• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետին են ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը
Քաղաքականություն
12:5910 Հլս, 2023

Վարչապետին են ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել են մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ 2018-2023 թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռք բերում, գույքի ձեռք բերում (մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն), վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում:

2022 թվականին հաստատվել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել 40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով:

Վարչապետին նաև զեկուցվել են հաշվետու տարում քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ինքնակամ շինությունների հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների շրջանակում 92 շինություն օրինականացվել է, 121-ը օրիանականացման փուլում են, իսկ 89-ը կասեցվել են:

Հողօգտագործման մասով ներկայացվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոփոխություն:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվել է համայնքային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստում:

Ըստ 2022 թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գույքային հարկերն անշարժ գույքից կազմում է 1 մլրդ 377,9 մլն դրամ, գույքահարկը փոխադրամիջոցների համար՝ 1 մլրդ 829,4 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ:

Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են գտնվում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել է:

Տեղեկատվություն է ներկայացվել քաղաքացիների սպասարկման գրասենյակների աշխատանքների մասին: Նշվել է, որ մարզի համայնքներում գործում են 9 ՔՍԳ-ներ, որոնք մատուցում են ծառայությունների շուրջ 22 տեսակ:

Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, 88 դպրոցում 15.430 աշակերտի տրվել է դպրոցական սնունդ, 39.909 աշակերտ օգտվել է դպրոցական բաժանորդային համակարգից, մենթոր դպրոցների քանակը 3 է, հեռավար կրթությունից օգտվում է 2 դպրոց:

Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի N2 հիմնական դպրոցում, Աբովյանի N2 հիմնական դպրոցում, Բջնիի և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի N8 հիմնական դպրոցում:

Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ խնայողությունների հաշվին իրականացվել են շուրջ 53 մլն դրամի ծրագրեր: Մասնավորապես՝ Աբովյանի ծննդատան համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, Աբովյանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Չարենցավանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, գույք, համակարգիչներ, վերանորոգվել է նկուղային հարկը, Նաիրիի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ:

Սոցիալական ապահովության շրջանակում մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագիրը» (68 շահառու ընտանիք), Ողջաբերդ սողանքային գոտում գտնվող բնակավայրի 5 ընտանիքի տրվել են բնակարանների գնման վկայագրեր, «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 6 մանկապատանեկան ճամբար (զոհված ու վիրավոր ազատամարտիկների, աշխարհազորայինների և կարիքավոր ընտանիքների 3200 երեխա):

Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ն գործում է կաթիլային ոռոգմամբ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ: Վարչապետին նաև մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների, անասնապահության, ինչպես նաև մարզում գործող 21 սպանդանոցների վիճակի վերաբերյալ:

Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն» ծրագիր, «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագիր:

Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված վերոնշյալ ծրագրերի սուբսիդավորման գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018-2022 թթ. մարզում ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, մասնավորապես՝ իրականացվել են բնակավայրերի փողոցների, խմելու ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման համակարգերի, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզի տանիքի վերանորոգում, պատուհանների փոխում և ջեռուցում, ձեռք են բերվել կոմունալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, իրականացվել են այգիների, պուրակների, ավտոկայանատեղիի կառուցում:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվել է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ հիմնանորոգում, միջին նորոգում, կազմակերպվել է մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում:

Վարչապետին նաև ներկայացվել է մշակույթի և սպորտի բնագավառում անցկացված միջոցառումների շրջանակում մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը, «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցը զբաղեցրել է 3-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ:

Վարչապետը հետաքրքրվել է վերոնշյալ ուղղություններով ընթացքի մեջ գտնվող ծրագրերից, տվել դրանք արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումը, խնդիրների առաջացումը: Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնելու և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրել: «Մեր խնդիրն է հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որպեսզի մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա: Պետք է աշխատել նաև Էկոնոմիկայի նախարարության հետ` ծրագրերն առավել բարելավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքի կառուցման լայնածավալ ծրագրեր:

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015