• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ
Տնտեսություն
17:5111 Օգս, 2023

Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, օրենսդիր և գործադիր մարմնի պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է բոլորին Շինարարի օրվա առիթով և նշել. «Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: Նախորդ տարվա համեմատ ունենք 17 տոկոս աճ: Բայց խնդիրն այն է, որ այդ աճի պատվերն ավելի մեծ է և պոտենցիալն ավելի մեծ է, որովհետև շատ ճիշտ նշվեց և, ըստ էության, շինարարության խթանման հիմնական գործիքն այն քաղաքականությունն է, որը վարում է կառավարությունը և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում, որովհետև, այո, պետական հատվածում մենք ունենք 300 դպրոցի և 500 մանկապարտեզի, տարեկան 500 կմ ավտոճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծերը, բայց այսօր ասվել է արդեն, որ երկրում 55 000 բնակարան շինարարության տարբեր փուլերում է: Եվ ուզում եմ ընդգծել, որ դրանում էական նշանակություն ունի այն փաստը, որ մենք նախորդ տարվա տվյալներով մոտավորապես 35  մլրդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք քաղաքացիներին, որոնք դա օգտագործում են հիփոթեքային վարկի սպասարկման համար, որով էլ հիմնականում խթանվում է շինարարությունը:

Իհարկե, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր շինարարական կազմակերպություններին, ովքեր իրականացնում են կառավարության ծրագրերը, որովհետև  մենք տալիս ենք գումարը, բայց դա մի ժամանակ էր, որ մեզ թվում էր, որ գումարն ամենամեծ պրոբլեմն է: Հիմա պարզվում է, որ գումարն ընդհանրապես պրոբլեմ չի: Պրոբլեմն այդ գումարն արդյունավետ ծախսելն է և դրա դիմաց արժեք ստանալը՝ մնայուն, որակյալ արժեք ստանալը: Այս առումով, իհարկե, նկատելի է նաև ոլորտում ներդրումների աճը: Եվ վիզուալ փոփոխություններ կան նաև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի շինարարական տեխնիկա կա, որ մենք մի ժամանակ միայն ֆիլմերում էինք տեսնում կամ արտերկրում:

Բայց մյուս կողմից՝ պիտի նաև ընդգծենք, որ մենք նոր խնդիրներ պետք է դնենք մեր առաջ, որովհետև, եթե շինարարությունը՝ որպես ամբողջություն, չդառնա ինդուստրիա, մենք խնդիր կունենանք մեր մակրոծրագրերն իրականացնելու առումով: Շատ կարևոր է, որ մենք իրար հետ այդ խնդիրը ձևակերպենք, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում դառնա ինդուստրիա»:

Վարչապետը խոսել է նաև որակի կարևորության մասին. «Ընդհանրապես, եթե վերցնենք ամպլիտուդի առումով՝ ստեղծարար մասնագիտությունների առումով՝ մի բևեռում դիտարկվում է, օրինակ, ոսկերչությունը, մյուս բևեռում՝ դիտարկվում է, օրինակ, շինարարությունը: Եվ սա նաև ինչ-որ առումով մեզ համար լեզվամտածողության նշանակություն ունի, որովհետև մենք ընկալում ենք, որ ոսկերչությունը շատ նուրբ գործ է, շինարարությունը՝ ոչ այնքան: Ես կուզենամ, որ մենք այս ամպլիտուդն առնվազն նեղացնենք, որովհետև երկրի զարգացման մասին վկայող նշանն այն չէ, որ շենք բարձրացել է, թե չի բարձրացել, ճանապարհ ասֆալտապատվել է, թե չի ասֆալտապատվել: Զարգացման նշանն այն է, թե ոսկերչության հետ ինչ առնչություն ունի, քանի կիլոմետր է ոսկերչությունից հեռու: Մեզ պետք է, որ այդ կիլոմետրերը չլինեն, որովհետև, այո, մենք այսօր տեսնում ենք շենքեր, բայց շատ հաճախ չենք տեսնում էսթետիկա, մենք երբեմն տեսնում ենք էսթետիկա, չենք տեսնում որակ, երբեմն տեսնում ենք որակ, չենք տեսնում տեմպ և այսպես շարունակ:

Ինչո՞ւ եմ կարևորում այս օրը և ի՞նչ ուղերձով եմ եկել, բացի շնորհավորանքներից և շնորհակալություններից: Ես այն ուղերձով եմ եկել, որ իսկապես երկրի ռազմավարական զարգացման մասին ենք խոսում՝ շինարարական նոր կուլտուրայի, նոր որակի, նոր չափանիշների, նոր մոտեցումների, նոր տեմպերի մասին: Մեզ մոտ օրինակ շենք ապամոնտաժելը տարիներ է տևում: Հիմա մենք մի ծրագիր ենք իրականացնում՝ Պաշտպանության նախարարության հայտնի նախկին շենքը, որ պետք է ապամոնտաժվի, որ մեծ պետական ծրագիր պիտի իրականացնենք, բայց չորս տարի է այդ շենքը մենք քանդում ենք: Այստեղ և՛ մասնավոր ոլորտի, և՛ պետական ոլորտի խնդիր է: Էլ չեմ ասում՝ հայտնի չի, թե ինչքան ժամանակում այդ շենքը կկառուցենք: Իսկ ժամանակակից աշխարհում մեզ համար համեմատության ուրիշ չափանիշներ պետք է դնենք: Մենք այսօր ինտերնետում, փառք Աստծո ինտերնետը կա, տեսնում ենք՝ շենքը օրերի ընթացքում վերացավ, օրերի ընթացքում կանգնեց: Այս նույն պրոցեսը մեզ մոտ տևում է տարիներ: Այստեղ է մեր պրոբլեմը, և կարծում եմ, որ մենք պետք է տրամադրվենք, որովհետև գիտեք, շինարարությունն էլ, ինչպես բոլոր ոլորտները, հիմա սրանից դուրս ոլորտ չկա, առաջին հերթին, ինտելեկտուալ ոլորտ է, սկսած՝ կազմակերպչական աշխատանքից, նախագծման աշխատանքից, իրականացման պրոցեսում: Մենք այդքան փորձեցինք նաև տեխնիկական հսկողության գները բարձրացնել, որ տեխնիկական հսկողությունը դառնա իրական գործոն, բայց պետք է խոստովանենք, որ մինչև այսօր դա մեզ չի հաջողվում ամենատարբեր հանգամանքների բերումով:

Բայց ես ուզում եմ, որ այսօր մենք տոնն ընդգծելով, շնորհակալություն հայտնելով՝ խոնարհում հայտնենք բոլոր շինարարներին, որովհետև երկրի զարգացման տեմպը նրա մասին է, թե ինչ շինարարություն կա. կապ չունի՝ ցանկացած ոլորտում զարգացումն արտահայտվում է շինարարությամբ: Բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգանում է, թե չի զարգանում, մենք դա տեսնում ենք՝ համապատասխան շինարարություն կա, թե չէ, որովհետև օֆիսային տարածքներ են պետք և այդպես շարունակ: Կրթությունը զարգանում է. մենք հիմա նոր ծրագիր ենք անում՝ Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագիրը, որն էլի ահռելի մեծ շինարարական պոտենցիալի անհրաժեշտություն է ունենալու: Եվ մենք հիմա պիտի անկեղծ ասեմ՝ մեր լարվածությունը հասել է այն կետի, որ մենք մեզ հարց ենք տալիս, իսկ մեր շինարարական ոլորտը կկարողանա՞ այդ պետական պատվերներն իրականացնել, թե չէ: Մանավանդ, որ ասում եմ՝ 55 000 բնակարան կառուցման մեջ, և սա մի ահռելի խնդիր է, որը մենք պետք է ինչ-որ ձևով լուծենք: Իհարկե, այստեղ ամենևին էլ վատ չէ, որ նաև այլ երկրներից շինարարական ընկերություններ գան Հայաստանում գործեն, բայց նպատակը մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ՝ Հայաստանում պետք է շինարարական ինդուստրիա ձևավորվի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի տարբերություն ուղղակի շինարարության, շինարարական ինդուստրիան այն է, երբ խնդիրը դրվում է և աչքի առաջ իրականացվում է. «Այստեղ էլ է մտածողության փոփոխություն պետք, և ես շատ ուրախ եմ, որ դահլիճում տեսնում եմ նաև շատ փորձառու շինարարների, ովքեր տասնյակ տարիներ զբաղված են եղել ոլորտում և հայտնի են իրենց ձեռքբերումներով, բայց նաև շատ երիտասարդների եմ տեսնում, և այս փորձի և էներգիայի սիներգիան պետք է բերի մեզ այն արդյունքների, որ մենք ակնկալում ենք: Եվ, իրոք, խոսքը երկրի զարգացման մասին է: Շինարարությունն այդ առումով նշանային է, որովհետև չի կարող լինել երկիր, որը մեծ տեմպերով զարգանում է, և այնտեղ նոր շենքեր, նոր տներ, նոր բնակավայրեր չեն գոյանում»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև սահմանամերձ գյուղերում բնակարանների շինարարության ծրագրին և ընդգծել, որ կարևոր տարրն այդ ծրագրում այն է, որ շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից, քանի որ կառավարությունը համոզված է, որ քաղաքաշինությունը շատ կարևոր նշանակություն ունի  մտածողության ձևավորման համար: «Ես հույս ունեմ, որ մենք այս խնդիրն իսկապես կկարողանանք իրականացնել և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր այս սկզբունքով առաջնորդվել են, նրանց, ովքեր պատրաստ են առաջնորդվել այս սկզբունքով: Հիմա ինձ համար ակնհայտ է, որ փողը, պետական ներդրումը և ոչ պետական ներդրումները հոսելու են ոլորտ: Մնում է, որ շինարարական կազմակերպությունները, ոլորտներն այդ հոսքը կարողանան կառավարել և այդ հոսքը կարողանան վերածել երկարաժամկետ արդյունքի:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ կատարված շինարարության համար և շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առիթով այն համոզմունքով, որ շինարարության, կառուցման այս տեմպը, զարգացման տեմպը պիտի պահպանենք, ավելացնենք և որակական նոր հաջողությունների հասնենք»,- եզրափակել է վարչապետը:     

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանձնել է մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեության ծավալած մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները: Մասնավորապես՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են «Բետոն» արտադրական կորպորացիայի նախագահ Դավիթ Կլեկչյանը և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանը։ Շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Մետրոշին» ընկերության խորհրդի նախագահ Հրաչյա Մինասյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ և «Միդիս-Շար» ընկերության տնօրեն Գուրգեն Մինասյանը: Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել «Օստ -Շին» ընկերության տնօրեն Ռոբերտ Օխանյանը, «Սնառտ» ընկերության տնօրեն Մարատ Թամամյանը։

Դիտումների քանակ162
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 13.09.2026 19:2313 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական միջոցառումները անտառների պահպանության ուղղությամբ 18:5113 Սեպ, 2026
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015