• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը Այսօր Վարդավառ է. Հայ... 10:01
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Քաղաքականություն
16:1427 Հլս, 2023

ԼՂ ԱԺ-ն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԼՂ ԱԺ-ն ուղերձ է հղել ՄԱԿ անդամ պետություններին: Ուղերձում նշված է.

«Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական  խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի  միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի  օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման,  հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի  «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին)   որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի  2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.

Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.

Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և  ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչմիայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս  կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.

- Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:

ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։

Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության  դեմ։ Կազմակերպելով  իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։

- Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը,  2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։

- Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված  պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր  վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների  կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։

-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության  հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ,  «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի  և էլեկտրականության մատակարարումը:

-2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:

-2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:

- Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ 

-Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են  Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:

-Հետապնդելով  Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ  այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն  ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։

Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.

Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,

Ուղերձով դիմում է

ՄԱԿ-ի անդամ պետություններին և

կոչ է անում

Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,  հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.

- Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝   չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.

- Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության  ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.

- Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»։

Դիտումների քանակ249
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015