր, բարձր տրամադրություն․ ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձն է 20:3628 Հնվ, 2026
  • Քուվեյթում քննարկվել են հայ–քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հարցերը 20:2728 Հնվ, 2026
  • Քսանյոթ երկիր հաստատել է իր մասնակցությունը Գազայի Խաղաղության խորհրդում 20:1528 Հնվ, 2026
  • Գիտական գաղափարը բիզնես դարձնելու ճանապարհին 19:5928 Հնվ, 2026
  • Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է. ՀՀ-ն այսպիսին չպիտի լինի երբեք. Փաշինյան 19:4528 Հնվ, 2026
  • Թեհրանը բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն 19:3028 Հնվ, 2026
  • Առցանց հանդիպում` ԱԱՊ տնօրենների, բուժաշխատողների համար․ ԱՆ 19:1828 Հնվ, 2026
  • Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը 19:0428 Հնվ, 2026
  • Լուրեր 19:00 | Ես այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու. Միրզոյանը՝ ՀՀ «ազատության թշնամիներին» 19:0028 Հնվ, 2026
  • Հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, պատվոգրերով 18:4728 Հնվ, 2026
  • Կիևը և Մոսկվան կստորագրեն առանձին համաձայնագրեր ԱՄՆ-ի հետ. Ուկրաինայի ԱԳՆ 18:3128 Հնվ, 2026
  • Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների շնորհավորանքը՝ ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ 18:1528 Հնվ, 2026
  • Ռուսական բանակը հարվածել է ուկրաինական մարդատար գնացքին, կան զոհեր 18:0028 Հնվ, 2026
  • Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 17:4828 Հնվ, 2026
  • Վերջին տարիներին շատ ուղղություններով պարզապես անհնարինն է արվել. վարչապետը՝ ՊՆ-ում հանդիսավոր նիստին 17:4528 Հնվ, 2026
  • Չկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». Միրզոյան 17:3928 Հնվ, 2026
  • «Շտապբուժօգնության» աշխատակիցների շնորհավորանքը՝ ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ 17:2228 Հնվ, 2026
  • Իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության. Միրզոյանը՝ ԵՄ առաքելության մասին 17:0228 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս հաջորդիվ մյուս 19-ի արձակման. Միրզոյան 17:0028 Հնվ, 2026
  • Սթարմերը ժամանել է Չինաստան 16:5428 Հնվ, 2026
  • Միրզոյանն Ադրբեջանում պահվող 19 անձանց ազատ արձակման մասով դիմեց միջազգային գործընկերներին 16:4528 Հնվ, 2026
  • «Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը՝ ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ 16:4428 Հնվ, 2026
  • Նեթանյահուն Իրանին սպառնացել է աննախադեպ պատասխանով, եթե նա հարձակվի Իսրայելի վրա 16:2928 Հնվ, 2026
  • Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և Ադրբեջանում պահվող 19 հայերի ազատ արձակման մասին 16:1228 Հնվ, 2026
  • Բանակային դիրքերում հերթապահություն իրականացնող զինծառայողների շնորհավորանքը 16:0528 Հնվ, 2026
  • Հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է. Միրզոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 15:5228 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 51-ի. AP 15:5128 Հնվ, 2026
  • Կայացել է Հայաստան–Քուվեյթ առաջին գործարար համաժողովը 15:4128 Հնվ, 2026
  • Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում 15:3528 Հնվ, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները 15:2328 Հնվ, 2026
  • Ֆրանսիայի կառավարությանը հաջողվել է խուսափել անվստահության հերթական քվեներից 15:1128 Հնվ, 2026
  • Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում | ՈՒՂԻՂ 15:0328 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | Երիտասարդներին պետք է օժտել իրական իշխանությամբ և կշռով. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 15:0028 Հնվ, 2026
  • Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. Ավանեսյանի ուղերձը 14:5628 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն կդադարեցնի օգնությունն Իրաքին՝ Ալ Մալիքիի՝ իշխանության վերադառնալու դեպքում. Թրամփ 14:3928 Հնվ, 2026
  • ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը՝ ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ 14:1828 Հնվ, 2026
  • Թրամփն Իրանին կոչ է արել գնալ գործարքի 14:0028 Հնվ, 2026
  • Շվեդիան բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ միջուկային զենքի միջոցով պաշտպանության վերաբերյալ 13:4228 Հնվ, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին 13:2428 Հնվ, 2026
  • Սպիտակ տունը հրապարակել է Պուտինի և Թրամփի միասին լուսանկարը Անքորիջի գագաթնաժողովում 13:0328 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Դեպի Իրան է ուղարկվել ամերիկյան ռազմական երկրորդ նավատորմը | 28.01.2026 13:0028 Հնվ, 2026
  • Թող մեր բանակը լինի ամուր՝ պաշտպանելու մեր պետականությունը. ՆԳՆ ՓԾ աշխատակիցների շնորհավորանքը 12:4028 Հնվ, 2026
  • Գազայի հատվածում Պաղեստինի Պետություն չի լինի. Նեթանյահու 12:2328 Հնվ, 2026
  • «Երազի իմ երկիր հայրենի»․ տոնական կատարում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-ամյակին 11:3528 Հնվ, 2026
  • Էջմիածնի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 11:2528 Հնվ, 2026
  • Նոր Հաճըն համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 11:0828 Հնվ, 2026
  • Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր 10:4728 Հնվ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իրավունքի գերակայության և տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ 10:3428 Հնվ, 2026
  • Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 10:1728 Հնվ, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 10:1728 Հնվ, 2026
  • Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան 10:0928 Հնվ, 2026
  • Այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է 10:0428 Հնվ, 2026
  • Լուրեր 10:00 | Բանակի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր. վարչապետի ուղերձը | 28.01.2026 10:0028 Հնվ, 2026
  • Արզնիում և Բյուրեղավանում 24 ժամ ջուր չի լինի 09:3528 Հնվ, 2026
  • Ընտրվեցի Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ․ Սոնա Ղազարյան 09:2028 Հնվ, 2026
  • Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին՝ անկյունաքար է մեր պետության հարատևության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար․ վարչապետ 09:0528 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը 08:2928 Հնվ, 2026
  • Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի համերգ-շնորհանդեսը 08:0528 Հնվ, 2026
  • Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 00:5628 Հնվ, 2026
  • Մոլդովան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին. Սանդու 00:0028 Հնվ, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳՆ կանցլերի հետ 23:4127 Հնվ, 2026
  • Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի հարցերով նախարարին է ներկայացվել ՀՀ առաջին ռազմական կցորդ, գնդապետ Վարդան Հովակիմյանը 23:1027 Հնվ, 2026
  • Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ․ Ռուբեն Ռուբինյան 22:5227 Հնվ, 2026
  • Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է ԱԲ ոլորտը կարգավորող միջազգային առաջին փաստաթուղթը 22:4027 Հնվ, 2026
  • Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը 22:2327 Հնվ, 2026
  • «Խոնարհվում ենք»․ Անահիտ Մանասյանը Եռաբլուր է այցելել 22:1527 Հնվ, 2026
  • Կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա․ Հայհիդրոմետից զգուշացնում են 22:0027 Հնվ, 2026
  • Ժողովրդավարություն, անվտանգություն և ապատեղեկատվության դեմ պայքար. ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բերսեն 21:5127 Հնվ, 2026
  • Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. համագործակցության հուշագիր՝ «Իմ քայլը»-ի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև 21:4527 Հնվ, 2026
  • Հարցազրույց Հրանտ Վարդանյանի հետ 21:3027 Հնվ, 2026
  • Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ 21:0727 Հնվ, 2026
  • Լուրեր 21։00 | Բաքվում պահվող հայերի հարց, խաղաղության գործընթաց. քննարկումներ ԵԽԽՎ նիստում 21:0027 Հնվ, 2026
  • Չինաստանի բանակի բարձրաստիճան գեներալներից մեկը պաշտոնանկ է արվել. BBC 20:5827 Հնվ, 2026
  • Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ 20:5127 Հնվ, 2026
  • Բուռն աշխատանքային տարի. Մատենադարանում ամփոփել են 2025-ը 20:4227 Հնվ, 2026
  • Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 20:2927 Հնվ, 2026
  • Թրամփը Հարավային Կորեային սպառնում է մաքսատուրքերի բարձրացմամբ՝ ներդրումների ուշացման պատճառով 20:2627 Հնվ, 2026
  • Ռուսաստանը լքում է իր մի ռազմաբազան Սիրիայում. Reuters 20:1327 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ը հերքել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար պայմանների մասին FT հաղորդագրությունը 19:4327 Հնվ, 2026
  • Հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ-ում 19:2727 Հնվ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին. Պապոյան 19:1227 Հնվ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:0727 Հնվ, 2026
  • Լուրեր 19։00 | Հայաստանը կանգնած է ՄԻԵԴ-ի սկզբունքների ու արժեքների կողքին. Միրզոյան | 27.01.2026 19:0027 Հնվ, 2026
  • ԵՄ-ն հինգ տարուց ավելի ժամկետով մուլտիվիզա տրամադրելու հանձնարարականներ է պատրաստում. Politico 18:5927 Հնվ, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների ներառման ծրագիր՝ Լոռու մարզում 18:4227 Հնվ, 2026
  • Ադրբեջանում կանխվել է օտարերկրյա դեսպանատան վրա հարձակումը. Reuters 18:2927 Հնվ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում 18:1127 Հնվ, 2026
  • Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է 17:5427 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015