Համահայկական ութերորդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք հռչակված Գյումրին արդեն մի քանի օր շարունակ ապրում է Աշխարհի հայությանը միավորող երիտասարդական և սպորտային միջոցառման օրակարգով։
Չեմպիոնների քաղաքում ամեն քայլափոխի կարելի է լսել հայերենի տարբեր բարբառներ, տեսնել երկրպագուների խմբերի, որոնք շտապում են ներկա լինել ֆուտբոլային հանդիպումների, վոլեյբոլի ու պարային մրցելույթների։ Տոնական, փառատոնային շաբաթվա գեղեցիկ մրցույթ-մեկնարկը Գյումրու պատմական Սև բերդ ամրոցից էր։
Սպորտային պարերի մրցումներին մասնակցում է 5 երկրի 14 քաղաքի 200 ներկայացուցիչ։
Ծրագրում ընդգրկված են եղել սամբա, չաչա, ռումբա, ջայֆ, դանդաղ և արագ վալս։
Թիմային հաշվարկով Գյումրիի թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը. 15 ոսկի, 8 արծաթ, 5 բրոնզ։
Վարդգես Սամսոնյան (Գյումրիի քաղաքապետ) - Հիասքանչ միջոցառում էր, որն ամբողջ աշխարհի հայությանն է մեկտեղել: Մեր քաղաք հյուրեր եկան, շատ լավ տպավորություններով մարդիկ մասնակցեցին միջոցառմանը։ 7000-ից ավելի հյուրեր ունեցանք մեր քաղաքում, շատ ջերմ մթնոլորտ, մեր քաղաքում կարողացանք անցկացնել։
Մուշեղ Մուրադյան (Շիրակի մարզպետ) - Սա ևս մի քայլ է, ապացույց էր աշխարհին, որ հայերը միասնական են։ 41 երկրի 181 քաղաքից այնպիսի տրամադրվածությումբ են եկել հայրենիք, կարծես թե բոլորը մնալու են։ Սա էր ամբողջ մոտիվը, և սպորտը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է համախմբել, կարող ենք նաև սպորտի միջեցով համախմբվել և այնպիսի միջոցառում կազմակերպել, որ ամբողջ աշխարհին ներկայանանք։
Մարզպետի աշխատակազմը, Գյումրի քաղաքը և ամբողջ մարզը պատմական այս միջոցառմանը պատրաստվել է առանձնակի պատասխանատվությամբ՝ վերջին օրերին աշխատելով գիշերուզօր՝ ասում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը
«Միասնություն սպորտով» կարգախոսով չեմպիոնների քաղաքում անցկացվող երիտասարդական միջոցառմանը Շիրակի մարզը ներկայացնում է 451 մարզիկ 5 մարզաձևից։
Մուշեղ Մուրադյան - Մեզ մոտ անցկացվելու է հինգ խաղ: Առաջինին արդեն ներկա ենք՝ սպորտային խաղեր, ունենք բասկետբոլ, վոլեյբոլ, Ամասիայում՝ ֆուտբոլ, ֆուտբոլի ակադեմիայում՝ ֆուտբոլ: Հայաստանում տոնական սպորտային տրամադրություն է, համախմբման միասնական լինելու, և ամեն ինչ հավուր պատշաճի է։
Մեխակ Ղազարյան (Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ) - Գյումրեցիները 2015 թ. շատ լավ արդյունք ցույց տվեցին, վեցերորդ խաղերին չորս մեդալ ավելի նվաճեցին, վեցերորդում դարձյալ բարելավեցին, բարելավեցին նաև յոթերորդի ժամանակ։
Դիրքերի բարելավում Գյումրիում ակնկալում են նաև այս տարի։
Համահայկական ամառային 8-րդ խաղերն առաջին անգամ հյուրընկալել է նաև Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Հորդանանի և Էստոնիայի պատվիրակներին։
Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևի համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու: