• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում նռնակի պայթյունի դեպքի մասին ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է... 23:20
Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ Գորիսում նռնակի պայթյունի դեպքով... 21:02
Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ՆԳՆ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով... 19:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:1612 Հլս, 2023

Հասկանում ենք, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զելենսկի

ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ
Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկումների օրակարգում են Կիևին ռազմական աջակցությունը, դաշինքին Կիևի անդամակցության հեռանկարը և երկրին անվտանգության երաշխիքների տրամադրումը:

Ուկրաինայի նախագահը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ: Զելենսկին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցության ընդլայնման հեռանկարը։ Զելենսկին Թրյուդոյին է ներկայացրել մարտի դաշտում զարգացումները, շնորհակալություն հայտնել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:

Զելենսկին բանակցություններ է անցկացրել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ուկրաինայի նախագահը տելեգրամյան էջում հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կիևին լրացուցիչ Patriot կայանների և հրթիռների մատակարարման վերաբերյալ:

Ուկրաինայի նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Նա շնորհակալություն է հայտնել չորս երկրի ղեկավարներին Կիևին շարունակական ռազմական աջակցության համար: Զելենսկին հավելել է, որ նիդերլանդական կողմը խոստացել է օգոստոսին վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին, ինչպես նաև ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:

Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում ուկրաինական պատվիրակությունը նաև ռազմական գործակցության երկու համաձայնագիր է ստորագրել Շվեդիայի հետ։ Դրանք թույլ կտան Կիևին և Ստոկհոլմին փոխանակել անվտանգության ոլորտում գաղտնի տեղեկատվությունը: Ուկրաինան նաև հասանելիություն կստանա շվեդական Gripen կործանիչներին և այլ ռազմական տեխնիկայի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն էլ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ գագաթնաժողովի արդյունքները դրական են, բայց եթե անդամակցության հրավեր էլ ստանային, կատարյալ կլիներ:

«Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Բայց դրական ազդանշանները մեզ համար կարևոր են»,- շեշտել է Զելենսկին։

Ստոլտենբերգը պատասխանել է՝ Ուկրաինան ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ին: «Ես սպասում եմ այն օրվան, երբ մենք կհանդիպենք որպես ՆԱՏՕ-ի գործընկերներ: Մենք Ուկրաինային կհրավիրենք ՆԱՏՕ, երբ դաշնակիցները համաձայնեն, որ բոլոր պահանջները կատարված են»,- ասել է գլխավոր քարտուղարը:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ԱԴԱՄ. ՄԻԼԼԵՐ
Ուկրաինան պատերազմի ընթացքում չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ դա կնշանակի պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

«Նախագահ Բայդենն ի սկզբանե հասկացրել է` քանի դեռ ինքը ղեկավարում է, դա տեղի չի ունենա»,- ասել է Մեթյու Միլլերը։

Նա հավելել է՝ Վաշինգտոնը տեսնում է, որ Կիևը կարևոր բարեփոխումներ է իրականացնում, և կշարունակի աջակցել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կօգնի երկրի անվտանգության ապահովման հարցում:

ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ագրեսիվ հարձակողական կառույց է, որը լուրջ վտանգ է ներկայացնում։

«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու՝ Մեծ յոթնյակի հնարավոր որոշումը չափազանց սխալ ենք համարում։ Կիևին անվտանգության երաշխիք տալով՝ այդ երկրներն անտեսում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը և սպառնում Ռուսաստանի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է՝ իսկ եթե Արևմուտքն Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարի, Ռուսաստանը ստիպված կլինի հակաքայլեր ձեռնարկել։
Պեսկովը խոսել է նաև Պեկին-Մոսկվա շփումների մասին: Նա նշել է՝ հիմա ճիշտ ժամանակն է ռուս-չինական հարաբերություններն ավելի խորացնելու համար:

«Արևմուտքի հայտարարությունները, թե Մոսկվայի և Պեկինի դաշինքը սպառնում է աշխարհի անվտանգությանը, ապացուցում են, որ նրանք չեն հասկանում ռուս-չինական հարաբերությունների էությունը», - ընդգծել է Պեսկովը։

ԱԼԻԵՎՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՅՈՒԴԼՈՒՈՒՄ
Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը մտահոգված է Ադրբեջանի Սոյուդլու գյուղում էկոլոգիական աղետի դեմ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությամբ ցրելու մասին հաղորդումներով։ Ըստ հարթակի՝ մտահոգիչ է նաև, որ տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն հայտած ակտիվիստներն ու լրագրողներն անարդարացիորեն պատժվել են իշխանությունների կողմից: Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը կոչ է արել պաշտոնական Բաքվին ապահովել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Ավելի վաղ Սոյուդլու գյուղի բնակիչները ցույցեր էին անցկացրել, բողոքել բնակավայրում ևս մեկ արհեստական լճի կառուցման դեմ, որը նախատեսված է ոսկու հանքավայրից քիմիական թափոնների հեռացման համար: Ակցիաների ընթացքում բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել ցուցարարներին, հայտնի է տուժածների և ձերբակալվածների մասին:

Տեղի ունեցածի ֆոնին Իլհամ Ալիևը մեղադրել է երկրի բնապահպանության նախարարությանը, նշել, թե կառույցի անփութության պատճառով օտարերկրյա ներդրողները թունավորել են Ադրբեջանի բնությունը։ Նա հայտարարել է, որ որոշ քաղաքացիներ էլ տրվել են սադրանքների և անօրինական գործողություններ իրականացրել: Ալիևը նաև մեղադրել է այն քաղաքացիներին, որոնք ցույցերի ժամանակ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել ոստիկանության գործողությունները գյուղում և ամբողջությամբ արդարացրել դրանք:

ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին։ Կողմերը գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամական և եղբայրական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում։ Նշվել է, որ Քուրթուլմուշի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Թուրք պաշտոնյան հայտարարել է՝ Անկարայի և Բաքվի կապերը ռազմավարական բնույթ են կրում, երկու երկրները մշտապես սատարում են իրար և ապագայում էլ կսատարեն: «Ուժեղ Ադրբեջանի գոյությունը Հարավային Կովկասում նշանակում է ուժեղ Թուրքիա՝ տարածաշրջանում»,- ասել է Քուրթուլմուշը:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ14
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կանադան չի ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր Չինաստանի հետ. Քարնի 12:2226 Հնվ, 2026
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12:1526 Հնվ, 2026
  • Վերջին հինգ տարում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը գրեթե կրկնակի նվազել է. ԱՍՀ նախարար 12:1526 Հնվ, 2026
  • Զբոսաշրջության կոմիտեի նախագահը Իսպանիայի թագավորի հետ քննարկել է զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները 12:0826 Հնվ, 2026
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ստրասբուրգ 11:5926 Հնվ, 2026
  • «Իմ քայլը» հիմնադրամը և Պեկինի Նորմալ համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր 11:5426 Հնվ, 2026
  • «Ավան» առողջության կենտրոնը հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է. վարչապետ 11:5026 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ի շատ նահանգներում ձյան պատճառով տրանսպորտը խափանված է. BBC 11:4226 Հնվ, 2026
  • Կաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համար. քրեական վարույթն ուղարկվել է դատարան 11:3126 Հնվ, 2026
  • Թվայնացում, ոստիկանության բարեփոխումներ. քննարկվել է ՆԳՆ-ի 2025 թ․ գործունեության հաշվետվությունը 11:2526 Հնվ, 2026
  • 2026-ի 4-րդ շաբաթում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն 11:2326 Հնվ, 2026
  • Ավարտվել է վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հարցազրույցի փուլը 11:0326 Հնվ, 2026
  • Համոզված եմ, որ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը՝ Մոդիին 10:5126 Հնվ, 2026
  • Վայքում ջրանջատում կլինի, Եղեգնաձորում՝ ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ 10:3826 Հնվ, 2026
  • Շատինով անցնող մայր ջրատարի վրայի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ իրականացնել․ «Վեոլիա ջուր» 10:1826 Հնվ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում տնտեսությունն աճում է ավելի արագ, քան պարտքը. մասնագետներ | 26.01.2026 10:0026 Հնվ, 2026
  • 17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած 09:4526 Հնվ, 2026
  • Վարդենիկում ամբողջովին հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը 09:3226 Հնվ, 2026
  • Թույլ ձյուն է և մերկասառույց․ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 09:1126 Հնվ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է Յուտայի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր 09:0726 Հնվ, 2026
  • 2024-ին և 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ վարչապետ 08:4926 Հնվ, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչը 08:4026 Հնվ, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:0426 Հնվ, 2026
  • Հայտնի են 2026 թ. Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացածների անունները 00:1726 Հնվ, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում նռնակի պայթյունի դեպքի մասին 23:2025 Հնվ, 2026
  • 2025-ին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել 66 միլիարդի գույք 22:5625 Հնվ, 2026
  • Հայաստանը պարտքի կառավարման առումով ռիսկեր չունի 22:1725 Հնվ, 2026
  • Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից 21:2625 Հնվ, 2026
  • Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ 21:0225 Հնվ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում հակառակորդների փոփոխություն կա 21:0025 Հնվ, 2026
  • Մարտահրավեր, թե հնարավորություն. Թրամփի Խաղաղության խորհուրդը միս ու արյուն է ստանում 20:5125 Հնվ, 2026
  • Հեղափոխությանը ասում եմ այո. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:4425 Հնվ, 2026
  • Պատերազմ առանց զենքի․ Telegram-ից մինչև X և TikTok՝ Հայաստանը տեղեկատվական պատերազմի դաշտում 20:2925 Հնվ, 2026
  • «Հայաստանում պետք է ապրել, հեռվից խոսելով ոչինչ չենք կարող փոխել» | Հարցազրույց Տիրան Բաղդատյանի հետ 19:5925 Հնվ, 2026
  • Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. ՆԳՆ 19:3525 Հնվ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 25.01.2026 19:1425 Հնվ, 2026
  • Փոքր Այրում գյուղում այրվել է անասնակեր 18:3925 Հնվ, 2026
  • Հայաստանի Ֆուտզալի հավաքականը 5։4 հաշվով հաղթեց Չեխիային. ընտրանին ԵՎՐՈ-2026-ի փլեյ-օֆֆում է 17:3725 Հնվ, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0525 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 15:4925 Հնվ, 2026
  • Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում 15:3225 Հնվ, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար 15:1325 Հնվ, 2026
  • Այսօր և վաղը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում և Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ 14:0725 Հնվ, 2026
  • ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին 13:5925 Հնվ, 2026
  • Հաղարծին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 12:5525 Հնվ, 2026
  • Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով 12:5125 Հնվ, 2026
  • 2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Գևորգ Պապոյան 12:0825 Հնվ, 2026
  • ՀՖՖ-ի պատասխանն ՈւԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ 11:1025 Հնվ, 2026
  • Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը 11:0625 Հնվ, 2026
  • Թալինում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4525 Հնվ, 2026
  • Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար 09:5225 Հնվ, 2026
  • Հրդեհ Հաղպատ գյուղում 09:3325 Հնվ, 2026
  • ՆԳՆ միասնական կրթահամալիրը ոչ միայն կառուցվածքային, այլև բովանդակային փոփոխության է ենթարկվել 23:5824 Հնվ, 2026
  • Պատվաստում, սկրինինգ, բուժում. արգանդի պարանոցի քաղցկեղը հաղթահարելու երեք պայման 23:3924 Հնվ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն ուղիղ շփումներ են ունեցել ԱՄԷ-ում 23:2424 Հնվ, 2026
  • Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ 23:1624 Հնվ, 2026
  • ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում․ Ռոմանոս Պետրոսյան 22:5524 Հնվ, 2026
  • Թրամփը, Գրենլանդիան և աշխարհը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4024 Հնվ, 2026
  • Եթե կասկածներ ունեք էլեկտրաէներգիայի ենթադրյալ հավելագրումների վերաբերյալ, ապա կարող եք դիմում ներկայացնել ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ․ Սարիկ Մինասյան 22:3024 Հնվ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը որոշել է մասնակցել մանկավարժի որակավորում շնորհող դասընթացին 22:1524 Հնվ, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած 21:5824 Հնվ, 2026
  • Ցրտաշունչ ձմեռը Շիրակի դաշտերում ոչ թե վտանգ, այլ հնարավորություն է ստեղծել. ակնկալում են առատ բերք 21:2124 Հնվ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 24.01.2026 21:0024 Հնվ, 2026
  • Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը. Զելենսկի 20:5424 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.01.2026 20:3224 Հնվ, 2026
  • Հրապարակվել է ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը 20:1624 Հնվ, 2026
  • Ինքնագլորից տուժածների 95 %-ն այն վարողներն են. հետազոտություն 20:0424 Հնվ, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ 19:4624 Հնվ, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայի դեմ՝ Չինաստանի հետ գործարքի դեպքում 19:4124 Հնվ, 2026
  • Քոլեջների դասախոսները կզարգացնեն հետազոտական կարողությունները 19:2724 Հնվ, 2026
  • Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև. Օրբան 19:0724 Հնվ, 2026
  • Վերանորոգված դպրոցի բոլոր ենթակառուցվածքները հարմարեցված են հենաշարժողական խնդիր ունեցողներին 18:5624 Հնվ, 2026
  • Եռակողմ հանդիպման երկրորդ փուլը՝ Աբու Դաբիում 18:3424 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստան–Հորդանան զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները 18:1224 Հնվ, 2026
  • Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները տևել են գրեթե երեք ժամ 17:5424 Հնվ, 2026
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր լոգոտիպ ունի 17:3824 Հնվ, 2026
  • Ավելի քան 100 մլն դրամ՝ նոր երաժշտական գործիքներ գնելու համար 17:1124 Հնվ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանի հետ կստորագրվի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիր. Թրամփ 17:0024 Հնվ, 2026
  • Վենեսուելայի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերից ի վեր բանտերից ազատել են 626 մարդու. Ռոդրիգես 16:4924 Հնվ, 2026
  • ՊՆ-ն հորդորում է տնտեսվարող կազմակերպություններին՝ զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից․ հայտարարություն 16:2424 Հնվ, 2026
  • Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն 16:0824 Հնվ, 2026
  • Շինթույլտվությունից մինչև ավարտական ակտ. ինչպես է իրականացվում վերահսկողությունը 15:5624 Հնվ, 2026
  • Առողջության ապահովագրություն. 120 վիրահատություն` Սպիտակի ԲԿ-ում 15:3824 Հնվ, 2026
  • Շտապեմ ուրախությունս կիսել ձեզ հետ. Նիկոլ Փաշինյան 15:3024 Հնվ, 2026
  • Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը 15:1624 Հնվ, 2026
  • Ներկայացվել է ՆԳ նախարարության տարեկան հաշվետվությունը. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:0624 Հնվ, 2026
  • Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավումը. Լոնդոնում ՌԴ դեսպան 15:0124 Հնվ, 2026
  • 2026 թվականին մինչև հունվարի 20-ը արձանագրվել է ձմեռային անվադողերին առնչվող 1623 իրավախախտում. ՆԳՆ 14:4824 Հնվ, 2026
  • Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Թրամփ 14:3924 Հնվ, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 14:2624 Հնվ, 2026
  • Դանիայի վարչապետն այցելել է Գրենլանդիա, հանդիպել կղզու վարչապետի և բնակիչների հետ 14:1224 Հնվ, 2026
  • Հրդեհ Եղիպատրուշ գյուղի հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում 14:0624 Հնվ, 2026
  • Մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը. ԿԳՄՍ նախարարն այցելել է քննական կենտրոններ 14:0324 Հնվ, 2026
  • Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ 14:0024 Հնվ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով 13:4724 Հնվ, 2026
  • Դեսպան Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները 13:1824 Հնվ, 2026
  • «Քոնթուրգլոբալ հիդրո կասկադ»-ը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 454 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:1724 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | ԱԺ նիստերից անհարգելի 100 բացակա. թոփ տասնյակի առաջին տեղում Իշխան Սաղաթելյանն է 13:0024 Հնվ, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին. հայտնի է զոհերի և վիրավորների մասին 12:5824 Հնվ, 2026
  • Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12:3724 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015