ԱՄՆ-ն սրում է իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«ԱՄՆ-ն սրում է իրավիճակն Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ, ոչ թե աշխատում Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի միջև ուժի չկիրառման մասին համաձայնության ուղղությամբ: Եթե վարչակազմն իրոք հավատարիմ է տարածաշրջանին խաղաղության ապահովմանը, ապա պետք է հրաժարվի ՌԴ հասցեին մեղադրանքներից ու պատժամիջոցային սպառնալիքներից, չփորձի մեր երկրի և Վրաստանի միջև հարթվող կապերը քանդել: Կարևոր է կենտրոնանալ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հարցերով ժնևյան միջազգային քննարկումների շրջանակներում գործնական աշխատանքի վրա: Առաջին հերթին, պետք է ավարտին հասցնել Թբիլիսիի` Սուխումի և Ցխինվալի հետ իրավաբանորեն պարտավորեցնող` ուժի չկիրառման մասին համաձայնության կնքումը, ոչ թե սրել իրավիճակը, ինչն էլ հիմա անում է ԱՄՆ-ն»,- ասել է նա: